From Wikipedia, the free encyclopedia
«Արևի պես պայծառ մոմը» (լատիշ․՝ Saulessvece), 1986 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լուցիա Լոչմելեն[1] Վիա Ուպմալեի մանկական պատմվածքների մոտիվներով։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լուցիա Լոչմելե |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Ֆիլմի գլխավոր հերոսը Յուրիսն է, որը շատ ուշադիր և զգայուն տղա է։ Նա ապրում է Լատվիայի գյուղերից մեկում։ Տեղի բնակիչները երեխային համարում են անուղղելի չարաճճի։ Իր ընկերոջ՝ Մորիսի հետ նա մշտապես նորանոր չարաճճիություններ է հորինում։ Նրա մոր հետ պատրաստվում է ամուսնանալ հորեղբայր Յանիսը։ Հարևանի աղջիկը՝ Ագիան, վախենում է, որ հարսանիքից հետո նրանք կմեկնեն քաղաք և իրենց հետ կտանեն նաև Յուրիսին։
Տղան անտառում շատ գեղեցիկ ծաղիկ է գտել և երազում է այն նվիրել նորապսակներին։ Նա խնամում է ծաղիկը և իր ընկերոջ հետ պահպանում է այն վայրի գազաններից։ Բայց ամենադժվարն այն է, որ գաղտնի պահի նվիրական տեղը, որպեսզի հարսանիքից առաջ «Արեգակնային մոմի» մասին ոչ մեկը չիմանա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.