Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Շողեր ապակու մեջ» (լատիշ․՝ Stari stiklā), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իմանտ Կրենբերգսը Ռիգայի կինոստուդիայում 1969 թվականին[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իմանց Կրենբերգս |
Դերակատարներ | Լիլիտա Օզոլինիա |
Երաժշտություն | Ռոմուալդս Կալսոնս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Գլխավոր հերոսուհին՝ Ասյա Ռիտուման, աշխատում է ապակու գործարանում՝ աշխատանքային ճաշարանում։ Ընկերների աջակցությամբ նա որոշում է կտրուկ փոխել իր կյանքը և տեղափոխվում է գեղարվեստական ապակու արտադրամաս որպես աշակերտուհի։
Ուլդիս Ռիտումսը՝ Ասյայի ամուսինը, որը վարպետ է, արտադրամասի ղեկավարի թեկնածու, աստիճանաբար հեռանում է հին ընկերներից, մտածում է միայն ապագա կարիերայի մասին։ Նա դեմ է կնոջ որոշմանը։ Փոխադարձ վիրավորանքներն ավարտվում են ամուսնալուծությամբ։
Ասյան սիրահարվում է իր գործընկեր Վալտերին, որը նախկինում եղել է տաղանդավոր նկարիչ է և վաղուց չի նկարել կտավի վրա, սակայն երազում է ամեն ինչ նորից սկսել։ Նրա նախկին կուրսընկերուհի Իրիսը հիշում է այն օրերը, երբ Վալտերին համարում էին ամենահեռանկարային ուսանողը։ Նա կրկին վերցնում է վրձինը, բայց շուտով հասկանում է, որ տաղանդը մարել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.