Թատրոն (ֆիլմ, 1978)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թատրոն (լատիշ․՝ Teātris), խորհրդային գեղարվեստական երկսերիանոց ֆիլմ, որը նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում։ Ռեժիսորը Յանիս Ստրեյչն է։ Սոմերսեթ Մոեմի համանուն վեպի էկրանավորումներից մեկն է։ Ֆիլմի բնապայման նկարահանումներն արվել են Ռիգայում[1]։
Թատրոն լատիշ․՝ Teātris | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Հիմք | Թատրոն |
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յանիս Ստրեյչ |
Դերակատարներ | Վիյա Արտմանե, Գունար Ցիլինսկի, Իվար Կալնինշ և Lilija Amerika? |
Օպերատոր | Հարի Կուկելս |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Նկարահանման վայր | Ռիգա |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 136 րոպե |
Ջուլիա Լամբերտը (Վիյա Արտմանե) դերասանուհի է, լոնդոնյան թատերական աշխարհի աստղ։ Նա կայուն կենսակերպ է վարում. բեմական անփոփոխ հաջողություն, բարձր վարկանիշ, երկարատև երջանիկ ամուսնական կյանք դերասան, ռեժիսոր և թատրոնի տնօրեն Մայքլ Գոսելինի հետ (Գունար Ցիլինսկի)։ Ունի հասուն որդի` Ռոջերը։
Անցնելով գավառական դերասանուհուց մինչև համաշխարհային ճանաչման աստղի ճանապարհը, հասնելով մասնագիտական վարպետության բարձունքին` Ջուլիան լիարժեք երջանիկ չէ։ Ամուսնու` Մայքլի հանդեպ կիրքը վաղուց անցյալում է, նրա անսահման քնքշությունն ու մեծ կիրքն անցել են։ Դրանց փոխարինել են ներողամիտ բարությունն ու թեթև արհամարհանքը Մայքլի, երկար տարիներ Ջուլիային անպատասխան սիրահարված երկրպագու լորդ Չարլզ Տէմմերլիի և այն բոլոր տղամարդկանց հանդեպ, որոնք փորձում են արժանանալ նրա բարյացակամ վերաբերմունքին։
Նույնկերպ Ջուլիան սկզբից վերաբերվում է նաև իր տաղանդն աստվածացնող երիտասարդ հաշվապահ Թոմ Ֆենելին (Իվար Կալնիշ)։ Սակայն սկզբից ամաչկոտ թվալով` Ֆենելն անսպասելիորեն գրավում է Ջուլիային և դառնում նրա սիրեկանը։ Տիկին Լեմբերտի հավասարակշռված ու կայուն կյանք են ներխուժում սիրո հիացմունքն ու կրքոտ ցանկության առկայծումները։ Սակայն դրա հետ մեկտեղ այնտեղ կան նաև խանդի տառապանքներ, անհանգստություններ երիտասարդության կորստի համար (հատկապես որ ակնհայտ է Ջուլիայի սիրելիի «սատանայական երիտասարդությունը»)։ Ամեն դեպքում, նա ամբողջապես տրվում է իրեն համակած զգացմունքներին։
Ժամանակի ընթացքում Ջուլիան իմանում է, որ Թոմի հետ իր հարաբերությունները վնասել են իր հեղինակությանը, դրանց մասին բամբասում են և հատկապես` իր ընկերոջ սնափառության պատճառով։ Ջուլիան ստիպված է ինքն իրեն խոստովանել, որ Թոմն իրեն չի սիրում, այլ ինքը նրա համար ուղղակի «անցաթուղթ» էր դեպի բոհեմի ու ազնվականության աշխարհ, որտեղ նա արդեն ամրապնդել է իր դիրքն ու բարելավել իր ֆինանսական դրությունը։
Ջուլիայի համար ամենածանր հարվածը լինում է Թոմի դավաճանության մասին լուրը. ի դեպ խոսքը ոչ թե սովորական սիրախաղի մասին է, այլ Թոմը լուրջ հարաբերություններ է հաստատել երիտասարդ անտաղանդ դերասանուհու` Էվիս Կրայտայի հետ (Մայա Էգլիտե)։ Սա դառնում է վերջին հարվածը։
Հերոսուհին ծանր խնդրի առջև է կանգնած. հաղթահարել իր զգացմունքներն անարժան տղամարդու հանդեպ, փրկել իր հեղինակությունը, վրեժ լուծել մրցակցուհուց և վերջապես, նորից սկսել ղեկավարել իր սեփական կյանքը։
Իր դերասանական տաղանդի և մասնագիտական վարպետության շնորհիվ նա ապահովում է Էվիսի պրեմիերայի ձախողումը։ Եվ նա ամեն ինչ այնպես է կազմակերպում, որ ոչ ոք չի հասկանում, որ Էվիսի տապալումը հենց Ջուլիան է կազմակերպել։ Միայն Ջուլիայի ամուսինը` Մայքլն է գլխի ընկնում, որ Էվիսի ձախողումը` չնայած նրա անտաղանդությանը, իր կնոջ շնորհիվ է։
Հաջող բեմադրությունից հետո Թոմն շտապում է Ջուլիայի դիմահարդարման սենյակ և առաջարկում է նրան միասին հեռանալ, սակայն մերժում է ստանում։ Դերասանուհին թողնում է լրագրողներին ու երկրպագուներին և անում է այն, ինչ վաղուց երազում էր, սակայն միշտ հետաձգում էր. գնում է լավ ռեստորան` ընթրելու։ Ուսումնասիրելով ռեստորանում գտնվող մարդկանց` Ջուլիան նկատում է. «Ուշադիր նայեք այս մարդկանց։ Իսկական թատրոնն այստեղ է։ Իսկ իրական կյանքն այստեղ է (ցույց է տալիս սիրտը)»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.