Արվիդ Գրիգուլիս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արվիդ Գրիգուլիս (լատիշ․՝ Arvīds Grigulis, հոկտեմբերի 12, 1906[1], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1989[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի խորհրդային գրող, գրականագետ, դրամատուրգ, արձակագիր, քննադատ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1976)։ Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1947)։ Ստալինի 2-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1948)։ ԽՄԿԿ անդամ (1954)։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1961), դոցենտ, պրոֆեսոր (1973)։
Արվիդ Գրիգուլիս լատիշ․՝ Arvīds Grigulis | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1906[1] |
Ծննդավայր | Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 5, 1989[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Mirdza Klava? |
Արվիդ Գրիգուլիսը ծնվել է 1906 թվականին Վալմիրայի նահանգում, գյուղացու ընտանիքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1935 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1945 թվականից դասավանդել է նույն համալսարանի լատվիական գրականության ֆակուլտետում։ Պատմական հետազոտությունների և գրականության տեսության հեղինակ է։ Եղել է ԼԽՍՀ գերագույն խորհրդի պատագամավոր։
Մահացել է 1989 թվականի հոկտեմբերի 5-ին[3]։
Գրական գործունեությունն սկսել է 1927 թվականից։ 1940-ական թվականների կեսերից հանդես է եկել որպես դրամատուրդ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին համագործակցել է «Լատվիայի հրաձիգը» թերթի հետ։ Գրել է պիեսներ, ակնարկներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ։ 1948 թվականին «Կավ և ճենապակի» պիեսի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Երեխաների համար գրել է «Երրորդ բրիգադը», «Սահմանապահները, երկու տղա և Մարս շունը», «Յուզիսի ճանապարհորդությունը»։ 1950 թվականին լատիշերեն է թարգմանել «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.