From Wikipedia, the free encyclopedia
«Մեծ սաթ» (լատիշ․՝ Lielais dzintars), ռեժիսոր Ալոիզ Բրենչի երկսերիանոց երաժշտական կատակերգությունը, որը նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում 1971 թվականին[1]։
Երկիր | ԽՍՀՄ Լատվիական ԽՍՀ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալոիզ Բրենչ |
Սցենարի հեղինակ | Ալոիզ Բրենչ |
Դերակատարներ | Ալեքսանդր Բելյավսկի և Օլգա Արոսևա |
Օպերատոր | Heinrihs Pilipsons? |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 128 րոպե |
Երիտասարդական էստրադային համույթը ոչ թռիչքային եղանակի պատճառով չի կարողացել ժամանակին տեղ հասնել և մասնակցել Ռիգայում անցկացվող երգի մրցույթին։ Առաջին տեղը չի շնորհվել ոչ մեկին, և իրենց հաղթանակում վստահ երաժիշտներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ժյուրիի անդամներ լսեն իրենց։
Որոնումները բարդանում են այն հանգամանքի պատճառով, որ անսամբլի մեներգչուհի Մայգան խանդում է իր փեսացուին՝ Արվիդին, մրցութի ժյուրիի քարտուղար Ժերմենա Պավլովնայի նկատմամբ, որը երաժիշտներին օգնում է գտնել իր գործընկերներին։ Բաժանվելով երկու խմբի՝ նրանք հասցնում են լինել Սիգուլդայում, պարահանդեսում և Յուրմալայի կոլտնտեսությունում անցկացվող ձկնորսների տոնին։
Մի շարք զվարճալի արկածներից, ավտոմեքենաների մրցարշավից ու հիմնական մրցանակի նվիրական տուփը կորցնելուց հետո ամեն ինչ բարեհաջող ավարտ է ուենում։ Ժյուրին հավաքվում է ամբողջ կազմով, անսամբլին հաղթանակ է շնորհվում, և Մայգան ու Արվիդն սկսում են մտածել մոտ ապագայում հարսանիք կազմակերպելու մասին։
Ֆիլմի որոշ դրվագների նկարահանումները տեղի են ունեցել Սիգուլդայում՝ խաչակիրների ամրոցում Գաուայի ազգային պարկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.