Մարզական պար սառույցի վրա (անվանվում է նաև սառցապար), գեղասահքի տեսակ, պատմականորեն առաջացել է սպորտային պարահանդեսային պարերից։ 1952 թվականին ընդգրկվել է գեղասահքի աշխարհի առաջնության ծրագրում, իսկ 1976 թվականին դարձել է ձմեռային օլիմպիական խաղերի մեդալային մարզաձև։ Գեղասահքի միջազգային միության (ԳՄՄ) տվյալներով՝ գեղասահքի ղեկավար մարմինը՝ սառույցի վրա պարերի թիմը, բաղկացած է մեկ կնոջից և մեկ տղամարդուց[1]։

Արագ փաստեր Մարզական պար սառույցի վրա, Տեսակ ...
Մարզական պար սառույցի վրա
Thumb
Տեսակգեղասահք
Տարբերվում էգեղասահք
 Ice dancing Վիքիպահեստում
Փակել

Սառցապարը, ինչպես զույգերով չմշկասահքը, մշակվել է 19-րդ դարում՝ չմշկասահքի ակումբների և կազմակերպությունների կողմից, ինչպես նաև սիրողական չմշկասահքում: Զույգերն ու ընկերները սահելով պարում էին վալս, հանրային այլ պարեր և երթեր։ Գեղասահքի առաջին շարժումնրը նման էին պարահանդեսային պարերի շարժումներին: 1800-ականների վերջին, ամերիկացի Ջեքսոն Հեյնսը՝ հայտնի որպես գեղասահքի հայր[2], Եվրոպա բերեց սահելու իր ոճը, որը ներառում էր վալսի շարժումներ և հանրային պարեր։ 19-րդ դարի վերջին, սառույցի վրա վալսի մրցույթները հայտնի դարձան ամբողջ աշխարհում։ 1900-ականների սկզբին սացապարը տարածվեց ամբողջ աշխարհում և հիմնականում սիրողական մարզաձև էր, թեև 1920-ականներին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի չմշկասահքի ակումբները անցկացրեցին ոչ պաշտոնական պարային մրցումներ: Ժամանցային չմշկասահքը ավելի տարածվեց 1930-ականներին Անգլիայում:

Առաջին ազգային մրցումները անցկացվել են Անգլիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրիայում 1930-ական թվականներին։ Գեղասահքի առաջին միջազգային մրցույթը անցկացվել է Լոնդոնում՝ որպես հատուկ իրադարձություն աշխարհի առաջնությունում։ 1950-1960-ական թվականներին սպորտում գերակշռում էին բրիտանական թիմերը, այնուհետև խորհրդային թիմերը մինչև 1990-ականները: Սառցապարը պաշտոնապես ընդգրկվել է 1952 թվականի գեղասահքի աշխարհի առաջնության ծրագրում։ 1976 թվականին այն դարձավ օլիմպիական մարզաձև։ 1980-ական և 1990-ական թվականներին, սառույցի վրա պարողները, նրանց մարզիչները և պարուսույցները փորձեցին սառցապարը վերածել ավելի թատերական ներկայացման։ Ֆեդերացիան ամրապնդեց իր կապը պարահանդեսային պարի հետ և խստացրեց սառցապարի կանոններն ու սահմանումները։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին մի շարք դատավարական սկանդալներից հետո, սառցապարը կորցրեց իր ամբողջականությունը որպես սպորտաձև, ինչը ազդեց նաև գեղասահքի այլ տեսակների վրա: Կոչեր են հնչել սպորտը մեկ տարով դադարեցնել վեճը լուծելու համար, որը, ըստ երևույթին, ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հյուսիսային Ամերիկայի պարային թիմերի վրա: Հյուսիսային Ամերիկայի թիմերը սկսեցին աչքի ընկնել սպորտում 2000-ականների սկզբից:

Մինչև 2010–2011 մրցաշրջանը, սառցապարի մրցումները ունեին երեք հատված՝ պարտադիր ծրագիր (CD), յուրօրինակ պար(OD) և ազատ ծրագիր (FD): 2010 թվականին Գեղասահքի միջազգային միությունը քվեարկեց փոփոխելու մրցույթի ձևաչափը՝ վերացնելով պարտադիր ծրագիրը և յուրօրինակ պարը և մրցույթի ժամանակացույցում ավելացրեց նոր կարճ պարային հատված (SD)։ 2018 թվականին, Գեղասահքի միջազգային միությունը քվեարկեց կարճ ծրագիրը ռիթմիկ պար անվանափոխելու համար։

Սառցապարն ունի պարտադիր տարրեր, որոնք մասնակիցները պետք է կատարեն, և որոնք կազմում են սառույցի վրա հավասարակշռված պարային ծրագիր: Այն ներառում է պարի ընթացքում թռիչքներ, պտույտներ, քայլերի հաջորդականություն, մեկ ոտքով սահել և պարային այլ տարրեր։ Եթե այլ բան նախատեսված չէ, դրանք պետք է կատարվեն հատուկ ձևով, ինչպես նկարագրված է Գեղասահքի միջազգային միության հրապարակած հաղորդագրությունում։ Ամեն տարի ԳՄՄ-ն հրապարակում է գնահատականների ցանկ, որոնք կարող են հանվել արդյունքներից տարբեր պատճառներով՝ ընկնել, ժամանակի ընդհատումներ և խախտումներ, երաժշտության և հագուստի հետ կապված կանոնների խախտումներ:

Պատմություն

Սկիզբ

Thumb
Ջեքսոն Հեյնս, «չմշկասահքի հայր»[2]

