Աշունը դեռ հեռու է
From Wikipedia, the free encyclopedia
«Աշունը դեռ հեռու է» (լատիշ․՝ Līdz rudenim vēl tālu), ռեժիսոր Ալոիզ Բրենչի գեղարվեստական ֆիլմը[1][2], որը նկարահանվել է Զիգմունդ Սկուինշի «Կոլումբոսի թոռները» վիպակի հիման վրա 1964 թվականին։ Ֆիլմի այլ անվանումն է՝ «Պատմություն մի սիրո մասին»։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1965 թվականի օգոստոսին Ռիգայում և 1966 թվականի փետրվարի 14-ին Մոսկվայում։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալոիզ Բրենչ |
Սցենարի հեղինակ | Էմիլ Բրագինսկի |
Օպերատոր | Յանիս Բրիեդիս |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Սյուժե
Երիտասարդ ու գեղեցիկ աղջիկը պետք է ընտրի իր սրտի երկու հավակնորդներից մեկին։ Յուդիտեն ունի հրապուրիչ հնարավորություն՝ թաքնվել կազմակերպված կենցաղի աշխարհում, որը կտա երիտասարդ գիտությունների թեկնածու Շումսկու հետ միությունը։ Այնուամենայնիվ, նա հեռանում է Ռոլանդից և ընտրում անհայտությունը ի դեմս իր նախկին դպրոցական ընկերոջ՝ ռոմանտիկ նկարիչ Լիպստի։
Դերերում
- Ռենատե Ստուրմանե – Յուդիտե (կրկնօրինակում է Մարիա Վինոգրադովան)
- Վիեստուր Ռենդինեքս – Լիպստ (կրկնօրինակում է Վլադիմիր Պրոկոֆևը)
- Խարի Լիեպինշ – Ռոլադ Շումսկի (կրկնօրինակում է Ալեքսանդր Ֆրիդենտալը)
- Բ. Պովիլայտիս – Ուգիս (կրկնօրինակում է Վլադիմիր Ֆերապոնտովը)
- Ուլդիս Պուցիտիս – Ռոբիս (կրկնօրինակում է Ռոդիոն Գորդիենկոն)
- Ինտս Բուրանս – Կազիս (կրկնօրինակում է Վլադիմիր Ցիբինը)
- Լոլիտա Պլոցինյա – Իյա (կրկնօրինակում է Ե. Շելապենկո)
- Լիգիտա Դևիցա – Վիա (կրկնօրինակում է Զոյա Տոլբուզինան)
- Վիլիս Վերներս – Կրուսկոպս (կրկնօրինակում է Վսեվոլոդ Սանաևը)
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակներ՝ Էմիլ Բրագինսկի, Օսվալդ Կուբլանով, Զիգմունդ Սկուինշ
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալոիզ Բրենչ
- Ռեժիսոր-խորհրդատու՝ Յուլիա Կարասիկ
- Բեմադրող օպերատոր՝ Յանիս Բրիեդիս
- Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.