Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Յանովիչ Սմիլգիս (նոյեմբերի 23, 1886[1], Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1966[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։
Էդուարդ Սմիլգիս լատիշ․՝ Eduards Smiļģis | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1886[1] |
Ծննդավայր | Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 19, 1966[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Դայլես թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Eduards Smiļģis Վիքիպահեստում |
1911 թվականից Ռիգայի Նոր, 1915 —1919 թվականներին Պետրոգրադյան լատվիական թատրոնների դերասան։ 1920 թվականին Ռայնիսի անվան Գեղարվեստական թատրոնի (Ռիգա) ստեղծման նախաձեռնողներից (մինչև 1964 թվականը՝ գեղարվեստական ղեկավար)։ Սմիլգիսի ռեժիսորական արվեստը որոշիչ է եղել Գեղարվեստական թատրոնի ոճի և ստեղծագործական մեթոդի համար։ Նրա բեմադրությունների մեծ մասին հատուկ են մոնումենտալությունը, հերոսառոմանտիկական ուղղվածությունը, վառ թատերայնությունը։ Լավագույններից են՝ Ռայնիսի «կրակ և գիշեր» (1947, ԽԱՀՄ պետական մրցանակ, 1947), Գյոթեի «Ֆաուստ» (1940), Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշները» (1946), Շիլլերի «Մարի Ստյուարտ» (1956), Շեքսպիրի «Համլետ» (1959), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1964)։ Դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Համլետ, Կեսար, Պետրուչչո (Շեքսպիրի «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Անսանձ կնոջ սանձահարումը»), Տոտս (Ռայնիսի «Նվագել եմ ես, պարել»)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.