From Wikipedia, the free encyclopedia
Ինգեբորգա Դապկունայտե (լիտ.՝ Ingeborga Dapkūnaitė, ռուս.՝ Ингеборга Дапкунайте, հունվարի 20, 1963[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), կինոյի և թատրոնի լիտվացի[3] դերասանուհի։ Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1989), «Նիկա» մրցանակի դափնեկիր կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում (1994)[4]։
Ինգեբորգա Դապկունայտե լիտ.՝ Ingeborga Dapkūnaitė | |||||
---|---|---|---|---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1963[1][2] (61 տարեկան) | ||||
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | ||||
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (1985) | ||||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Լիտվա, Միացյալ Թագավորություն և Ռուսաստան | ||||
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հաղորդավար, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և թատերական պրոդյուսեր | ||||
Ակտիվ շրջան | 1984-այժմ | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
Անդամություն | jury at the Venice International Film Festival? և jury at the Berlin International Film Festival? | ||||
Ինգեբորգա Դապկունայտե՝ Վիքիպահեստ | |||||
|
Ինգեբորգա Դապկունայտեն ծնվել է 1963 թվականի հունվարի 20-ին Վիլնյուսում։ Հայրը՝ Պետեր-Էդմունդ Դապկունասը, եղել է դիվանագետ, մայրը՝ օդերևութաբան։ Նրանք երկար ժամանակ աշխատել են Մոսկվայում, և դուստրը նրանց այցելել է միայն արձակուրդներին։ Ինգեբորգա Դապկունայտեն մեծացել է տատի ու պապի մոտ։
Չորս տարեկան հասակում Ինգեբորգա Դապկունայտեն տատի՝ Գենովայտե Սաբլիենեի շնորհիվ, ով Վիլնյուսի օպերայի թ բալետի թատրոնում աշխատում էր որպես ադմինիստրատոր, առաջին անգամ բեմ է բարձրանում՝ Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո-Սան» օպերայի բեմադրության մեջ կատարելով Մադամ Բատերֆլայի որդու դերը։ «Օպերային դեբյուտից» հետո դրամատիկական արվեստը նրան թվում է ոչ այնքան հետաքրքիր, նկատի առնելով պարերի, երգ ու երաժշտության բացակայությունը։ Պատանեկան տարիներին Ինգեբորգա Դապկունայտեն զբաղվել է սպորտով. նա հաջողություններ է ունեցել գեղասահքի ու բասկետբոլի բնագավառում։
Տաուրաս լեռան լանջին՝ ոչ այնքան հեռու այն տնից, որտեղ բնակվում էր Ինգեբորգա Դապկունայտեն, գտնվում էր Պրոֆմիությունների պալատը, որտեղ գործող թատերական ստուդիայում Ինգեբորգա Դապկունայտեն սովորել է երեք տարի։
Դպրոցն ավարտելուց հետո Ինգեբորգա Դապկունայտեն ընդունվում է Լիտվայի կոնսերվատորիա (երգչախմբային և թատերական արվեստի ֆակուլտետ, Յոնաս Վայտկուսի կուրս)։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո՝ 1985 թվականին, որպես դերասան աշխատանքի է անցնում Կաունասի դրամատիկական թատրոնում, հետագայում աշխատում է Վիլնյուսի երիտասարդական թատրոնում՝ Էյմունտաս Նյակրոշյուսի ղեկավարությամբ։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1984 թվականին՝ Ռայմունդաս Բանիոնիսի «Իմ փոքրիկ կինը» ֆիլմում կատարելով Աուկսեի դերը։
1993 թվականին Ինգեբորգա Դապկունայտեն նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմում՝ «Ալյասկա Քիդ» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սկսում է խաղալ Լոնդոնի թատրոնում։
Էյմունտաս Նյակրոշյուսի Երիտասարդական թատրոնում մասնակցել է Անտոն Չեխովի «Ճայը», Նիկոլայ Գոգոլի «Քիթը» պիեսների բեմադրություններին, ինչպես նաև Շեքսպիրի «Արքա Լիր» պիեսի բեմադրության փորձերում կատարել է Կորդելիայի դերը։ Ավելի ուշ Ջոն Մալկովիչի «Խոսքի սխալ», ինչպես նաև Եկատերինա Կովալյովայի «Իմ երկնագույն ընկերը» (Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն) ներկայացումներում։
Ազգերի պետական թատրոնում (Մոսկվա) խաղում է Իլյա Ռետենբերգի «Ժաննա» ներկայացման մեջ՝ հանդես գալով գլխավոր դերում։
2005 թվականին Ինգեբորգա Դապկունայտեն եղել է ТНТ հեռուստաալիքի «Մեծ Եղբայր» ռեալիթի-շոուի ռուսական տարբերակի հաղորդավար։ 95 օր հեռուստադիտողը հետևում էր շոուի մասնակիցների կյանքին, իսկ ուրբաթ օրերին դերասանուհին վարում էր ուղիղ եթեր, որի ժամանակ որոշվում էր մասնակիցներից մեկի ճակատագիրը։
2006 թվականին Ինգեբորգա Դապկունայտեն մասնակցել է «Աստղերը սառույցի վրա» նախագծին, որտեղ նրա զույգը Ալեքսանդր Ժուլինն էր։
