Հարի Ավելնս (հոկտեմբերի 21, 1910, Վեցպիեբալգա, Լատվիա - դեկտեմբերի 27, 1976), խորհրդային և լատվիական դերասան։
Հարի Ավենս լատիշ․՝ Harijs Avens | |
---|---|
Ծնվել է | 21․10․1910 |
Ծննդավայր | Վեցպիեբալգա, Լատվիա |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1976 (66 տարեկան) |
Մահվան վայր | 27.12.1976 |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լատվիա ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Հարի Ավենսը ծնվել է 1910 թ հոկտեմբերի 21-ին Ցեսիսական գավառի Վեցպիեբալգայական մարզում, գյուղացու ընտանիքում։
Ավարտել է Ցեսվայական միջնակարգ դպրոցը (1928 թ) և Է․ Ֆելդանիսի թատերական դասընթացները Ռիգայում(1931 թ)։ Սովորել է Լատվիայի համալսարանի իրավագիտության և ժողովրդա-տնտեսական ֆակուլտետներում։
Եղել է պետական թատրոնի դերասան (1930-1938 թթ)։ Աշխատել է գերմանական բանակի զին-կառուցման մասում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվելուց հետո ստուգվել է Լենինգրադի մոտ գտնվող ֆիլտրացիական ճամբարում։
Նկարահանվել էր ֆիլմերում, հաճախ հրավիրվում էր նկարահանվելու ոչ մեծ դերերում ռեժիսորների կողմից։ Ակտիվության գագաթնակետը համարվում են 1950-ական և 1960-ական թվականները։
Մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 27-ին Ռիգայում[1], թաղվել է անտառային գերեզմանոցում։ Դերասանի գերեզմանի վրա տեղակայված է Լիվյա Ռեզևսկիյի քանդակված հուշարձանը (1980 թ)
Ստեղծագործությունները
Դերեր թատրոնում
Պետական թատրոն
- 1934 թ՝ Դոկու Ատիսայի «Կրիշուս Լակստս» - Իոշկա
- 1964 թ՝ Վիլիս Լացիսի «Ձկնորսի որդին» - Ջիմ
- 1936 թ՝ Շեքսպիրի «Վինդզորական Ծաղրուհիները» - Անգործ
- 1937 թ՝ Յ․ Զեյբոլիտի «Երեք քայլ երջանկությունից» - Դուցիս
- 1938 թ՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Լուիզա Միլլեր» - Ֆոն Կայլտց
- 1948 թ՝ Ռայնիսի «Ոսկե Ձի» - Բիերնս
- 1950 թ՝ Անդրեյ Ուպիտի «Կանաչ հողը» - Լիչու Ժանիս
- 1950 թ՝ Ագուգուստ Յակոբսոնի «Պատերազմ առանց սահման» - Քեռի Սիմս
- 1954 թ՝ Կաուձիտե եղբայրների «Ձայն և արձագանք» - Բիսարս
- 1955 թ՝ Մաքսիմ Գորկու «Ջրի հատակին» - Մեդվեդև
- 1960 թ՝ Ա․Պ․ Չեխովի «Ճայ» - Շամրաեվ
- 1967 թ՝ Յուպան Սմուլի «Յընը Կինխու կղզուց․ Վայրի ղեկավարը» - Վալլ
Ֆիլմացանկ
- 1939 – Ձկնորսի որդին - Ջիմ
- 1947 – Վերադարձ հաղթանակով - Յուրցինշ
- 1949 – Հանդիպում Էլբայում - ամերիկացի
- 1955 – Գարնանային սառեցումները - վաճառական
- 1956 – Պատմության դասեր - Աշխատող Գերմանիայից
- 1956 – Փոթորիկից հետո - Գուլբիս
- 1956 – Ամպային կարապների խմբի հետևից - քաղաքացի
- 1957 – Ձկնորսի որդին - Ջիմ
- 1957 – Ռիտա - Լուսիսի պապին
- 1958 – Լատիշ հրաձիգի մասին պատմություն - Մայզիտիզ
- 1959 – Արձագանք - տեր
- 1959 – Թուր և վարդ - Բիեզայս
- 1960 – Փոթորկի շեմին - Վիլդե
- 1961 – Սատանայի անապատը
- 1962 – Փառքի շրջանները
- 1963 – Օր առանց երեկոյի - Վաֆուլիս
- 1963 – Տուն ավազաբլուրներում
- 1963 – Գեներալը և մարգագետինները[2]
- 1963 – «Տրյասոգրյազկայի» բանակը
- 1965 – Հիպոկրատի երդումը - հիվանդ
- 1966 – Էդգար և Քրիստինա
- 1967 – Ղեկավար Էնրիկոյի ժամացույցը - ձկնորս
- 1967 – Արտույտները գալիս են առաջինը
- 1967 – Պատերազմ տանիքների տակ
- 1968 – Հողաչափների ժամանակները - Բիսարս
- 1969 – Լիվեր կղզու տղաները - Մարտին պապիկ
- 1970 – Սատանայի հետևորդները - դահիճ
- 1971 – Գանձերի կղզին - Մորգան
- 1971 – Մահվան ստվերում - Ցուբուկուս
- 1972 – Սատանայի հետևորդները սատանայի ջրաղացում - Ռատստխերր
- 1972 – Պետերս - ալկոհոլիկ
- 1973 – Ցեպլիսի աֆերան - Լորդ
- 1974 – Առաջին ամառը
- 1974 – Հարձակում գաղտնի ոստիկանության վրա
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.