Սառցապարը, ինչպես զուգասահքը, մշակվել է 19-րդ դարում՝ չմշկասահքի ակումբների և կազմակերպությունների կողմից, ինչպես նաև սիրողական չմշկասահքում: Զույգերն ու ընկերները միասին պարում էին վալս, սոցիալական պարեր և երթեր[3]: Ըստ գրող Էլլին Քեստնբաումի, սառույցի վրա պարելը ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին՝ չմուշկների վրա պարահանդեսային ոճի ներկայացումներ ստեղծելու վիեննացիների և բրիտանացիների փորձերի արդյունքում[4]։ Այնուամենայնիվ, գեղասահքի պատմաբան Ջեյմս Հայնսը պնդում է, որ սառույցի վրա պարելը առաջացել է ձեռք ձեքի տված սահելուց, որը գեղասահքի կարճ, բայց տարածված ձև էր Բրիտանիայում 1890-ականներին[5]։ Ժամանակակից սառցապարի մեջ օգտագործվող դիրքերից շատերը ծագել են ձեռք ձեռքի տված սահելուց: Սառցե պարերի սկզբնական շարժումները նման էին պարահանդեսային պարերի ժամանակ արվող շարժումներին, ուստի, ի տարբերություն ժամանակակից սառցապարի, սահորդները սովորաբար երկու ոտքերը պահում էին սառույցի վրա, առանց «երկար, սահուն շարժումների, որոնք կապված էին նրբագեղ գեղասահքի հետ»[6]։

1800-ականների վերջին, ամերիկացի Ջեքսոն Հեյնսը, հայտնի որպես գեղասահքի հայր, Եվրոպա բերեց սահելու իր ոճը։ Վիեննայում նա մարդկանց սովորեցնում էր պարել սառույցի վրա, և՜ միայնակ, և՜ զույգերով։ Օգտագործելով վալսի հանրաճանաչությունը Վիեննայում ՝ Հեյնսը ներկայացրեց ամերիկյան վալսը` չորս քայլերից բաղկացած պարզ հաջորդականություն, որոնցից յուրաքանչյուր քայլ հետևում է երաժշտական ռիթմին և կրկնվում է, երբ զույգերը շարժվում են շրջանագծի մեջ[2]։ 1880-ականներին այս պարը և Ջեքսոն Հեյնսի վալսը, որը ամերիկյան վալսի տարբերակն էր, դարձել էր ամենահայտնի սառցե պարերից մեկը: Այլ հանրաճանաչ պարային տարբերակներից են մազուրկան՝ Ջեքսոն Հեյնսի վալսի Շվեդիայում մշակված տարբերակը և եռաստիճան վալսը, որը Հեյնսը համարում էր «սառցապարի անմիջական նախորդը ժամանակային իմաստով»[6]։ Եռաստիճան վալսը առաջին անգամ ներկայացվել է 1894 թվականին Փարիզում և մի քանի տարվա ընթացքում այն դարձել է հանրաճանաչ ամբողջ Եվրոպայում[7]։

19-րդ դարի վերջին եռաստիճան վալսը, որը Եվրոպայում կոչվում էր անգլիական վալս, դարձավ վալսի մրցումների չափանիշ։ Այն առաջին անգամ ցուցադրվեց Փարիզում 1894 թվականին․ Հեյնսը պնդում էր, որ հենց դա է Եվրոպայում սառցե պարերի հայտնիության պատճառը։ Եռաստիճան վալսը ավելի պարզ էր և կարող էին կատարել նույնիսկ ոչ փորձառու չմշկասահորդները, թեև ավելի փորձառուները փոփոխություններ էին անում՝ պարն ավելի բարդ դարձնելու համար[8][9]։ Մյուս երկուսը՝ կիլիանը և տասնաստիճանը, շարունակվեցին մինչև 20-րդ դարը[9][10]։ Տասնաստիճան վալսը, որը հետագայում վերածվեց տասնչորս քայլանոց պարի, առաջին անգամ կատարել է Ֆրանց Շոլերը 1889 թվականին[11]։ Հեյնսը պնդում է, որ չմուշկների վրա վալս պարելու հանրաճանաչությունը, որը կախված էր պարային դիրքերում սառույցի վրա պարող զույգերի արագությունից և սահունությունից, վերջ դրեց ձեռք-ձեռքի տված սահելու հանրաճանաչությանը[12]։ Ըստ Հեյնսի 19-րդ դարում Վիեննան «Եվրոպայի պարի մայրաքաղաքն էր՝ և՛ չմուշկների վրա, և՛ առանց դրանց»[10]։ Դարավերջին վալսի մրցույթները հայտնի դարձան ամբողջ աշխարհում։[8] Կիլիանը, որն առաջին անգամ չմուշկներով սահել է 1909 թվականին ավստրիացի Կառլ Շրայթերը, վերջին սառցե պարն էր, որը հորինվել էր Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դեռ օգտագործվում է 21-րդ դարում[13]։

