Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Սպիտակ գիշերվա գույնի լիմուզին» (լատիշ․՝ Limuzīns Jāņu nakts krāsā, բառացի՝ «Յանի գիշերվա գույնի լիմուզին», ռուս.՝ «Лимузин цвета белой ночи»), 1981 թվականի խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Սթրեյչը[2] Ռիգայի կինոստուդիայում Մարա Սվիրեի սցենարով[3]։ 1981 թվականին ֆիլմն արժանացել է Լատվիայի Լիելայս Կրիստապսի անվան ազգային կինոմրցանակին[4]։ Ֆիլմը ներառված է Լատվիայի Մշակութային կանոնում և ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն լատվիական ֆիլմ՝ ժողովրդական քվեարկության արդյունքներով[5]։ Ամեն տարի հեռուստատեսությամբ ցուցադրվում է ամառային արևադարձի օրը՝ Յանի տոնից առաջ, որը Լատվիայում ազգային տոն է։ Ֆիլմը պատմում է ութսունամյա ծեր կնոջ ժառանգության համար երկու ազգակցական ընտանիքների պայքարի մասին՝ զավեշտական ու ռոմանտիկ իրադարձությունների միջոցով։
Սպիտակ գիշերվա գույնի լիմուզին ռուս.՝ Лимузин цвета белой ночи | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1981 |
Լեզու | լատիշերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Յանիս Ստրեյչ |
Դերակատարներ | Ուլդիս Դումպիս, Լիլիտա Բերզին, Olga Dreģe?, Բայբա Ինդրիկսոնե, Boļeslavs Ružs?, Գունդարս Աբոլինշ և Diāna Zande? |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 79 րոպե |
Մորաքույր Միրտան ապրում է հեռավոր ֆերմայում։ Մի անգամ մանրի փոխարեն տեղական խանութում նրան տալիս են վիճակախաղի տոմս։ Անսպասելիորեն նա շահում է, և տարեց տիկինը միանգամից դառնում է նոր «Ժիգուլու» տիրուհի։
Հյուր են գալիս հարազատները, որոնցից յուրաքանչյուրը երազում է ժառանգություն ստանալ ցանկալի մեքենան։ Էրիկը, որը սկզբում չհայտարարված մրցավազքի առաջատարն է, նահանջում է՝ թեթևամիտ կապի մեջ մտնելով գլխավոր մրցակիցների դստեր հետ։
Մրցանակի հավակնող հարևանները հրաժարվում են պայքարից բարոյական մղումներից ելնելով, և տարեց կինը երկար մտորումներից հետո «Ժիգուլին» տալիս է իր առաջին սիրուն՝ ծեր ամուրի Ֆիգալին[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.