Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վիյա Արտմանե (իսկական անունը՝ Ալիդա Ֆրիցևնա, (օգոստոսի 21, 1929 կամ հուլիսի 21, 1929[1], Kaive, Tukums County, Լատվիա - հոկտեմբերի 11, 2008[2][3], Ստրենչի, Լատվիա), լատիշ դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1969)։
Վիյա Արտմանե լատիշ․՝ Vija Artmane | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1929 կամ հուլիսի 21, 1929[1] |
Ծննդավայր | Kaive, Tukums County, Լատվիա |
Մահացել է | հոկտեմբերի 11, 2008[2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ստրենչի, Լատվիա |
Գերեզման | Պոկրովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Արթուր Դիմիտերս |
Երեխա(ներ) | Kaspars Dimiters? և Քրիստիանա Դիմիտերե |
Պարգևներ և մրցանակներ | |
Վիյա Արտմանեն ծնվել է 1929 թվականին։ 1949 թվականին ավարտել է Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնին կից ստուդիան (Ռիգա)։ Նկարահանվել է կինոյում։ Ռեժիսոր Պավել Արմանդի «Կարապանման ամպերի ետևից» կինոնկարը (1957) դերասանուհուն ճանապարհ հարթեց դեպի կինոաշխարհ։ Միխայիլ Երշովի «Հարազատ արյուն» կինոնկարում (1963) Արտմանեն կարողացավ ոչ միայն ճշտորեն հաղորդել մարմնավորած հերոսուհու՝ Սոնյայի արտաքին գծերը, այլև մեծ վարպետությամբ բնորոշեց նրա բնավորությունը, ի հայտ բերեց կերպարը ամբողջացնող և հոգեբանությունը բացահայտող ապշեցուցիչ կարողություն։ Այդ դերակատարման համար Վիյա Արտմանեն ճանաչվեց 1966 թվականի լավագույն դերասանուհին։ Լեոնիդ Լեյմանիսի «Էդգար և Քրիստինա» կինոնկարը (1966) պատմում է ձիապան Էդգարի և ուժեղ ու հաստատուն բնավորության տեր աղախին Քրիստինայի ամեն խոչընդոտ հաղթահարող սիրո մասին։ Լավագույն կինոդերակատարումներն են՝ Դացե («Կարապաերամ ամպերից այն կողմ», 1957), Սոնյա («Հարազատ արյուն», 1964), Նա («Ոչ ոք չէր ուզում մեռնել», 1966), Քրիստինա («Էդգար և Քրիստինա», 1967), Շերստոբիտովի «Անդրոմեդայի միգամածությունը» (1967), Վիկտոր Գեորգիևի «Հոգով ուժեղները» (1967) և այլ կինոնկարներում նկարահանվելուց հետո դերասանուհին հանդես եկավ Վոլդեմար Պուցեի «Հողաչափների ժամանակները» կինոնկարում (1970), որը պատմում էր 19-րդ դարավերջի լատիշ գյուղացու կյանքը։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Վիյա Արտմանեն նկարահանվել է նաև ռեժիսորներ Օլգերտ Դունկերսի «Թիթեռնիկի պարը» (1972), Իմանտ Կրենբերգի «Եղևնին աշորայի մեջ» (1973), Էրիկ Լացիսի «Ընծա միայնակ կնոջը» (1974) և այլ կինոժապավեններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.