Գառնիկ Արշավիրի Արազյան (հոկտեմբերի 23, 1936[1], Կիրովական, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, Մոսկվայի գրողների միության, Հայաստանի թատերական գործիչների միության, Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի իսկական անդամ[2]։
Գառնիկ Արազյան | |
---|---|
Գառնիկ Արազյանը «Յոթներանգ ծաղկիկ» ֆիլմում (1968) | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1956), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1968) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Գործունեության տարիներ | 1968 - 1994 |
Մասնագիտացում | դերասան, ռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր |
Ոճ(եր) | դրամա և մանկական ֆիլմ |
IMDb | ID ID 0033276 |
Կենսագրություն
Գառնիկ Արազյանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 23-ին Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր)։ 1956 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինը, իսկ 1958 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Այնուհետև 1968 թվականին ավարտում է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Լև Կուլեշովի արվեստանոցը։ 1956 թվականից աշխատել է Երևանի և Արտաշատի թատրոններում որպես դերասան, իսկ 1960 թվականից՝ Երևանի հեռուստատեսությունում և կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի ասիստենտ։ Ապրում և աշխատում է Մոսկվա քաղաքում[3]։
Ձեռքբերումներ
- Ռուսախոս գրողների միջազգային մրցույթի դափնեկիր, Պրահա, Եվրոպա-2009 (հումորային պատմվածքների համար)
- Մոսկվայում կայացած 12-րդ Եվրասիական հեռուստատեսային ֆորումի դափնեկիր («Մարկ Շագալ», «Վինսենտ Վան Գոգ», «Մարտիրոս Սարյան» ֆիլմերի համար)
- Ռուսական «12 աթոռներ» գրական թերթի և Մոսկվայի «Բուլգակովի տուն» մրցույթների դափնեկիր (կարճ պատմվածքների համար)
- Երեխաների և պատանիների համար հեռուստատեսային ֆիլմերի Բալկանյան փառատոնի դափնեկիր («Մարկ Շագալ»)[4]։
Ֆիլմագրություն
Դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1977 | Խոնարհվիր վաղվա օրվան | |
1971 | Ծերուկներն ամուսնացան | |
1971 | Վերադարձ կյանքին | Միխայիլ Կարապետյան |
1968 | Յոթներանգ ծաղկիկ | լուսանկարիչ |
1968 | Կարատել | ծովագնաց |
1966 | Աղբահան | գլխավոր դեր |
1964 | Ծաղրածուն և շողը | գլխավոր դեր |
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2009 | Համաշխարհային գլուխգործոցներ |
1994 | Կախարդվածները |
1979 | Պատրանք կամ 30 րոպե կրկեսում |
1974 | Սպիտակ ճանապարհ |
1972 | Կազանի համալսարանը |
1971 | Ծերուկներն ամուսնացան |
1969 | Սա իմ հողն է |
1968 | Յոթներանգ ծաղկիկ |
1966 | Աղբահան |
1966 | Անտեսանելի աշխարհի մարդիկ |
1965 | Անանիա Շիրակացի |
1964 | Ծաղրածուն և շողը |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2009 | Համաշխարհային գլուխգործոցներ |
1994 | Կախարդվածները |
1979 | Պատրանք կամ 30 րոպե կրկեսում |
1972 | Կազանի համալսարանը |
1971 | Ծերուկներն ամուսնացան |
1969 | Սա իմ հողն է |
1966 | Աղբահան |
1966 | Անտեսանելի աշխարհի մարդիկ |
1965 | Անանիա Շիրակացի |
1964 | Ծաղրածուն և շողը |
Օպերատոր
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2009 | Համաշխարհային գլուխգործոցներ |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.