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի եզրափակչում հայտարարել է հեռուստադիտողների քվերակության արդյունքում մասնակիցների հավաքած միավորները։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | ֆ | Իմ փոքրիկ կինը | Моя маленькая жена | Աուկսե |
1985 | ֆ | Էլեկտրոնային տատիկ | Электронная бабушка | Էլեկտրոնային տատիկ |
1985 | ֆ | Աստղագուշակ | Зодиак | աղջիկ |
1985 | ֆ | Գիշերային շշուկներ | Ночные шёпоты | Ինգա |
1986 | ֆ | Քամելեոնի խաղը | Игра хамелеона | Վերոնիկա |
1987 | ֆ | Կիրակի օրը դժոխքում | Воскресный день в аду | Ինգեբորգա |
1987 | ֆ | Առեղծվածային ժառանգորդը | Загадочный наследник | Ասյա Երիխոնովա |
1987 | ֆ | Հանգամանքների զուգադիպում | Стечение обстоятельств | Վերոնիկա Բերգս |
1987 | ֆ | 13-րդ առաքյալը | 13-й апостол | Մարիամ |
1988 | ֆ | Աշուն, Չերտանովո... | Осень, Чертаново… | Մարիա Նավարզինա |
1988 | ֆ | Անցում | Переправа | Կամա-Բասյա Զալևսկայա |
1989 | ֆ | Ինտերաղջիկը | Интердевочка | |
1989 | ֆ | Ֆա մինոր | Фа минор | Կատյա |
1990 | ֆ | Նիկոլայ Վավիլով | Николай Вавилов | Նատալյա Կարլովնա Լեմկե |
1991 | ֆ | Անպատկառները | Циники | Օլգա |
1992 | ֆ | Լավ տղաներ | Хорошие парни | Սանդա |
1993 | ֆ | Ճակատագրական սուտ. միսիս Լի Հարվի Օսվալդ | Роковая ложь: Миссис Ли Харви Освальд | Լյուբա |
1993 | ֆ | Ալյասկա Քիդ | Аляска Кид | Սալլի |
1994 | ֆ | Ավտոբուս | Автобус | |
1994 | ֆ | Մերձմոսկովյան գիշերներ | Подмосковные вечера | Կատյա Իզմայլովա |
1994 | ֆ | Արևից կիզվածները | Утомлённые солнцем | Մարուսյա |
1996 | ֆ | Առաքելությունն անիրագործելի է | Миссия невыполнима | Հաննա Ուիլյամս |
1996 | ֆ | Նամակ արևելքից | Письма с востока | Մարիա / մայր |
1997 | ֆ | Յոթ տարի Տիբեթում | Семь лет в Тибете | Ինգրիդ Հարեր |
1999 | ֆ | Արևային այրվածք | Солнечный ожог | Քերոլին Կրամեր |
2000 | ֆ | Մոսկվա | Москва | Մաշա |
2000 | ս | Ռոստով-պապա | Ростов-папа | Էլյա |
2000 | ֆ | Վամպիրի ստվերը | Тень вампира | Միշլեն |
2002 | ֆ | Պատերազմ | Война | Մարգարետ |
2002 | ֆ | Արյան մենություն | Одиночество крови | Մարիա |
2003 | ս | Հիմնական կասկածյալ | Главный подозреваемый | Յասմինա Բլեկիչ |
2003 | ֆ | Կորած արքայազնը | Потерянный принц | թագուհի Ալեքսանդրա |
2003 | ֆ | Կյանքի համբույրը | Поцелуй жизни | Հելեն |
2003 | ֆ | Շուք | Шик | Ասյա |
2004 | ֆ | Ձմեռային տապ | Зимняя жара | Սոնյա |
2005 | ֆ | Գիշերային վաճառող | Ночной продавец | խանութի սեփականատիրոջ կինը |
2006 | ս | Համր վկան | Silent Witness[8] | Քերոլայն Էնսկոմբ, ուսուցչուհի |
2007 | ֆ | Hannibal Rising | Հանիբալ Լեկտերի մայր | |
2007 | ֆ | Ըստ էտապների | По этапу | Վերա Տյունինա |
2008 | ֆ | Մորֆին | Морфий | Աննա Նիկոլաևնա |
2008 | ֆ | Նոր Հող | Новая Земля | Մարտա |
2009 | ֆ | Հրաժեշտի գործ | Прощальное дело | Նատաշա |
2009 | ֆ | Ուրախները | Весельчаки | Մարգո |
2009 | ֆ | Կամավորը | Доброволец | Լենա |
2009 | ս | Կատյա։ Ռազմական պատմություն | Катя: Военная история | Մարիա Ալեքսեևնա Բարսուկովա |
2010 | ֆ | Նարնջի հյութ | Апельсиновый сок | Դաշա |
2010 | ֆ | Կադենցիաներ | Каденции | Լիզա |
2011 | ֆ | Երկնային դատ | Небесный суд | Մորֆեա |
2012 | ֆ | Մոսկվա 2017 | Москва 2017 | Դուբչեկ |
2012 | ս | Վոլանդեր | Волландер | Բայբա Լիեպա |
2013 | ս | Շերլոկ Հոլմս | Шерлок Холмс | միսիս Հադսոն |
2013 | ֆ | Ձմեռ չի լինի | Зимы не будет | |
2014 | ֆ | Փորձություն | Испытание | |
2014 | ֆ | Խուզարկու | Ищейка | Վոլկովա |
2014 | ֆ | Երկնային դատ 2 | Небесный суд 2 | Մորֆեա |
2014 | ս | Գրիգորի Ռ. | Григорий Р. | կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնա |
2014 | ֆ | «Մոսկվա-Ռուսաստան» արագընթաց | Скорый «Москва — Россия» | ուղեկցորդուհի |
2015 | ֆ | Մաթիլդա Կշեսինսկայա | Матильда Кшесинская | Մարիա Ֆյոդորովնա |
2015 | ս | Շրջափակվածները | Оккупированные | Իրինա Սիդորովա |
Ինգեբորգա Դապկունայտեն «Вера» բարեգործական հիմնադրամի[10] հոգաբարձական խորհրդի համանախագահն է[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.