Քո որդին
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Քո որդին» (լատիշ․՝ Tavs dēls), 1978 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գունար Պիեսիսը Անդրեյ Դրիպեի սցենարով Ռիգայի կինոստուդիայում։ Համամիութենական պրեմիերան տեղի է ունեցել 1979 թվականի օգոստոսին։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գունարս Պիեսիս |
Սցենարի հեղինակ | Andrejs Dripe? |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետի բարեհաջող և փառասեր ուսանող Վալդիս Կրաստսի համար եկել է դժվարին փորձությունների ժամանակը։ Աղջիկը, որի հետ նա պատրաստվում էր բաժանվել, սպասում է երեխայի և չի ցանկանում ընդհատել հղիությունը։
Մայրը սիրահարվել է և, չնայած որդու բոլոր փաստարկներին, պատրաստ է կրկին ամուսնանալ։ Նրա ընտրյալը՝ տաղանդավոր հիդրակառավարիչ-ինժեները, Ռիգայի ինստիտուտի ղեկավարության հետ պայմանավորվել է սիբիրյան խոշոր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար մի խումբ ուսանողների (այդ թվում նաև Վալդիսի) գործուղման մասին, որտեղ Վադիմ Նիկոլաևիչը ղեկավարում է պատասխանատու տեղամաս։
Այնտեղ՝ մեծ ու գեղեցիկ հյուսիսային գետի ափին, Վալդիսը իր համար դժվար որոշում է կայացնում՝ չխանգարել իր մոր երջանկությանը։ Նա նաև հասկանում է, որ իր ծնված որդին չպետք է մեծանա առանց հոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.