Ընտանեկան մելոդրամա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Ընտանեկան մելոդրամա» (լատիշ․՝ Ģimenes melodrāma), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Ֆրումինը Ռիգայի կինոստուդիայում 1976 թվականին[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1977 թվականի հունիսի 27-ին։
Ընտանեկան մելոդրամա լատիշ․՝ Ģimenes melodrāma | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Ֆրումին |
Դերակատարներ | Լյուդմիլա Գուրչենկո և Վալերի Կարգին |
Երաժշտություն | Պետերիս Պլակիդիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 70 րոպե |
Ֆիլմում հնչում է Մարկ Ֆրադկինի «Ласковая песня» երգը, որը գրվել է Եվգենի Դոլմատովսկու խոսքերով։
Պատանի Վլադիմիր Բարաբանովը («Բարաբան» (հայ․՝ «թմբուկ») մականունով), պատրաստվում է երեկոյան գնալու իր համադասարանցիների տնային հանդիպմանը։ Վոլոդյայի ծնողները ամուսնալուծված են։ Հայրը նոր ընտանիքում երջանկություն չի գտել, իսկ մայրն իր գլխին թափված հոգսերից թաքնվում է իր արտիստական պատանեկության մասին հիշողություններում։
Վոլոդյան խորապես մտահոգված է կատարվածով, սակայն դպրոցական կատակասերի դիմակի ետևում թաքցնում է իր իրական զգացմունքները։ Ծնողների բարդ հարաբերությունները տղայի հոգում խառնվել են իր առաջին սիրո սպասումի հետ։ Նա փնտրում է, բայց չի կարողանում ելք գտնել ամենահեշտ իրավիճակներում։
Պարերից հետո տուն վերադարձած Վոլոդյան հարևան աղջնակից տեղեկանում է, որ իր նախկին ամուսնու հետ հերթական զրույցից հետո նրա մայրը տեղափոխվել է հիվանդանոց։ Մոռանալով ամեն ինչի մասին՝ Վոլոդյան անմիջապես գնում է նրա մոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.