From Wikipedia, the free encyclopedia
«Վերջին ինդուլգենցիան» (լատիշ․՝ Pēdējā indulgence), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն Ռիգայի կինոստուդիայում 1985 թվականին[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1985 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ադա Ներետնիեցե |
Դերակատարներ | Վիյա Արտմանե |
Երաժշտություն | Իվարս Վիգներս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Խանութի տնօրեն Էռնա Զալեին գործնական առաջարկով դիմել է կոշիկի գործարանի ղեկավարը, որն իր ձեռնարկությունում կազմակերպել է չհաշվառված մարզակոշիկների թողարկում։ Յուրաքանչյուր իրացված զույգի համար նրան խոստացվել է եկամուտների մեկ քառորդը։ Կոշիկը մատակարարվում էր կեղծ ապրանքագրով, որը ստուգման դեպքում պետք է փոխարինվեր իսկականով։
Գաղտնի խարդախությունների մասին պատահաբար իմանում է վաճառողուհի Օլգան, որին, հետագա անախորժություններից խուսափելու համար, Էռնա Զալեն որոշում է վերացնել իր մութ բիզնեսի օգնականի՝ Էրիկ Լուբենի միջոցով։ Նա առևանգում է իր գործընկերոջ բեռնատարը և վրաերթի է ենթարկում Օլգային մութ նրբանցքում, որտեղ զոհը կանչվել է նամակով։
Մահափորձից հետո ողջ մնացած Օլգային տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը, որը վաղուց հետևում էր կասկածելի խանութին, գտնում է ենթադրյալ հանցագործների հետքը։ Հերթով ձերբակալվում են այդ գործին մասնակից բոլոր անձինք։ Դատարանի դահլիճում նրանք փորձում են իրենց մեղքը բարդել Լուբենի վրա, բայց փորձառու քննիչները քայլ առ քայլ վերականգնում են տեղի ունեցած իրադարձությունների ամբողջ շղթան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.