From Wikipedia, the free encyclopedia
«Դեսպանների դավադրությունը» (լատիշ․՝ Sūtņu sazvērestība), խորհրդային պատմաարկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Ռյազանցևը Ռիգայի կինոստուդիայում 1965 թվականին[1]։ Պրոմիերան կայացել է 1966 թվականի մարտի 28[2]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | պատմական ֆիլմ |
Թեմա | Q4157145? |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Ռոզանցև |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Մակլյարսկի |
Դերակատարներ | Ուլդիս Դումպիս և Էդուարդս Պավուլս |
Երաժշտություն | Մարգերիս Զարինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 88 րոպե |
Ֆիլմը պատմում է խորհրդային պատմության էջերից մեկի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների՝ խորհրդային իշխանության դեմ դավադրության մասին։
1918 թվականի ամառ։ Ռուսաստանի դաշնակից տերությունների դեսպանները Գերմանիայի դեմ պատերազմում ինտրիգ են ստեղծում Խորհրդային Միության կառավարության դեմ։ Հոգևորական Տիլտինի՝ նախկին գնդային հոգևորականի միջոցով լատիշ հրաձիգների հրամանատարներից մեկի վրա է դուրս գալիս բրիտանական հետախուզության ներկայացուցիչ Ռեյլին։ Նա խաղում է լատիշների հայրենասիրական զգացմունքների վրա, որոնց հայրենիքը հայտնվել է գերմանական օկուպացիայի տակ Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո։
Դավադրության գլխավոր նպատակը կոչվում է Անտանտի կողմից բոլշևիկներին պատերազմը շարունակել ստիպելու ցանկությունը։ Բերզինն առանց մտածելու գնում է ՊՄԳ և հավաքագրելու փորձերի մասին պատմում Ձերժինսկուն ու Պետերսին։ Չեկիստները սկսում են դավադիրների բացահայտման օպերացիան և փորձում են պարզել նրանց իրական ծրագրերը։
Սպառնալով դուրս գալ գործից՝ Բերզինը Ռեյլիից տեղեկանում է, որ հրաձիգները պետք է ձերբակալեն խորհրդային բոլոր գլխավոր ղեկավարներին և իշխանությունը փոխանցեն դաշնակիցների դրածոների ձեռքը։ Հավատարմության և նշանակված նպատակի անվերապահ կատարման համար սահմանվել է մեծ վարձատրություն, որի մի մասը վճարվել է անմիջապես։
Ֆելիքս Ձերժինսկու մոտ կայացած խորհրդակցության ժամանակ որոշվել է ապստամբության օրը վերցնել բոլոր ֆիգուրանտներին։ Ուրիցկու սպանությունը կանխիչ ձերբակալություններ Է հրահրում, և կազմակերպիչներից մի քանիսին հաջողվում է թաքնվել։ Լոկարտը տեղափոխվում է ՊՄԳ, սակայն ունենալով դիվանագիտական անձեռնմխելիություն, ազատ է արձակվում հարցաքննությունից հետո և արտաքսվում Խորհրդային Ռուսաստանից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.