Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Խորը շնչեք» (լատիշ․՝ Elpojiet dziļi), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռոլանդ Կալնինիշը[1][2] Գունար Պրիեդեի «Տասներեքերորդը» պիեսի հիման վրա 1967 թվականին։ Քսան տարի ֆիլմն արգելված է եղել ցուցադրել Խորհրդային Միությունում[3], և պրեմիերան տեղի է ունեցել 1986 թվականի մայիսին։ 21-րդ դարում ընդգրկվել է է Լատվիայի մշակութային կանոնում։ 2018 թվականին ֆիլմը ցուցադրվել է Կաննի դասականների ծրագրում[2][4][5]։
Խորը շնչեք լատիշ․՝ Elpojiet dziļi | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն և լատիշերեն |
Ռեժիսոր | Ռոլանդ Կալնինշ |
Սցենարի հեղինակ | Գունարս Պրիեդե |
Դերակատարներ | Ուլդիս Պուցիտիս և Դինա Կուպլե |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Պատմվածքի վայր | Լատվիա |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 78 րոպե |
Երիտասարդ բանվոր Կեսար Կալնինշը ազատ ժամանակ զբաղվում է երաժշտությամբ։ «Օպտիմիստներ» ինքնագործ կոլեկտիվը հաջողությամբ կատարում է նրա հեղինակած երգերը։ Հաջող ստեղծագործական գործունեության ծավալման համար նրանց պակասում է միայն հանրության առաջ ելույթ ունենալու հնարավորությունը։
Մշակույթի ոլորտում աշխատող պաշտոնյա Անիտա Սոնդորեն իրենից կախված ամեն ինչ անում է երիտասարդ երաժիշտներին բեմ չթողնելու համար։ Ոչ մի զիջման գնալ չցանկացող Կեսարի անզիջում դիրքորոշումն օգնում է նրան կատարել մտածածը։
«Օպտիմիստներ» համույթ
Էպիզոդներում
Սկզբում հեղինակները ֆիլմին տվել են «Չորս սպիտակ վերնաշապիկներ» «անվանումը» (լատիշ․՝ Četri balti krekli)։ Կինոֆիլմի երգերը մեծ հաջողությամբ ցուցադրվել են հանրապետական էստրադային փառատոնում։ Բայց խոստացած պրեմիերան, պաշտոնապես չհայտարարված պատճառներով, տեղի չի ունեցել։ Առաջին անգամ ռեժիսորը (ինչպես և նրա ֆիլմի հերոսը) փորձում էր համոզել ղեկավարությանը, որ ֆիլմը մի քանի փոփոխություններով թողարկվի, համաձայնել է այլ վերնագիր ընտրել, բայց ֆիլմը չի ցուցադրվել, և և ֆիլմի պրեմիերան կայացել էր միայն 1986 թվականին։ Դա չի խանգարել Գունար Պրիեդեին պիեսը ներկայացնել Լիեպայայի և Ռիգայի բեմերում «Արի աստիճաններ վրա՝ խաղալու» խորագրով։ Դայլես թատրոնում Կեսար Կալնինշի դերը խաղացել է հաջորդ դերասանական սերնդի ներկայացուցիչ Անդրիս Բերզինշը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.