Remove ads
խորհրդային և ռուս գրող և սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյա Տոկարևա (իսկական ազգանունը՝ Շեֆտեր, նոյեմբերի 20, 1937[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր և սցենարիստ։
Վիկտորյա Տոկարևա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Viktoriya Tokareva Վիքիպահեստում |
Հեղինակ է այնպիսի ֆիլմերի սցենարների, ինչպիսիք են «Հաջողության ջենթլմենները» (Գեորգի Դանելիաի հետ համատեղ), «Միմինո» (Ռևազ Լևանի Գաբրիադզեի և Գեորգի Դանելիաի հետ համատեղ), «Անցնում է շունը դաշնամուրի վրայով», «Գլխարկը»։
Վիկտորյա Տոկարևան ծնվել է 1937 թվականին Լենինգրադում ՝ ազգությամբ հրեա ինժեներ Սամուիլ Նասոնի Շեֆտերի ընտանիքում[4]։ Մայրը՝ Նատալյա Ստեփանի Խլոպովան, եղել է ռուս-ուկրաինական խառնածին, բնիկ Դոնեցկի մարզից, աշխատել է որպես մեքենագրուհի։ Հոր ընտանիքը Լենինգրադ եկել էր Բելառուսից։ Նրանց ընտանիքն ապրել է Անտառային կոչվող փողոցի շենքներից մեկում՝ մեկսենյականոց բնակարանում։ Հայրը զորակոչվել է բանակ, հետո ծանր հիվանդացել և հոսպիտալացվել։ Մահացել է 1945 թվականին։ Պատերազմի տարիներին մայրը երկու աղջիկների՝ Վիկտորյայի և Ռեգինայի հետ էվակուացվել է Կիրովի մարզի Կիկնուր ավանում, որտեղ էվակուացվել էին նաև հայրական կողմի հարազատները։ Երկար ժամանակ նրանց օգնել է մեծ հորեղբայրը՝ հորեղբայր Ժենյան, ով եղել է Լենինգրադի մետաղագործարանի տնօրենը։
Գրականության հանդեպ սերն առաջացել է 13 տարեկանում, երբ մայրը կարդաց Չեխովի «Ռոտշիլդի ջութակը» պատմվածքը։ Չնայած դրան՝ գրականությամբ հափշտակվելը միանգամից չէր․ մինչև ամուսնությունը Տոկարևան որոշել էր դառնալ բժիշկ։ Բայց նրա ցանկությունը չիրականացավ, և նա ստացավ երաժշտական կրթություն՝ չորս տարի սովորելով Լենինգրադի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, այնուհետև՝ Լենինգրադի պետական կոնսերվատորիայում։
Ամուսնությունից հետո Վիկտորյա Տոկարևան գալիս է Մոսկվա, աշխատում մանկական երաժշտական դպրոցում որպես երգեցողության ուսուցչուհի, զուգահեռ արձակ ստեղծագործում, հետո որպես խմբագիր աշխատում «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
1962 թվականին բանաստեղծ Սերգեյ Միխալկովի հովանավորությամբ Տոկարևան ընդունվում է սցենարիստական ֆակուլտետ, որն ավարտում է 1967 թվականին։ Ուսումնառության երկրորդ տարում Վլադիմիր Վոյնովիչի խորհրդով տպագրում է իր առաջին փոքրածավալ պատմվածքը «Երիտասարդ գվարդիա» թերթում՝ «Օրն առանց ստի»։
1971 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։
Ժամանակակից կյանքը պատկերվում է «Հեփի էնդ» (1995), «Ինձ հետ» (1995), «Թռչող ձիերը» ստեղծագործություններում, որոնք հետո տպագրվում են «Նոր աշխարհ» («Новый мир») և «Երիտասարդություն» («Юность») թերթերում։
1968 թվականին արժանանում է «Լիտերատուրնայա գազետա»ի «Տասներկու աթոռների ակումբի» «Ոսկե ցլիկ» շքանշանի՝ երեք թեկնածուներից գրավելով առաջին տեղը։
Ամուսինը՝ Վիկտոր Տոկարև (1930—2019).
Դուստրը՝ Նատալյա Տոկարևա (ծնվ․1965)․
Թոռները՝ Պյոտրը և Եկատերինան։
Տոկարևան սկսել է աշխատել 1960-ական թվականների վերջին տարբեր կինոռեժիսորների հետ։ Այսօր նա բազմաթիվ ֆիլմերի սցենարների հեղինակ է, որոշ ֆիլմեր էլ նկարահանվել են իր գրքերի կամ պատմվածքների մոտիվներով, ինչպես՝ «Հարյուր գրամ համարձակության համար», «Քննությունից առաջ», «Թալիսման»։
Նրա ֆիլմերից երեքը չափազանց հաջողված են՝ «Հաջողության ջենթլմենները», «Միմինո», «Շունը քայլում է դաշնամուրի վրայով», որոնցից «Միմինո»-ն 1977 թվականին արժանանում է ոսկյա մեդալի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.