Վաղ տարիներ

Thumb
Եվա Ռոմանովա և Պավել Ռոման, 1962 թվական

1900-ականների սկզբին սառույցի վրա պարելը տարածված էր ամբողջ աշխարհում և հիմնականում սիրողական սպորտաձև էր, թեև 1920-ականներին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տեղական ակումբները անցկացրին ոչ պաշտոնական պարային մրցույթներ՝ տասը քայլով, տասնչորս քայլով և կիլիանով, որոնք մինչև 1930-ական թվականները մրցակցային միակ երեք պարերն էին[4]։ 1930-ական թվականներին Անգլիայում ավելի տարածվեց սիրողական չմշկասահքը, և մշակվեցին նոր, ավելի բարդ պարային շարժումներ, որոնք հետագայում դարձան պարտադիր ծրագիր մրցումների ժամանակ։ Ըստ Հեյնսի, անհրաժեշտ է մշակել նոր պարեր՝ արդեն իսկ մշակված երեք պարերը ընդլայնելու համար։ Մինչև 2006 թվականը 1930-ականների երեք բրիտանացի զույգեր՝ Էրիկ վան դեր Ուիթոնը և Եվա Քիթսը, Ռեջինալդ Ուիլկին և Դաֆնե Բ. Ուոլիսը, Ռոբերտ Դենչը և Ռոզմարի Ստյուարտը, կազմում էին Գեղասահքի միջազգային միության մրցումների մեկ քառորդը: 1933 թվականին Վեսթմինսթերյան չմշկասահքի ակումբը մրցույթ անցկացրեց՝ խրախուսելու նոր պարերի ստեղծումը։ Սկսած 1930-ականների կեսերից, ազգային կազմակերպությունները սկսեցին թեստեր ներմուծել պարային բեմադրություններում չմուշկներով սահելու հմտությունները որոշելու, պարային թեստերի գնահատումը բարելավելու և մրցումները վերահսկելու համար: Առաջին ազգային մրցումները տեղի են ունեցել Անգլիայում՝ 1934 թվականին, Կանադայում՝ 1935 թվականին, ԱՄՆ-ում՝ 1936 թվականին, Ավստրիայում՝ 1937 թվականին։ Այս մրցույթները ներառում էին մեկ կամ մի քանի պարտադիր ծրագիր, յուրօրինակ պար և ազատ ծրագիր: 1930-ականների վերջերին ամբողջ աշխարհի չմշկասահքի ակումբներին մասնակցող սառույցի վրա պարողների թիվը կտրուկ աճել էր, և, ըստ Հեյնսի, «նրանք դարձան չմշկասահքի ակումբի ողնաշարը»:

1950-ականներին Գեղասահքի միջազգային միությունը սկսեց մշակել սառցե պարերի կանոններ, ստանդարտներ և միջազգային թեստեր: 1950 թվականին Լոնդոնում կայացած Գեղասահքի աշխարհի առաջնության ժամանակ, որպես հատուկ իրադարձություն, անցկացվեց սառույցի պարերի առաջին միջազգային մրցույթը։ Լոյս Ուորինգը և ԱՄՆ-ից Մայքլ Մըքգիհանը հաղթեցին մրցույթում, ինչը մեծ շփոթության մեջ գցեց բրիտանացիներին, որոնք իրենց համարում էին աշխարհի լավագույն սահորդները: Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ հաջորդ տարում՝ 1951 թվականին, Միլանում կայացած աշխարհի առաջնությունում․ առաջին տեղը զբաղեցրին բրիտանացիներ Ժան Վեսթվուդը և Լորենս Դեմին։ Գեղասահքը պարտադիր և ազատ պարային հատվածներով պաշտոնապես ներառվել է աշխարհի առաջնության ծրագրում 1952 թվականին։ Վեսթվուդը և Դեմին հաղթեցին այդ տարում և շարունակեցին առաջինը լինել սառցե պարերում ՝ հաղթելով նաև աշխարհի հաջորդ չորս առաջնություններում։ Բրիտանական թիմերը մինչև 1960 թվականը նվաճել են սառցե պարերի բոլոր տիտղոսները: Չեխոսլովակիայից Եվա Ռոմանովան և Պավել Ռոմանը դարձան առաջին ոչ բրիտանացի պարողները, որոնք 1962 թվականին նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

1970-1990 թվականներ

Սառցե պարը դարձավ օլիմպիական մարզաձև 1976 թվականին․ Խորհրդային Միությունից առաջին ոսկե մեդալակիրներն էին Լյուդմիլա Պախոմովան և Ալեքսանդր Գորշկովը[14]։ Խորհրդային մարզիկները 1970-ականներին հիմնականում առաջատար էին սառցապարում, քանի որ նրանք սահում էին զույգերով: Նրանք նվաճել են աշխարհի և օլիմպիական բոլոր տիտղոսները 1970-ից 1978 թվականներին և մեդալներ են նվաճել 1976-ից 1982 թվականներին[15]։ 1984 թվականին բրիտանացի պարողներ Ջեյն Տորվիլը և Քրիստոֆեր Դինը, որոնց Հեյնսը անվանում էր «սպորտի պատմության մեծագույն պարողները», կարճ ժամանակով դադարեցին սովետական առաջատարությունը սառցապարում՝ նվաճելով Սարաևոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը:

Հեյնսը պնդում է, որ Թորվիլն ու Դինը արմատապես փոխել են «չմշկասահքում հաստատված հասկացությունները» իրենց նորարական պարարվեստով։

Thumb
Թորվիլ և Դին, 2011թվական

1970 թվականին, սառցապարը հեռացավ իր պարահանդեսային արմատներից՝ ստանալով թատերական ոճ։ Խորհրդային լավագույն թիմերն առաջինն էին, որոնք շեշտեցին սառցապարի դրամատիկ կողմերը և նաև առաջինն էին, որ իրենց ծրագրերը կառուցեցին հիմնական թեմայի շուրջ: Այդ ծրագրերը ներառում էին նաև բալետի տեխնիկայի տարրեր, հատկապես դասական բալետ՝ երկու պարողով (pas de deux), որը «տղամարդու և կնոջ միասին պարելու բարձրաշխարհիկ դրսևորում է»։ Նրանք հանդես էին գալիս որպես կանխատեսելի կերպարներ, օգտագործում էին այնպիսի դիրքեր, որոնք այլևս չէին համապատասխանում պարահանդեսների ավանդական տեխնիկային և օգտագործում էին անկանխատեսելի ռիթմով երաժշտություն[14]։

