Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Նավապետ Ջեքը» (լատիշ․՝ Kapteinis Džeks), 1972 թվականի խորհրդային մանկական արկածային ֆիլմ[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ադա Ներետնիեցե |
Սցենարի հեղինակ | Յուրի Յակովլև |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Ժենյան երազում է դառնալ նավաստի։ Նա հագնում է նավաստու շապիկ ու գլխարկ և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է տղաների հետ «Սիգնալ» հին երկկայմ առագաստանավի վրա, որը կանգնած է նավահանգստում։
Տղաները ծաղրում էին նրան, բայց նա արժանանում է «նավապետ Ջեք» մականվանը ծովային գործի իր իմացության համար։ Երբ ժամանակն է գալիս հին նավը քանդելու, նորահայտ նավաստիները մի փոթորիկոտ գիշեր այն տանում են նավահանգստից՝ վետերանի համար անարդար համարելով նման ճակատագրի արժանանալը։
Պատերազմի ժամանակ այդ նավով թշնամու գերությունից փախչում են խորհրդային նավաստիները, որոնց թվում էր նաև Ժենյայի հայրը։
Նավահանգստի ղեկավարությունը որոշում է օգնել դպրոցականներին՝ կազմակերպելու պիոներական ծովային ակումբ, որին էլ հանձնում են հերոսական երկկայմ առագաստանավը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.