From Wikipedia, the free encyclopedia
Սոմերսեթ Մոեմ (անգլ.՝ William Somerset Maugham, հունվարի 25, 1874[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 16, 1965[4][1][2][…], Նիս[5]), անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, որոնցից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (Of Human Bondage, 1915; թարգմանվել է հայերեն[9]), «Լուսին և վեցպենսանոց» (The Moon and Sixpence, 1919, թարգմանվել է հայերեն[10]), «Թատրոն» (Theatre, 1937, թարգմանվել է հայերեն[11]) վեպերը, «Անձրև» պատմվածքը[12] և այլն։
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ անգլ.՝ William Somerset Maugham | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1965[4][1][2][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Նիս[5] |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան, բժիշկ-գրող, սցենարիստ, արձակագիր, գրական քննադատ, army scout, գրող և բժիշկ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ, Հայդելբերգի համալսարան և St Thomas's Hospital Medical School? |
Ուշագրավ աշխատանքներ | Ստրկություն մարդկային և Սուր ածելիներ |
Աշխատավայր | Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության |
Պարգևներ | |
Ամուսին | Սիրի Մոեմ[7] |
Զավակներ | Մերի Էլիզաբեթ Մոեմ[8] |
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիքաղվածքում | |
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիդարանում | |
William Somerset Maugham Վիքիպահեստում |
Սոմերսեթ Մոեմը ծնվել է 1874 թ. հունվարի 25-ին, Փարիզում, բրիտանական դեսպանատան իրավաբանի ընտանիքում։ Մանուկ հասակում Մոեմը խոսում էր միայն ֆրանսերեն, իսկ անգլերեն սկսել է խոսել 11 տարեկանից, երբ որբանալուց հետո (1882 թ. փետրվարին մահանում է մայրը, 1884 թ. հունիսին՝ հայրը) տեղափոխվեց Անգլիա՝ բարեկամների մոտ։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է կակազել, ինչն էլ պահպանվում է նրա ողջ կյանքի ընթացքում։
Մոեմն ուսումն սկսել է Քենթրբերիի Թագավորական դպրոցում։ Այնուհետև Հայդելբերգի համալսարանում ուսումնասիրել է գրականություն և փիլիսոփայություն, այստեղ էլ կատարել է իր առաջին գրական փորձերը։ 1892 թ. ընդունվել է Լոնդոնի սուրբ Թովմայի անվան հիվանդանոցին կից բժշկական դպրոց։ Նրա կյանքի այս հատվածն արտացոլված է իր առաջին՝ «Լիզան Լամբետից» (1897) վիպակում։ Գրական առաջին հաջողությունը նրան բերել է «Լեդի Ֆրեդերիկ» (1907) պիեսը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մոեմը համագործակցում էր ՄԻ-5 կազմակերպության հետ և որպես բրիտանական հետախուզության լրտես ուղարկվում է Ռուսաստան՝ վերջինիս պատերազմից դուրս գալուն խոչընդոտելու նպատակով։ Եղել է Պետրոգրադում 1917 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ Նրա հետախուզական կյանքն իր արտացոլումն է գտել 14 նովելներից բաղկացած «Էշենդեն կամ բրիտանական լրտես» ժողովածուի մեջ (1928)։
Պատերազմից հետո Մոեմը շարունակում է դրամատուրգի իր հաջողակ կարիերան։ Նրա գրվածքներից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (1915), «Լուսին և վեցպենսանոց» (1919), «Կարկանդակներ և գարեջուր» (1930), «Թատրոն» (1937), «Սուր ածելիներ» (անգլ.՝ The Razor’s Edge) (1944) վեպերը, «Շրջան» (1921), «Շեպպի» (1933) պիեսները, մի շարք պատմվածքներ և այլն։ 1919 թ. նոր տպավորություններ ստանալու նպատակով Մոեմը մեկնում է Չինաստան, այնուհետև Մալայզիա։ Այս ուղևորությունը պատմվածքների 2 ծողովածուի նյութ է տալիս։ Մոեմը մահացել է 1965 թ. դեկտեմբերի 16-ին, Նիցցայում։ Դեկտեմբերի 22-ին նրա աճյունը ամփոփվել է Քենթրբերիի Թագավորական դպրոցին կից Մոեմի գրադարանի պատի տակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.