From Wikipedia, the free encyclopedia
«Իլգա-Իվոլգա» (լատիշ․՝ Vālodzīte), 1972 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Սթրեյչը Վոլդեմար Բաալի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յանիս Ստրեյչ |
Սցենարի հեղինակ | Վոլդեմար Բաալ |
Դերակատարներ | Լիգա Լիեպինյա և Գենադի Կորոլկով |
Օպերատոր | Մարիս Ռուձիտիս |
Երաժշտություն | Պետերիս Պլակիդիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 65 րոպե |
Պատերազմի հենց սկզբում Կարմիր բանակի սպա Ֆեոդոր Պոլիգինը գերի է ընկել։ Գերությունից փախչելուց հետո նա, լինելով ծանր վիրավոր, ապաստան է գտնում «Իվոլգի» խուտորում՝ ծեր Յազեպի մոտ։ Վերքը Ֆեոդորին հնարավորություն չէր տալիս անհապաղ հեռանալ, և նա որոշ ժամանակ թաքնվում էր մեծ գոմում։
Յազեպի թոռնուհին՝ Իլգան և Ֆեոդորը սիրահարվում են միմյանց, սակայն ստիպված են լինում իրենց հետապնդող ոստիկանության պատճառով այլ ապաստան փնտրել։ Պարտիզաններին հաջողվում է վիրավոր սպային տեղափոխել ռազմաճակատի գծից այն կողմ։ Իլգային պատսպարում է պարտիզանական կապավորի ընտանիքը, սակայն շուտով նրան մատնում է գյուղացիներից մեկը։
Իլգան ձերբակալության ժամանակ սպանվում է պատժիչների կողմից։ Քրիստինեին հաջողվում է փրկել նրա նորածին դստերը, որին Ֆեոդորը տեսնում է միայն երկար տարիներ անց՝ արդեն որպես հասուն աղջիկ, որն արտասովոր նման է մորը։
Էպիզոդներում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.