Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Ռոբին Հուդի նետերը» (ռուս.՝ «Стрелы Робин Гуда»), 1975 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Տարասովը Ռոբին Հուդի մասին անգլիական միջնադարյան բալլադների հիման վրա։
Ռոբին Հուդի նետերը ռուս.՝ Стрелы Робин Гуда | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ, երաժշտական ֆիլմ և պատմական ֆիլմ |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Տարասով |
Սցենարի հեղինակ | Kirill Rapoport?[1] |
Դերակատարներ | Բորիս Խմելնիցկի, Վիյա Արտմանե, Regīna Razuma?, Ալգիմանտաս Մասյուլիս, Էդուարդս Պավուլս, Ալեքսանդր Բելյավսկի, Հարի Շվեյց, Յուրի Կամորնի, Յուրիս Ստրենգա, Ints Burāns?, Միրձա Մարտինսոնե, Նիկոլայ Դուպակ և Իվար Կալնինշ |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս և Վլադիմիր Վիսոցկի |
Նկարահանման վայր | Ռիգա |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 78 րոպե |
1982 թվականին նույն կազմի որոշ դերասանների մասնակցությամբ նկարահանվել է «Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին» ֆիլմը, որը կարելի է դիտարկել որպես շարունակություն։
Ազատ հրաձիգների երիտասարդ առաջնորդ Ռոբին Հուդը մասնակցում է Նոթինգհեմի շերիֆի կազմակերպած նետաձիգների մրցույթին և հաղթում։ Որպես մրցանակ նրան հանձնվում է ոսկե նետ։ Նա ծանոթանում է ջրաղացպանի դուստր Մարիայի հետ։ Աղջիկը դուր է գալիս Ռոբինին, և նա որոշում է այցելել նրա հորը։ Ճանապարհին նա ծանոթանում է ռազմատենչ վանականի՝ հայր Տուկի հետ։ Նոր ընկերները միասին գնում են ջրաղաց, բայց ականատես են լինում ջրաղացի հրդեհմանը ու ջրաղացպանի սպանությանը շերիֆի զինվորների կողմից։ Մարիան հայտնվում է Շերվուդյան անտառում, և Ռոբինի ու նրա միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում։
Ազատ նետաձիգները Ռոբին Հուդի գլխավորությամբ օգնում են երիտասարդ ասպետ Ալան է’Դեյլին՝ վճարել պարտքը և պսակադրվել իր հարսնացու լեդի Աննայի հետ։ Սակայն Աննայի չկայացած փեսացուն սպանում է երկու նորապսակներին հենց եկեղեցուց դուրս գալու ժամանակ։ Ռոբինին հաջողվում է նետահարել նրան, սակայն այդ իրադարձությունները թույլ են տալիս ներկա գտնված եպիսկոպոսին գլխի ընկնել ավազակի ու Մարիայի սիրավեպի մասին։ Նենգ պրելատը Նոթինգհեմի շերիֆին ու Գայ Գիսբորնին առաջարկում է Մարիային օգտագործել Ռոբինին բռնելու համար։ Աղջկան առևանգում են Եկեղեցի այցելության ժամանակ և դաժան կտտանքների են ենթարկում։
Գայ Գիսբորնի ծաղրածու Կլեմը Ռոբինին պատմում է այդ ծրագրի մասին։ Ավազակները մտածում են Մարիային ազատելու պլան։ Այդ նպատակով Ռոբինը պետք է կատարի Գայ Գիսբորնի դերը։ Ավազակները ներթափանցում են նրա ամրոցը ծաղրածուի և հայր Տուկի սիրելիի՝ Քեթի օգնությամբ։ Սկսված ընդհարման ժամանակ Կլեմն սպանում է իր դաժան տիրոջը, և Ռոբինը վերցնում է ասպետի զրահ։ Գիսբորնի անվան տակ նա հասնում է քաղաքի հրապարակ, որտեղ Մարիայի համար խարույկ է պատրաստվում։ Քաղաք ներխուժած ավազակները հարձակվում են պահապանի վրա և ազատում աղջկան, սակայն նրանց հալածում է շերիֆի մարտիկների ուժեղ ջոկատը։ Նրանց հետ պահելու համար առավել փորձառու մարտիկները՝ հայր Տուկը, Փոքրիկ Ջոնն ու Վիլլին, ամբողջ ճանապարհին դարաններ են կազմակերպում, որոնք թույլ են տալիս նրանց կարճ ժամանակով հետ պահել հետապնդողներին։ Շուտով Փոքրիկ Ջոնն ու հայր Տուկը միանում են իրենց ընկերներին, բայց Վիլլին զոհվում է պայքարում։ Շերվուդյան անտառի ճահճային հարթավայրում ավազակները վճռական պայքարի մեջ են մտնում շերիֆի ու նրա ենթակաների հետ և հաղթում նրանց։