1980-ականներին և 1990-ականներին Գեղասահքի միջազգային միությունը ընդդիմացավ՝ խստացնելով սառցե պարերի կանոններն ու սահմանումները՝ ընդգծելով դրա կապը պարահանդեսային պարերի հետ, հատկապես՝ ազատ ծրագրում: Այս ժամանակահատվածում սահմանված սահմանափակումները նպատակ ունեին ընդգծելու չմուշկներով սահելու հմտությունները, այլ ոչ թե սառցե պարերի թատերական և դրամատիկական կողմերը[16]։ Քեսթենբաումը կարծում էր, որ սառցե պարերի աշխարհում հակասություն է եղել սոցիալական պարերի միջև, որոնք ներկայացնում են բրիտանացիները, կանադացիները և ամերիկացիները, և դրամատիկ պարերը՝ ի դեմս ռուսների: Սկզբում գերակշռում էին սառցապարի պատմական և ավանդական մշակութային դպրոցները, բայց 1998-ին Գեղասահքի միջազգային միությունը մեղմացրեց խախտումների համար տույժերը և տեխնիկական կանոնները, ինչը Հեյնսը համարում է «կարևոր քայլ»՝ հասկանալու սացապարի ավելի թատերական ոճի անցումը:

1998 թվականի Օլիմպիական խաղերում, երբ սացապարը պայքարում էր որպես սպորտ իր ամբողջականությունն ու օրինականությունը պահպանելու համար, գրող Ջերի Լոնգմանը նշում է, որ սացապարը «խճճված էր հակասությունների մեջ»[17], ներառյալ եվրոպական պարային թիմերի օգտին դատավորների հավաքական քվեարկությունը: Նույնիսկ կոչեր են հնչել մեկ տարով դադարեցնել սպորտը վեճը լուծելու համար, ինչը, ըստ երևույթին,ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հյուսիսային Ամերիկայի պարային թիմերի վրա:1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին մի շարք մրցավարական սկանդալներ, որոնք ազդեցին գեղասահքի շատ տեսակների վրա, հակասություններ առաջացրին 2002 թվականի Օլիմպիական խաղերում:[18][19]

21-րդ դար

Thumb
Կանադացի գեղասահորդներ Տեսա Վերտյուն և Սքոթ Մոյիրը Օլիմպիական պատմության մեջ ամենաշատ պարգևատրված գեղասահորդներն են։

2010 թվականին Վանկուվերում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում կանադացի Տեսա Վերտյուն և Սքոթ Մոյերը և ամերիկացիներ Մերիլ Դևիսն ու Չարլի Ուայթը խախտեցին Եվրոպայի առաջատարությունը սառցե պարերում: Կանադայի թիմը նվաճեց Հյուսիսային Ամերիկայի առաջին օլիմպիական ոսկե մեդալը, իսկ ամերիկացիները՝ արծաթը: Ռուս սահորդներ Օքսանա Դոմնինան և Մաքսիմ Շաբալինը նվաճեցին բրոնզե մեդալ, սակայն սառցե պարերի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ եվրոպացիները Օլիմպիական խաղերում ոսկի չնվաճեցին[20]։

Միացյալ Նահանգները սկսեց աչքի ընկնել սառցե պարերի միջազգային մրցույթներում. 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում Դեյվիսն ու Ուայթը նվաճեցին օլիմպիական ոսկի[21]։ 2018-ին Փհենչհանում կայացած Օլիմպիական խաղերում Վերտյուն և Մոյերը դարձան օլիմպիական պատմության ամենաշատ պարգևատրված գեղասահորդները՝ այնտեղ ոսկե մեդալ նվաճելուց հետո[22]։ 2022 թվականին Գաբրիելլա Պապադակիսը և ֆրանսիացի Գիյոմ Սիզերոնը նվաճեցին օլիմպիական ոսկի։ Մի քանի ամիս անց նրանք նվաճեցին աշխարհի առաջնության ոսկե մեդալը՝ վերջ տալով Հյուսիսային Ամերիկայի առաջատարությանը սառցապարում։ Պապադակիսն ու Սիզերոնը երկու մարզաձևերում էլ համաշխարհային ռեկորդներ սահմանեցին[23]։

Գեղասահքի ամերիկյան խորհրդատու Քերոլայն Սիլբին նշում է, որ սառցապարի թիմերը և սահորդները բախվում են լրացուցիչ մարտահրավերների՝ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և մի քանի տարի միասին աշխատելու հարցում: Գործընկերների միջև չլուծված հակամարտությունները հաճախ հանգեցնում են թիմի վաղաժամ լուծարմանը: Սիլբին, այնուհետև, պնդում է, որ թիմի վաղ անկումը կամ քայքայումը հաճախ պայմանավորված է գործընկերների միջև մշտական և չլուծված կոնֆլիկտներով: Ե՛վ գեղասահորդները, և՛ չմշկորդները բախվում են մարտահրավերների, որոնք դժվարացնում են կոնֆլիկտների լուծումը և հաղորդակցությունը՝ ավելի քիչ տղաներ աղջիկների հետ զույգ կազմելու համար, տարբեր առաջնահերթություններ՝ պարտավորությունների և ժամանակացույցի հետ կապված, գործընկերների տարիքի և զարգացման փուլերի տարբերություններ, ընտանեկան կարգավիճակների տարբերություններ, մեկ կամ երկու գործընկերների ընդհանուր կարիքը նոր հաստատություն տեղափոխել վերապատրաստման համար և գործընկերային հարաբերություններ ձևավորելու հմտությունների տարբեր մակարդակներ: Սիլբին հաշվարկել է, որ պարի մեջ և զույգերի թիմերում արդյունավետ հաղորդակցության բացակայությունը կապված է նրանց գործընկերության ավարտի վտանգի վեց անգամ մեծացման հետ: Այնուամենայնիվ, հաղորդակցման և կոնֆլիկտների լուծման ուժեղ հմտություններ ունեցող թիմերը հակված են ազգային առաջնություններում ավելի հաջող մեդալներ բերել:

