From Wikipedia, the free encyclopedia
«Լույսը թունելի վերջում» (ռուս.՝ «Свет в конце тоннеля»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալոիզ Բրենչը 1974 թվականին Ռիգայի կինոստուդիայում[2]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | քրեական ֆիլմ |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալոիզ Բրենչ |
Երաժշտություն | Իվարս Վիգներս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 96 րոպե[1] |
Կինոերկերգության երկու ֆիլմերից առաջինն է, որոնք միավորվում է նույն հերոսներով (ոստիկաններ Յանիս Կրաստինշ, Լաուկս, Յազեպ Կարլովիչ, հանցագործներ Էվալդ Ապսե, Պավել Նասոնով)։ Շարունակությունը «Դրախտի բանալիները» (1975) ֆիլմն է։
Խուլ տայգայում հարձակման է ենթարկվել ոսկու հանքի վարչության լիազորը։ Երկու հանցագործներից մեկին հաջողվել է փախչել՝ տանելով 20 կգ ոսկի։ Նրա հանցակիցը բռնվել է, սակայն նախնական կալանքի վայր տանող ճանապարհին նրան հաջողվել է փախչել։
Քրեական հետախուզության աշխատակիցները մշակում են ռիսկային ծրագիր, որի իրականացումը հանձնարարվել է Յանիս Կրաստինշին (Ուլդիս Պուցիտիս)։ Իրականացված գործողության արդյունքում հանցագործները բռնվում են և վնասազերծվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.