Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Հիպոկրատի երդում» (լատիշ․՝ Hipokrāta zvērests), ռեժիսոր Ադա Ներետնիեցեի գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում 1965 թվականին[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1966 թվականի փետրվարին։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ադա Ներետնիեցե |
Դերակատարներ | Պաուլ Բուտկևիչ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Երիտասարդ վիրաբույժ Իմանտ Վայդեն ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է ուղարկվել ուղևորատար նավում։ Առաջին իսկ երթի ժամանակ նա սխալ ախտորոշումը է անում մի հիվանդի, որը մահանում է վիրահատությունից հետո։ Դատարանը, հաշվի առնելով բժշկի երիտասարդությունը, սահմանափակվում է պայմանական պատիժ սահմանելով։
Իմանտն ամեն ինչում մեղադրում է իրեն և, չցանկանալով աշխատել մասնագիտությամբ, հեռանում է Բևեռային շրջան։ Օդերևութաբանների ղեկավարին հարկավոր է ավագ խոհարար Արջի բնակավայրում գտնվող հեռավոր կայանի համար, և Իմանտը նոր կյանք է սկսում այնտեղ։
Բևեռախույզներից մեկի՝ փորձառու մասնագետ Միխայիլ Միխայլովիչի մոտ սուր ցավեր են սկսվում։ Այնպես էր պատահել, որ նա առաջին օրը չէր սիրել նոր ժամանած սկսնակ աշխատողին, բայց Վեյդեի՝ ժամանակին ցույց տված օգնության և հետվիրահատական որակյալ խնամքի շնորհիվ հիվանդը փրկվում է անխուսափելի մահվանից։ Այս դեպքն Իմանտին օգնում է վերադարձնել հավատը սեփական ուժերի հանդեպ։
Դրվագներում՝
Զանգվածային տեսարաններին մասնակցել են Տիկսի ադրբևեռային քաղաքի բնակիչները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.