Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Իմանտ Զիեդոնիս (լատիշ․՝ Laimonis Vāczemnieks, մայիսի 3, 1933[1][2][3][…], Ռագացիեմս, Lapmežciems Parish, Լատվիա - փետրվարի 27, 2013[1][4][5], Ռիգա, Լատվիա[6][7][8]), լատվիացի գրող, արձակագիր։ ԼԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967)։ ԼԽՍՀ ժողովրդական գրող (1977), «Երեք աստղ» շքանշանի ասպետ (1995)։
Իմանտ Զիեդոնիս լատիշ․՝ Imants Ziedonis | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռագացիեմս, Lapmežciems Parish, Լատվիա |
Վախճանվել է | փետրվարի 27, 2013[1][4][5] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա[6][7][8] |
Գերեզման | Ռագացիեմս |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Լատվիա |
Կրթություն | Լատվիայի համալսարան և ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Աուսմա Զիեդոնիս-Կանտանե |
Զավակներ | Rimants Ziedonis? |
Imants Ziedonis Վիքիպահեստում |
Ռիգայի «Դայլես» թատրոնի դերասանուհի Աուսմա Զիեդոնիս-Կանտանեի ամուսինը։
Իմանտ Զիեդոնիսը ծնվել է 1933 թվականին Յուրմալայի Սլոկա շրջանում։ Ավարտել է Տուկումսկի միջնակարգ դպրոցը, 1959 թվականին՝ Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1964 թվականին գրականության բարձրագույն դասընթացներ է անցել ՌԴ ԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է գրադարանավար, ճանապարհաշինարար, ուսուցիչ, խմբագիր[9]։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հող և երազանք» (Zemes un sapņu smilts) տպագրվել է 1961 թվականին։ Տասնամյակի վերջում նա իր հաստատուն տեղն է ունեցել լատվիական գրականության մեջ՝ տպագրելով ևս երեք բանաստեղծական ժողովածուներ՝ «Սրտի ուժանակ» (Sirds dinamīts, 1963), «Մոտոցիկլ», (Motocikls, 1965) և «Ես գտնում եմ ինձ» (Es ieeju sevī, 1968)։
Միաժամանակ ստեղծագործել է արձակ ժանրում։ 1965 թվականին լույս է տեսել նրա «Պոետի սիրտը» (Dzejnieka dienasgrāmata), 1967 թվականին՝ «Փրփրակալած արահետով» ստեղծագործությունները, որից հետո Զիեդոնիսը գլխավորել է գրողների միության խորհուրդը և դարձել է Լատվիայի մշակութային հիմնադրամի նախագահը[10]։ 1970-ական թվականներին ուսումնասիրել է լատվիական ժողովրդական մշակույթի արմատները։ Հաստատվել է Մուրյանի քաղաքից դուրս գտնվող գյուղական վայրում, որտեղ նաև տուն է կառուցել և գրել իր երեք քնարական և հեգնական մանրապատումների գրքեր («Epifānijas», 1971, 1974, 1994), որոնք նույնականացվում են որպես արձակ բանաստեղծություն[11]։ Այս ժամանակաշրջանում Զիեդոնիսը հավաքել և գրել է ժողովրդական հեքիաթներ և մանկական գրքեր՝ «Գունավոր հեքիաթներ» (Krāsainās pasakas, 1973), «Արջերի հեքիաթը» (Lāču pasaka, 1976) և «Դատարկաբանություն և հեքիաթներ» (Blēņas un pasakas, 1980)։ Նրա «Ինչ է կոլխոզը» (Kas tas ir - kolhozs, 1984) գիրքը ուղղակիորեն հասցեագրված էր կոլխոզին կամ խորհրդային կոլտնտեսությանը։
Զիեդոնիսը եղել է Լատվիական ազգային վերածնունդ «Ատմոդա» շարժման նշանավոր դեմքերից։ 1990 թվականին ընտրվել է որպես Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ և մեկն էր այն անդամներից, ով կողմ է քվեարկել Լատվիայի անկախության հռչակագրի վերականգնման համար[12]։
Մահացել է 2013 թվականի փետրվարի 27-ին Ռիգայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.