Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Փչի՛ր, քամի» (լատիշ․՝ Pūt, vējiņi), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գունար Պիեսիսը Ռայնիսի համանուն չափածո պիեսի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1973 |
Լեզու | լատիշերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Գունարս Պիեսիս |
Սցենարի հեղինակ | Գունարս Պիեսիս |
Դերակատարներ | Esmeralda Ermale?, Պետերիս Գաուդինշ, Antra Liedskalniņa?, Աստրիդա Կայրիշա, Գիրթ Յակովլև, Էլզա Հովատակ և Լիդիա Ֆրեյմանե |
Օպերատոր | Mārtiņš Kleins? |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Նկարահանման վայր | Ռիգա |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 91 րոպե |
Ֆիլմի հիմքում Ռայնիսի կողմից մշակված ժողովրդական սյուժե է, որում ներկայացվում է դասական սիրային եռանկյունի՝ նախանձելի փեսացու նավակավար Ուլդիսը, նրա հարսնացուն՝ հարուստ գյուղացիների դուստր Զանեն և աղքատ բատրակուհի Բայբան, որը դաստիարակվել են որդեգիր ընտանիքում։
Ուլդիսը նշանադրվում է տիրոջ դստեր հետ, բայց անսպասելիորեն սիրահարվում է խուտորում ապրող բատրակուհուն։ Աղջիկը չի համարձակվում փոխադարձաբար պատասխանել սիրահարված երիտասարդին՝ իմանալով, թե ինչպես են դստեր հարսանիքին սպասում իր խորթ ծնողների տանը։ Ստեղծված իրավիճակից ելք չգտնելով և չկարողանալով ընտրություն կատարել սիրո և պարտքի զգացողության միջև՝ նա որոշում է ինքնասպան լինել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.