Մրցույթի հատվածներ

Պատմություն

Մինչև 2010–2011 մրցաշրջանը սառցե պարերի մրցումները բաղկացած էին երեք մասից՝ պարտադիր ծրագիր (OT), յուրօրինակ պար (OT) և ազատ ծրագիր(FT): 2010 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից տարիներ շարունակ ճնշում գործադրելուց հետո՝ սացապարի մրցումները գեղասահքի այլ կարգերին համապատասխան դարձնելու համար, Գեղասահքի միջազգային միությունը քվեարկեց փոփոխելու մրցույթի ձևաչափը՝ բաց թողնելով պարտադիր պարը և յուրօրինակ պարը՝ ավելացնելով նոր կարճ պարային հատված մրցումների ժամանակացույցում[24]։ Ըստ Գեղասահքի միջազգային միության այդ ժամանակվա նախագահ Օտտավիո Ցինկուանտայի, փոփոխությունները կատարվել են նաև այն պատճառով, որ «պարտադիր պարային հատվածները այնքան էլ գրավիչ չէին հանդիսատեսի և հեռուստատեսության համար»[25]։ Գեղասահքի մրցույթի նոր ձևաչափը, որն առաջին անգամ ներդրվել է 2010-2011 մրցաշրջանում, բաղկացած է երկու մասից՝ կարճ պարային հատված (2018-ին վերանվանվել է ռիթմիկ պար) և ազատ պարային հատված:

Ռիթմիկ պարային հատված

Thumb
Մեդիսոն Չոք և Էվան Բեյթս, 2022

Ռիթմիկ պարը մրցույթի առաջին հատվածն է, որը ներկայացվում է բոլոր պատանիների և չափահասների սառցե պարերի մրցույթներում[26]։ 2022 թվականից ավագ սահորդներից այլևս չէր պահանջվում իրենց ծրագրում ներառել պարային օրինակ, փոխարենը նրանց գնահատում էին պարային ռիթմիկ հատվածի կատարմամբ, որը համարվում էր պարային տարր[27]։ Ռիթմիկ պարը պետք է ներառի նաև կարճ վեց վայրկյան տևողությամբ թռիչք, պտույտների շարք և քայլերի հաջորդականություն[24][28]։

Ռիթմիկ պարային հատվածի ռիթմը և թեմաները որոշվում են Գեղասահքի միջազգային միության կողմից յուրաքանչյուր նոր սեզոնի մեկնարկից առաջ[24][28]։ Ռիթմիկ պարը պետք է «զարգանա չմուշկներով սահելու հմտությունների և որակների միջոցով», այլ ոչ թե «չմշկասահքի գործողությունների, ինչպիսիք են մեկ ծնկի վրա սահելը»[29] կամ ոտնաթաթերի միջոցով (որը պետք է օգտագործվի միայն պարի բնույթն ու երաժշտության նրբությունները արտացոլելու և ռիթմն ընդգծելու համար)[29]։ Ռիթմիկ պարի տևողությունը պետք է լինի երկու րոպե հիսուն վայրկյան[30]։

Միջազգային մրցույթում առաջին ռիթմիկ պարը ներկայացվել է սառույցի վրա պատանի պարողներ ամերիկացի Անաստասիա Կանուսիոյի և Քոլին Մըքմանուսի կողմից 2010 թվականին Կուրշվելում կայացած Junior Grand Prix-ի ժամանակ:[31] Ամերիկացի սահորդներ Մեդիսոն Չոկը և Էվան Բեյթսը ռիթմիկ պարերից ստացել են ամենաբարձր գնահատականը՝ 93,91, 2023 թվականի Համաշխարհային թիմային գավաթում[32]։

Ազատ պարային հատված

Ազատ պարային հատվածը ներկայացվում է ռիթմիկ պարից հետո պատանիների և չափահասների սառցե պարերի բոլոր մրցույթներում[33]։ Գեղասահքի միջազգային միությունը ազատ ծրագիրը սահմանում է որպես «կրեատիվ պարային ծրագրի մի քանի կատարում, որը միավորում է պարային քայլերն ու շարժումները՝ արտահայտելով զույգի ընտրած պարային երաժշտության բնույթը և ռիթմը»[34]։ Ազատ պարային համարը պետք է ներառի նոր կամ հայտնի պարային քայլերի և շարժումների համակցություններ, ինչպես նաև պարտադիր տարրեր[34]։ Ծրագիրը պետք է «օգտագործի ամբողջ սառցե մակերեսը» [35] և լինի ներդաշնակ: Այն պետք է պարունակի տարրերի անհրաժեշտ համակցություններ (պտույտներ, թռիչքներ, քայլեր և շարժումներ), ինչպես նաև պարարվեստ, որն արտահայտում է ինչպես մասնակիցների կերպարները, այնպես էլ նրանց ընտրած երաժշտությունը: Այն պետք է նաև ցուցադրի «չմուշկներով սահելու գերազանց տեխնիկա» [34], ինչպես նաև ստեղծագործական ունակություններ արտահայտչականության, համադրության և կազմակերպվածության մեջ[36]։ Ազատ պարային հատվածը պետք է արտացոլի երաժշտության շեշտադրումները, նրբերանգները և պարային բնույթը, իսկ պարողները պետք է «սահեն հիմնականում երաժշտության ռիթմով, ոչ միայն մեղեդիով»[34]։ Չափահաս սահորդների համար ազատ պարի ելույթի տևողությունը պետք է լինի չորս րոպե, պատանիներինը՝ 3,5 րոպե[36]։

2023 թվականի Համաշխարհային թիմային գավաթում Մեդիսոն Չոկը և Էվան Բեյթսը վաստակել են ազատ ծրագրի ամենաբարձր գնահատականը՝ 138,41 միավոր[37]։

