Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գեղասահք, չմշկային[1] սպորտի տեսակ է, պատկանում է դժվար կոորդինացվող սպորտի տեսակներին։ Մարզիկի կամ մարզական զույգի դժվարությունն այն է, որ նրանք սահում են չմուշկներով սառույցի վրա՝ երաժշտության ներքո ուղղությունների հերթագայումով և լրացուցիչ տարրերի կատարմամբ (պտույտներ, թռիչքներ, քայլերի զուգակցումեր, աջակցումներ և այլն)։
Գեղասահք | |
---|---|
Տեսակ | Գեղասահք կանանաց մենասահք, զուգասահք, սպորտային պարեր, խմբային սինխրոն պարեր |
Ստեղծվել է | 1860-1871 |
Կարգավիճակ | ձմեռային սպորտաձև |
Օլիմպիական խաղեր | 1896 թվական |
Տարբերվում է | ice dance? և artistic roller skating? |
Պորտալ | Portal:Figure skating? |
Figure skating Վիքիպահեստում |
Գեղասահքը որպես առանձին սպորտաձև ձևավորվել է 1860-ական թվականներին և 1871 թվականին ճանաչվել է չմշկավազքի Կոնգրեսում։ Տղամարդկանց չմշկասահքի անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել Վիեննայում 1882 թվականին։ Չմշկասահքի առաջնությունները 1908 թվականից 1920 թվականներն անցկացվել են ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Իսկ 1924 թվականից գեղասահքն ընդգրկվեց ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում։ Հարկ է նշել, որ չմշկասահքն առաջինն էր ձմեռային սպորտաձևերից, որն ընդգրկվել էր Օլիմպիական խաղերի ծրագրում։ 1986 թվականից մինչ օրս գեղասահքի այնպիսի պաշտոնական միջազգային առաջնություններ ինչպիսիք են Աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնություն, Չորս մայրցամաքների առաջնությունը անցկացվում են չմշկասահորդների միջազգային միության հովանու ներքո։ Գեղասահքում[2] տարանջատում են 5 տարատեսակ՝ տղամարդկանց մենասահք, կանանց մենասահք, զուգասահք, սպորտային պարեր, խմբային սինխրոն սահք։ Վերջինս դեռևս չի ընդգրկվել պաշտոնական առաջնությունների ցանկ, այլ անցկացվում է առանձին Աշխարհի առաջնություն գեղասահքի տվյալ ձևից։ 2014 թվականից Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են գեղասահքի խմբային առաջնություններ։
Գեղասահքի արմատներն սկսվում են հեռավոր անցյալից, տանում են դեպի հեռավոր բրոնզե դար (Ք.ա 4-րդ դարի վերջից մինչև 1-ին դարի սկիզբ)։ Այդ մասին են վկայում հնէաբանական գտածոները՝ խոշոր կենդանիների վերջույթների ոսկրերից պատրաստված չմուշկները։ Այդպիսի գտածոներ հանդիպում են Եվրոպական շատ երկրներում, իսկ ամենահին «չմուշկները» հայտնաբերվել են Օդեսայից ոչ հեռու Հարավային Բուգ գետի ափին[3]:Սակայն գեղասահքը սպորտաձև համարեցին այն պահից , երբ չմուշկները սկսեցին պատրաստել երկաթից, ոչ թե ոսկրից՝ ինչպես առաջ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առաջին երկաթյա չմուշկները պատրաստվել են Հոլանդիայում 12-ից 14-րդ դարերում։ Ի սկզբանե գեղասահքը իրենից ներկայացնում էր սառույցի վրա գեղեցիկ կեցվածքով, բազմազան շարժումների տարրերի գծագրման վարպետություն։
18-րդ դարում՝ Բրիտանական կայսրության Էդինբուրգ քաղաքում բացվել են գեղասահքի առաջին սիրողական ակումբները։ Այստեղ էլ մշակվել են առաջնության առաջին պարտադիր շարժումները և առաջին պաշտոնական կանոնները։ 1772 թվականին լեյտենանտ Ռոբերտ Ջոունզը հրատարակեց «Գեղասահքի մասին տրակտատ», որի մեջ նկարագրվում էր տվյալ ժամանակաշրջանի հիմնական շարժումները Եվրոպայից գեղասահքը մուտք գործեց ԱՄՆ և Կանադա, որտեղ ավելի մեծ զարգացում ունեցավ։ Այստեղ ստեղծվում էին գեղասահքի բազմաթիվ ակումբներ, մշակվում էին չմուշկների նոր մոդելներ, ստեղծվում էր տեխնիկայի ուրույն դպրոց։
Երբ 19-րդ դարի 60-ական թվականներին ԱՄՆ-ից Ջեկսեն Հեյենսը եկավ Եվրոպա հյուրախաղերի, պարզվեց, որ նույնիսկ ամենափորձառու գեղասահորդները նրանից սովորելու բան ունեն։
1742 թվականից 100 տարի անց գեղասահքում գործնականում արդեն հայտնի էին բոլոր ժամակակից պարտադիր պարելաձևերը և մարմնամարզական վարժաձևերի հիմնական տեխնիկան։ Վերջինիս մասին վկայում է Շոտլանդիայի Գլազգո քաղաքի չմշկավազքի ակումբի նախագահ Դ. Անդերսոնի «Դահուկների վրա սահելու արվեստը» գիրքը և Լոնդոնցի Վանդերվելի ու Մակսվել Ուիթմանի աշխատությունները։ Այս գրքերը պարունակում են գեղասահքի բոլոր քայլերի նկարագրությունը։ Դրանք ժամանակակից գեղասահքի հիմքն են։
