Օլեգ և Այնա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Օլեգ և Այնա» (լատիշ․՝ Oļegs un Aina), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Լեյմանիսը ԽՍՀՄ Պետկինոյի պատվերով Ռիգայի կինոստուդիայում 1973 թվականին[2][3][4]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1973 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքասանդր Լեյմանիս |
Դերակատարներ | Անատոլի Գրաչյով |
Երաժշտություն | Իվարս Վիգներս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
IMDb | ID 2395361 |
Ֆիլմի պրեմիերան Կենտրոնական հեռուստատեսությունում տեղի է ունեցել 1973 թվականին։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռիգայի խոշոր ձեռնարկություններից մեկում։ Ֆրեզորդ Օլեգ Շչերբակովը տեխնիկական բուհի դիպլոմի պաշտպանությունից հետո ինժեներական պաշտոնի է անցնում կոնստրուկտորական բյուրոյում։ Այնտեղ նա ծանոթանում է իր գործընկեր Այնայի հետ, որն արտադրության վերակազմակերպման նախագծի հեղինակն է։
Երիտասարդները փոխադարձ համակրանքի զգացում ունեն, օգնում են միմյանց և հանդիպում են ազատ երեկոներին։ Լինելով լավ պրակտիկ՝ Օլեգը մի շարք հաջողված առաջարկներ է անում, բայց ժամանակի ընթացքում սկսում է կասկածել իր ընտրած ուղու ճիշտ լինելու մեջ։
Շուտով լուր է գալիս գործարանի վերազինման և վերակառուցման մասին, որը պետք է անցնի առանց արտադրության կրճատման։ Ձեռնարկությունը ստեղծված պայմաններում պետք է աշխատի առանց արտադրական ծանրաբեռնվածության, ինչի համար նախատեսված է ինժեներական խմբեր կազմակերպել յուրաքանչյուր արտադրամասում։
Գլխավոր պատասխանատվությունը դրվում է նոր կազմակերպվող փորձարարական տեղամասի վրա, որը ստեղծվում է Այնայի հետաձգված նախագծով։ Օլեգը, որը պատրաստվում էր հեռանալ գործարանից, մնում է և ներգրավվում առաջադրանքի իրականացման աշխատանքներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.