Սկզբում նախատեսվել է, որ ծաղրածուի դերը կատարելու է Վլադիմիր Վիսոցկին, սակայն հանգամանքների բերումով նա չի կարողացել նկարահանվել այդ ֆիլմում[5]։ Արդյունքում դերը կատարել է Յուրի Կամոռնին։
Հատուկ ֆիլմի համար Վլադիմիր Վիսոցկին գրել է վեց բալլադ․
Ֆիլմի սկզբնական խմբագրությունում չի ներառվել Վիսոցկու «В забавах ратных целый век…» տեքստը։
Գոյություն ունի ֆիլմի երկու տարբերակ՝ ռեժիսորական՝ Վլադիմիր Վիսոցկու երգերով, և վարձույթային՝ Ռայմոնդ Պաուլսի երգերով։
ԽՍՀՄ Պետկինո սցենարային խմբագրական կոլեգիայի՝ Ռիգայի կինոստուդիայի տնօրեն Հենրիխ Լեպեշկոյին ուղղված 1975 թվականի դեկտեմբերի 9-ի հանձնարարականում, մասնավորապես, ասվում էր, որ դերասան Վ. Վիսոցկու կողմից բալլադների կատարման բնույթը խորապես օտար է ֆիլմի թեմայից և նրա հերոսների բնավորությունից[6]։
Պետկինոյի հանձնարարությամբ ֆիլմի համար ստեղծվել է նոր երաժշտություն։ Բանաստեղծ Լև Պրոզորովսկին գրել է երկու բալլադ («Над землёй много белых птиц…» և «Когда к твоей мошне дырявой…») Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ։
1982 թվականին Վիսոցկու չորս բալլադներն օգտագործվել են նույն ռեժիսորի՝ «Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին» ֆիլմում, որտեղ Ռոբին Հուդի դերը նույնպես կատարել է Բորիս Խմելնիցկին։ «Կարճատև երջանկության մասին բալլադը» և «Ատելության մասին բալլադը» չեն ընդգրկվել սյուժեի հետ անհամապատասխանության պատճառով։
1987 թվականին Վլադիմիր Վիսոցկու 50-ամյակի առթիվ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել է ֆիլմի սկզբնական «ռեժիսորական» տարբերակը՝ Վլադիմիր Վիսոցկու երգերով[7]։ 2002 թվականին լույս է տեսել ընկերության DVD-հրատարակությունը, որը պարունակում է ռեժիսորական տարբերակ։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լեհաստանում և Լատվիայում 1975 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր[8][9]։ Մասնավորապես, մի քանի տեսարաններ նկարահանվել են լեհական Մարիենբուրգ (Մալբորկ) ամրոցում[10], ինչպես նաև Ռիգայի մոտ։
Ռոբին Հուդի դերը ֆիլմում հնչյունավորել է դերասան Ալեքսանդր Բելյավսկին։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրա պատճառը եղել է Բորիս Խմելնիցկու՝ հնչյունավորմանը մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելն այն բանից հետո, երբ Վիսոցկու երգերը չեն ներառվել ֆիլմում։ Կինոնկարի ռեժիսորի խոսքով՝ Բելյավսկին հրավիրվել է նաև Խմելնիցկու կակազելու պատճառով[11]։
1976 թվականին ֆիլմն զբաղեցրել է 11-րդ տեղը խորհրդային վարձույթում (28,9 մլն հանդիսատես)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.