Դադարեցված ծրագրեր

Պարտադիր ծրագիր

Thumb
Ֆեդերիկա Ֆայելան և Մասիմա Սկալին Չինաստանի գավաթի 2009 թվականիի պարտադիր պարը կատարելիս

Մինչեւ 2010 թվականը պարտադիր ծրագիրը սառցապարի մրցույթների առաջին բաղադրիչն էր։ Թիմերը սահում են նույն օրինաչափությամբ երկու շրջան, մեկը մյուսի հետևից, օգտագործելով նույն քայլերի հաջորդականությունը և նույն ստանդարտ ռիթմերը, որոնք ընտրվում էին Գեղասահքի միջազգային միության կողմից յուրաքանչյուր սեզոնի մեկնարկից առաջ[38][39]։ Պարտադիր պարերը ստուգվում էին պարտադիր շարժումներով։ Մասնակիցները «գնահատվում էին հիմնական տարրերին տիրապետելու համար»[38]։ Սառցե պարերի պատմության սկզբում պարտադիր ծրագիրը կազմում էր ընդհանուր արդյունքի 60%-ը[40]։

2010 թվականի աշխարհի առաջնությունը վերջին իրադարձությունն էր, որն իր ծրագրում ներառեց պարտադիր պարը (Ոսկե վալս)․ իտալացի սահորդներ Ֆեդերիկա Ֆայելան և Մասիմո Սկալին դարձան վերջին պարային զույգը, որ կատարեց պարտադիր պարային ծրագիրը միջազգային մրցույթում[41]։

Յուրօրինակ պար

Յուրօրինակ պարը կամ յուրօրինակ պարային հավաքածուն (Original Set Pattern) առաջին անգամ ավելացվել է սառցապարի մրցույթներին 1967 թվականին (1983 թվականին աշխարհի առաջնությունում և 1984 թվականին՝ Օլիմպիական խաղերում)։ Այն կոչվում էր «յուրօրինակ պարային հավաքածու»[42], իսկ հետո սկսեց կոչվել պարզապես «յուրօրինակ պար»։ Յուրօրինակ պարը մնաց մրցույթի երկրորդ հատվածը (պարտադիր պարի և ազատ պարի միջև) մինչև 2009–2010 սեզոնի ավարտը[40]։ Սառույցի պարողները կարող էին ստեղծել իրենց առօրյան, բայց նրանք պետք է օգտագործեին հատուկ ռիթմ և երաժշտական ժանրեր, որը, ինչպես և պարտադիր պարերը, որոնք փոխվում էին յուրաքանչյուր սեզոնին և նախապես ընտրվում էին Գեղասահքի միջազգային միության կողմից: Ժամկետները և ռիթմի մեկնաբանումը համարվում էին ծրագրի ամենակարևոր կողմերը և կազմում էին գնահատման ամենաբարձր միավորը: Ներկայացման տևողությունը երկու րոպե էր, և յուրօրինակ պարերին բաժին էր ընկնում ընդհանուր մրցույթի արդյունքի 30%-ը[43][44]։

Կանադացի պարողներ Տեսա Վերտյուն և Սքոթ Մոյերը 2010 թվականի աշխարհի առաջնությունում ձեռք բերեցին ամենաբարձր գնահատականը՝ 70,27[45]։

Մրցակցության տարրեր

Thumb
Լիլա Ֆիըրը և Լեվիս Գիբսոնը ներկայացնում են կորաձև պարային թռիչք։

Ամեն տարի Գեղասահքի միջազգային միությունը հրապարակում է ռիթմիկ ծրագրի և ազատ ծրագրի համար անհրաժեշտ տարրերի ցանկ, ինչպես նաև յուրաքանչյուր տարրի համար հատուկ պահանջներ: Կարող են ներառվել հետևյալ տարրերը՝ պարային թռիչքներ, պտույտներ, քայլերի հաջորդականություն, շրջադարձերի հաջորդականություն (ներառյալ պտույտները և մեկ ոտնաչափ պտույտները) և պարային տարրեր[46]։

  • Թռիչք. շարժում, որի ժամանակ զուգընկերներից մեկը մյուս զուգընկերոջ ակտիվ և/կամ պասիվ աջակցությամբ բարձրանում է ցանկացած թույլատրելի բարձրության վրա, մնում այնտեղ և իջնում սառույցի վրա»[47]։ Գեղասահքի միջազգային միությունը թույլ է տալիս ցանկացած շրջադարձ, դիրք և դիրքի փոփոխություն պարային թռիչքների ժամանակ[47]։ Պարային թռիչքները առանձնացված են զույգերի թռիչքներից՝ սառցապարը և զուգասահքը առանձին հարթությունների վրա պահելու համար[16]։ Այն բանից հետո, երբ գնահատման համակարգը 6.0 համակարգից փոխվեց Գեղասահքի միջազգային միության գնահատման համակարգով, պարային թռիչքները դարձան ավելի «մարզական, դրամատիկ և հուզիչ»[48]։
  • Պտույտներ․ պտույտ որը կատարում են պարային զույգերը ցանկացած դիրքում[49]։ Այն «իրականացվում է տեղում՝ մեկ ոտքի վրա ընդհանուր առանցքի շուրջ՝ ոտքերը փոխելով կամ առանց փոփոխության, գործընկերների կողմից»[49]։
  • Քայլերի հաջորդականություն․ «հստակ կամ անորոշ քայլերի, պտույտների և շարժումների շարք»[50]։
  • Պտույտների հաջորդականություն․ «պտույտների մի շարք և մեկ ոտքի վրա պտույտների հաջորդականություն կամ երբ, յուրաքանչյուր զուգընկեր միաժամանակ պահում կամ կատարում է նշված շրջադարձը մեկ ոտքով»[49]։
  • Պարային տարրեր․ գրանցված կամ չգրանցված շարժում կամ շարժումների շարք՝ հասսժտատված Գեղասահքի միջազգային միության կողմից[51]։