Գեղասահքը սպորտի ձև է ճանաչվել չմշկավազքի առաջին Կոնգրեսում (1871 թվականին)։
1882 թվականին Վիեննայում կայացավ Եվրոպայի գեղասահքի առաջին պաշտոնական առաջնությունը։
Մրցույթների նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, երբ 1890 թվականին Սանկտ-Պետերբուրգի Յուսուպովյան այգու սահադաշտի 25- ամյակին նվիրված մրցույթին հրավիրվեցին աշխարհի լավագույն գողասահորդները։ Սանկտ-Պետերբուրգ էր ժամանել ԱՄՆ-ի չեմպիոն Լ. Ռուբեն-Ստեյնը, Գերմանիայի չեմպիոն Ֆ. Կայզերը, նաև Ավստրիայի, Ֆինլանդիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի լավագույն գեղասահորդները։ Մրցույթը ստացավ «աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն» կարգավիճակ։ Հաջորդ տարի՝ 1891 թվականին Համբուրգում կայացավ տղամարդկանց մենասահքի Եվրոպայի առաջին առաջնությունը (հաղթող ճանաչվեց գերմանացի գեղասահորդ Օսկար Ուլիգը)։
1892 թվականին ստեղծվեց Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU), որը պարտավորվում էր ղեկավարել Միջազգային մրցույթների կազմակերպությունը։ Չորս տարի անց, 1896 թվականին, Սանկտ-Պետերբուրգում կայացավ առաջին Գեղասահքի աշխարհի առաջնությունը (հաղթող՝Հելբերտ Ֆուկս, Գերմանական կայսրություն)։ 1903 թվականին ի պատիվ Սանկտ-Պետերբուրգի 200 ամյակի, «Պետերբուրգի սիրողական չմշկավազքի միությանը» իրավունք էր ընձեռվել վարել աշխարհի 8-րդ առաջնությունը (1-ին տեղ՝շվեդ Ուլիխ Սալխով)։
Գեղասահքի առաջին մրցույթներին միայն տղամարդիկ էին մասնակցում, կին գեղասահորդուհիներն աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք ստացան միայն 10 տարի անց։ Սակայն հարկ է նշել, որ 1901 թվականին հասարակության ճնշումների ներքո Միջազգային չմշկասահորդների միությունը բացառության կարգով տղամարդկանց մրցույթում թույլ տվեց մասնակցել անգլուհի Մեջ Սայերսին։
Կին մենապարուհիների առաջին մրցույթը տեղի է ունեել 1906 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ Տղամարդկանց և կանանց պարաձևերը ընդհանուր առմամբ նույնն էին, բայց կանանց սահքը միանգամից առանձնացավ իր գեղարվեստականությամբ, ճկունությամբ և երաժշտությանը համահունչ շարժումներով։
Այս սպորտաձևի մասսայականացումից անմիջապես հետո ի հայտ եկավ մյուս տեսակը` զուգասահքը։ Զուգասահքի առաջին պաշտոնական առաջնությունը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում` 1908 թվականին։ Գերմանացի գեղասահորդներ Աննա Հյուբլերը և Հենրիխ Բուրգերը դարձան Օլիմպիական խաղերի զուգասահքի առաջին չեմպիոնները։
Սպորտային պարեր տեսակն առաջացել է 1940-ականների վերջին` Մեծ Բրիտանիայում։ Հետո լայն տարածում գտավ ողջ աշխարհում։ 1952 թվականից սպորտային պարերն ընդգրկվեցին Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ծրագրերում։ Տաս տարի անընդմեջ միջազգային բոլոր խոշոր առաջնություններում առաջին հորիզոնականը զբաղեցնում էին բրիտանացիները։
XX դար
Գեղասահորդը մենասահքում պետք է կարողանա ցուցադրել բոլոր խմբերի տարրերի (քայլերի, գալարագծերի, պտույտների, թռիչքների) միասանական տիրապետումը։ Մարզիկիի բարձր մակարդակը կախված է իր կտարած տարրերի որակից, որքան բարձրորոկ է և բարդ կատարած տարրը, այդքան բարձրորոակ է մարզիկը։ Կարևոր չափանիշ է նաև մարզիկի կատարած շարժումների համադրությունը երաժշտության հետ, ճկունությունը, նրբագեղւթյունը, արտիստիզմը։
Մենասահքի մրցույթները անցնում են 2 փուլով. առաջին փուլ` կարճ ծրագիր, երկրորդ փուլ` ազատ ծրագիր։
Զուգասահքում մարզիկների խնդիրն այն է, որ նրանք տպավորություն թողնելու համար պետք է կարողանան տարրերի միասնական դրսևորում ցուցադրել։
Զուգասահքում ավանդական տարրերի շարքում(քայլեր, գալարագծեր, թռիչքներ, պտույտներ) կան նաև տարրեր, որոնք հատուկ են միայն գեղասահքի այս տեսակին` աջակցումներ, պտույտներ, նետումներ, միասնական կամ զուգահեռ պտույտներ։ Զույգ ունեցող մրզիկների համար կարևոր չափանիշ է հանդիսանում տարրերի համաժամանակյա կատարումը։
Ինչպես մենասահքում , այդպես և զուգասահքում մրցույթներն անցնում են երկու փուլով` կարճ և ազատ ծրագրերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.