Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Հանգամանքների զուգադիպում» (լատիշ․՝ Apstākļu sakritība), 1987 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիա Բեյներտը Վիկտորյա Տոկարևայի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։
Հանգամանքների զուգադիպում լատիշ․՝ Apstākļu sakritība | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1987 |
Լեզու | լատիշերեն |
Ռեժիսոր | Վիա Բեյներտե |
Դերակատարներ | Ինգեբորգա Դապկունայտե |
Երաժշտություն | Մարտինշ Բրաունս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Երիտասարդ դերասանուհի Վիկտորյա Բերգսը, սպասելով դերի կինոյում, զբաղվում է մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ Նրա կյանքում վրա է հասնում ոչ լավագույն փուլը. մոր հետ մանր վեճերին, ամուսնու հետ իրար չհասկանալուն և մյուս բոլոր ձախորդություններին ավելանում է դստեր հիվանդության մասին լուրը։ Կատարված անալիզները ցույց են տալիս երիկամային պաթոլոգիա, բայց վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտություն անցնել կլինիկայում։
Քաղաքային հիվանդանոցի բժիշկների անտարբեր վերաբերմունքն աղջկա ծնողներին ստիպում է օգնություն փնտրել այլ տեղ։ Կինոստուդիայի գործընկերները խորհուրդ են տալիս դիմել պրոֆեսոր Յանսոնին՝ երիկամների մանկական հիվանդությունների լավագույն մասնագետներից մեկին։
Ներկայանալով որպես ռադիոյի լրագրող՝ Վիկտորյան փորձում է որակյալ խորհրդատվության հասնելու միջոց գտնել։ Բժիշկը սիրահարվում է գրավիչ դերասանուհուն և հիասթափվում է՝ լսելով նրա խոստովանությունը։ Չնայած ծագած թյուրիմացությանը՝ նա պատրաստակամությամբ զննում է երեխային և, ի ուրախություն մոր, հայտնում է, որ ոչ մի լուրջ հիվանդություն չկա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.