Կանոններ և կանոնակարգեր

սահորդները պետք է կատարեն պահանջվող տարրերը առնվազն մեկ անգամ. լրացուցիչ կամ չսահմանված տարրերը հաշվի չեն առնվի դրանց գնահատման ժամանակ: 1974 թվականին Գեղասահքի միջազգային միությունը հրատարակեց սառցե պարերի դատավորների առաջին ուղեցույցը[52]։ Գեղասահքում խախտումները ներառում են ընկնելը և ընդհատումները, ժամանակը, երաժշտությունը և հագուստը:

Ընկնելը և ընդհատումները

Ըստ պարուհի և մեկնաբան Թենիթ Ուայթի, ի տարբերություն այլ մարզաձևերի, որտեղ չմշկորդները կարող են փոխհատուցել իրենց ընկնելը այլ տարրերով։ Սառցապարում ընկնելը սովորաբար նշանակում է, որ թիմը չի հաղթի։ Ուայթը պնդում է, որ ընկնելը հազվադեպ է սառույցի պարերում, և քանի որ ընկնելը ենթադրում է ընդմիջումներ, դրանցից սովորաբար մեծ միավորներ են պահվում, քանի որ խախտվում է ծրագիրը[53]։ Գեղասահքի միջազգային միությունը ընկնելը սահմանում է որպես «չմշկորդի կողմից վերահսկողության կորուստ, որի հետևանքով նրա մարմնի քաշի մեծ մասն ընկնում է սառույցի վրա և աջակցվում է մարմնի այլ մասերով, օրինակ՝ ձեռքերով, ծնկներով, մեջքով, հետույքով կամ ձեռքի որևէ մասով»[54]։ Գեղասահքի միջազգային միությունը սահմանում է ընդմիջումը որպես «ժամանակահատված, սկսվում է անմիջապես այն բանից հետո, երբ մրցակիցը դադարեցնում է ելույթը կամ մրցավարը հրամայում է դադարեցնել (անկախ նրանից, թե ով է առաջինը դադարեցրել) և ավարտվում է, երբ մրցակիցը վերսկսում է ելույթը»[55]։ ԱՄՆ-ի ազգային մրցումների ժամանակ անցկացված ուսումնասիրությունը ընդգրկել է 58 սահորդների և գրանցել միջինը 0,97 վնասվածք յուրաքանչյուր մարզիկի համար[56]։

Սառույցի պարերում թիմերը կարող են կորցնել մեկ միավոր մեկ զուգընկերոջ յուրաքանչյուր ընկնելու պատճառով և երկու միավոր, եթե երկու զուգընկերներն էլ ընկնեն: Եթե ներկայացման ժամանակ ընդմիջում է լինում, գեղասահորդները կարող են կորցնել մեկ միավոր, եթե ընդմիջումը տևում է ավելի քան տասը վայրկյան, բայց ոչ ավելի, քան քսան վայրկյան: Նրանք կարող են կորցնել երկու միավոր, եթե ընդմիջումը տևի քսան վայրկյան, բայց ոչ ավելի, քան երեսուն վայրկյան, և երեք միավոր, եթե ընդմիջումը տևի երեսուն վայրկյան, բայց ոչ ավելի, քան քառասուն վայրկյան:Նրանք կարող են հինգ միավոր կորցնել, եթե ընդմիջումը տևի երեք րոպե կամ ավելի[57]։ Թիմերը կարող են նաև միավորներ կորցնել, եթե ընկնելը կամ ընդհատումը տեղի ունենա պարային թռիչքի սկզբում կամ երբ պարողը սկսում է բարձրացնել պարուհուն[58]։ Եթե ընդմիջման պատճառ են դարձել «անբարենպաստ պայմանները» ներկայացման մեկնարկից երեք րոպե առաջ, նրանք կարող են կորցնել լրացուցիչ հինգ միավոր[59]։

Ժամանակ

Դատավորները յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ միավոր են հանում այն սահորդներից, որոնք իրենց պարերն ավարտում են ժամանակից շատ շուտ կամ շատ ուշ: Պարողները կարող են նաև «գերազանցել թույլատրելի ժամանակը վերջին սահմանված քայլից հետո (նրանց վերջնական շարժումը և/կամ կեցվածքը)» իրենց պարում՝ յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ հանելով մեկ րոպե: Եթե նրանք իրենց ներկայացումը սկսեն մեկից երեսուն վայրկյան ուշացումով, կարող են մեկ միավոր կորցնել[57]։ Նրանք կարող են ավարտել ներկայացումները պահանջվող ժամանակից տասը վայրկյանի ընթացքում, եթե չկարողանան, դատավորները կարող են միավորներ հանել՝ հինգ վայրկյան շուտ կամ ուշ ավարտելու համար:Եթե նրանք սկսում են կատարել որևէ տարր իրենց հատկացված ժամանակից հետո (գումարած կատարումը սկսելու համար հատկացված պահանջվող տասը վայրկյանը), նրանք միավորներ չեն ստանում այդ տարրերի համար: Եթե ծրագրի տևողությունը երեսուն (30) վայրկյան է կամ ավելի քիչ, քան պահանջվող ժամանակային հատվածը, միավորներ չեն տրվում[30]։

Եթե թիմը կատարում է պարային թռիչք, որը գերազանցում է թույլատրելի տևողությունը, դատավորները կարող են հանել մեկ միավոր: Ուայթը ասում է, որ սառցապարում միավորներ հանելը, որտեղ ընկնել կամ ընդհատում չկա, ամենից հաճախ պայմանավորված են «երկարաձգված թռիչքների» կամ չափազանց երկար տևող թռիչքների պատճառով[53]։

Երաժշտություն

Գեղասահքում յուրաքանչյուր տարրի բոլոր ներկայացումները պետք է կատարվեն երաժշտության ներքո[60]։ 1997-ից 1998 թվականներից ի վեր, Գեղասահքի միջազգային միությունը թույլատրել է վոկալի օգտագործումը սառցե պարերում օգտագործվող երաժշտության մեջ[61], ամենայն հավանականությամբ, որոշ ժանրերի համար առանց բառերի համապատասխան երաժշտություն գտնելու դժվարության պատճառով[62]։

Երաժշտության պահանջներին չհամապատասխանելը կհանգեցնի երկու միավորի կորուստի, իսկ պարային տեմպի պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ մեկ միավորի[63]։ Եթե թիմի ներկայացման ժամանակ օգտագործվող երաժշտության որակը կամ տեմպը անբավարար է, կամ եթե ինչ-որ պատճառով երաժշտությունը անջատվում է կամ ընդհատվում, չմշկասահորդները պետք է դադարեցնեն չմուշկներով սահելը հենց որ իմանան խնդրի մասին կամ պետք է դադարեցնեն դատավորի ձայնային ազդանշանից[63], անկախ նրանից, թե առաջինը ինչ տեղի կունենա։ Եթե ներկայացման մեկնարկից 20 վայրկյանի ընթացքում երաժշտության հետ կապված որևէ խնդիր առաջանա, թիմը կարող է կամ վերսկսել ներկայացումը կամ շարունակել ելույթը այնտեղից, որտեղ դադարեցրել է[63]։ Եթե վերը նշված խնդիրներից մեկը տեղի է ունենում ելույթը սկսելուց 20 վայրկյան հետո, թիմը կարող է վերսկսել իր ելույթը ընդմիջման պահից կամ ընդմիջված պահից անմիջապես առաջ, եթե ընդմիջումը տեղի է ունեցել այդ հատվածը սկսելու պահին կամ դրա ընթացքում: Հատվածը պետք է հեռացվի թիմի հաշվից, և թիմը կարող է կրկնել հեռացված հատվածը, երբ վերսկսի իր ելույթը: Երաժշտական թերությունների պատճառով առաջացած ընդմիջումների համար պահումներ չկան[64]։

Գեղասահքի միջազգային միությունը տալիս է պարային երաժշտական տերմինների հետևյալ սահմանումները[65]

  • Բիթ՝ նոտա է, որը սահմանում է երաժշտական ստեղծագործության պարբերաբար կրկնվող մասերը,
  • Տեմպ՝ երաժշտության արագությունը րոպեում բիթերով կամ րոպեում չափումներով,
  • Ռիթմ՝ շեշտադրված և չշեշտադրված բիթերի կանոնավոր կրկնվող հաջորդականություն է, որը երաժշտությանը առանձնահատկություն է հաղորդում,
  • Չափը (բարը)՝ երաժշտության միավոր է, որը որոշվում է շեշտի պարբերական կրկնությամբ։ Նման միավորները բաղկացած են հավասար թվով հարվածներից,
  • Ուժեղ հարվածներ՝ առաջին բիթն է փոքր հատվածում կամ երկու հատվածից բաղկացած խմբում, որը պահպանում է սահքի ռիթմը,
  • Թույլ հարվածներ՝ չմշկասահքի ռիթմի համար հաշվարկվում է երկու բիթ՝ առաջինը երկրորդից։

Հագուստ

Միջազգային բոլոր մրցումներում սահորդների հագուստը պետք է լինի «պարկեշտ, համեստ և համապատասխան մարզական մրցումներին և ոչ շքեղ կամ թատերական ոճով»[66]։ Հագուստի մասին կանոնները գեղասահքում ավելի խիստ են։ ԱՄՆ-ի սահորդ Ջուլիետ Նորեկը առաջարկեց, որ հագուստի ընտրության սահմանափակումները խստացվեն 1990-ականներին և 2000-ականների սկզբին՝ համեմատած այլ առարկաների հետ, ինչը հանգեցրեց ավելի խիստ կանոնների[67]։ Այնուամենայնիվ, հագուստը կարող է արտացոլել սահորդների ընտրած երաժշտության բնույթը: Նրանց զգեստները չպետք է «ստեղծեն չափից ավելի մերկության էֆեկտ, որը չի համապատասխանում կարգապահության կանոններին[66]։

Պարողները պետք է հագնեն տաբատ, իսկ պարուհիները պետք է կրեն կիսաշրջազգեստ կամ տաբատ։ Սահորդների հագուստի վրա զարդեր և զարդարանքներ չեն թույլատրվում։ Կոստյումների վրա զարդարանքները պետք է լինեն ամրացված[66], դատավորները կարող են մեկ միավոր հանել ելույթից, եթե մրցակցի հագուստի կամ դեկորացիայի մի մասն ընկնում է սառույցի վրա[57]։ Կոստյումների և զարդերի օգտագործման կանոնների խախտման դեպքում դատավորները կարող են ելույթից հանել մեկ միավոր: Դատավորները պատժում են սառցապարի թիմերին՝ միավորներ հանելով նրանցից, որոնք չեն համապատասխանում այս կանոններին, թեև Գեղասահքի միջազգային միությունը կարող է բացառություններ սահմանել հագուստի և զարդերի այս սահմանափակումներից[66]։ Այնուամենայնիվ, կոստյումների համար միավորների հանումներ հազվադեպ են լինում: Մինչ չմշկորդները հասնում են ազգային կամ աշխարհի առաջնություններին, նրանք բավականաչափ արձագանք են ստանում իրենց զգեստների վերաբերյալ, որ այլևս չեն ցանկանում միավորներ կորցնելու վտանգի ենթարկվել,- նշում է Նյուքամերը[67]։

Ծանոթագրություններ

Մեջբերումներ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.