Remove ads
լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Դոնատաս Բանիոնիս (լիտ.՝ Donatas Banionis, ապրիլի 28, 1924[1][2][3], Կաունաս, Լիտվա[1] - սեպտեմբերի 4, 2014[2][3][4], Վիլնյուս, Լիտվա[5]), լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967 թ., 1977 թ.), Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974 թ.): Արժանացել է Լիտվայի մշակույթի և արվեստի բնագավառի ազգային մրցանակին (2013 թ.)[6]:
Դոնատաս Բանիոնիս լիտ.՝ Donatas Banionis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1924[1][2][3] |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 4, 2014[2][3][4] (90 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա[5] |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լիտվա |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Juozas Banionis? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դոնատաս Բանիոնիսը ծնվել է Կաունասում։ Նրա հայրը` Յուոզաս Բանիոնիսը հայտնի քաղաքական գործիչ էր, հեղափոխական։ Դոնատասն ավարտել է Կաունասի Առաջին արհեստագործական դպրոցը` խեցեգործի մասնագիտությամբ։ Սովորելու ընթացքում մասնակցել է դրամատիկական խմբակի աշխատանքներին։ 1941 թվականին տեղափոխվել է Պանևեժիս և ընդգրկվել Դրամատիկական թատրոնի (ներկայումս` Յուոզաս Միլտինիսի դրամատիկական թատրոն) խմբի մեջ։ 1944 թվականին ավարտել է թատրոնին կից ստուդիան։
1980-1988 թվականներին նշված թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն էր։ 1982-1984 թվականներին սովորել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիայում (այն տարիներին` Պետական կոնսերվատորիա)։ Մինչ 2001 թվականը` Պանևեժիսի թատրոնում աշխատել է որպես դերասան[7]։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1959 թվականին։ 1974-1979 թվականներին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։
1948 թվականին Դոնատաս Բանիոնիսն ամուսնացել է դերասանուհի Օնա Կոնկուլևիչյուտե-Բանյոնենեի հետ։ Կինը մահացել է 2008 թվականին։ Նրանք ունեցել են երկու որդի` պատմական գիտությունների թեկնածու Էգիդիյուս Բանիոնիսը (1948-1993) և ռեժիսոր Ռայմունդաս Բանիոնիսը (ծնվ. 1957 թ.):
2014 թվականի հուլիսին Դոնատաս Բանիոնիսը կլինիկական մահ է տարել[8]։ Նույն թվականի սեպտեմբերի 2-ին ստացած կաթվածի պատճառով, սեպտեմբերի 4-ին, 91 տարեկանում մահացել է[9][10]։ Թաղված է Վիլնյուսում գտնվող Անտակալնիսի գերեզմանատանը։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1959 | Ադամն ուզում է մարդ լինել | Adomas nori būti žmogumi | Դաուսա |
1963 | Մեկ օրվա ժամանակագրություն | Vienos dienos kronika | Դոնատաս |
1964 | Մարշ, մարշ, Տրա-տա-տա | Marš, marš, tra-ta-ta! | մայոր Վարնալեշա |
1965 | Ոչ ոք չէր ուզում մեռնել | Niekas nenorėjo mirti | Վայտկուս |
1966 | Զգուշացիր ավտոմեքենայից | Берегись автомобиля | գնորդ պաստոր |
1966 | Փոքրիկ իշխանը | Mažasis princas | մեծահասակ |
1966 | Խուլ խուտորում | На глухом хуторе | կսյոնձ |
1967 | Յուրաս Բրատչիկի վարքն ու համբարձվելը | Житие и вознесение Юрася Братчика | Ֆլորիան Բոսյացկի |
1967 | «Տրեստ» գործողությունը | Операция «Трест» | բարոն Ալեքսանդր Օպերպուտ-Ստաունից |
1968 | Մեռյալ սեզոն | Мёртвый сезон | Կոնստանտին Լադեյնիկով |
1969 | Կարմիր վրան | Красная палатка (The Red Tent) | Մարյանո |
1970 | Լիր արքա | Король Лир | հերցոգ |
1971 | Գոյա, կամ Ճանաչման դժվարին ուղին | Гойя, или Тяжкий путь познания (Goya – oder der arge Weg der Erkenntnis) | Ֆրանցիսկո Գոյա |
1971 | Կարմիր դիվանագետը. Էջեր Լեոնիդ Կրասինի կյանքից | Красный дипломат. Страницы жизни Леонида Красина | Սավվա Մորոզով |
1972 | Երջանիկ «Շչուկայի» հրամանատարը | Командир счастливой «Щуки» | Վիկտոր Շերկնիս |
1972 | Սոլյարիս | Солярис | Քրիս Կելվին |
1972 | Նավապետ Ջեկը | Kapteinis Džeks | Միտյա |
1973 | Հայտնագործություն | Открытие | Սերգեյ Յուրիշև |
1975 | Միսթր Մաք-Քինլիի փախուստը | Бегство мистера Мак-Кинли | միսթր Մաք-Քինլի |
1976 | Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը | Жизнь и смерть Фердинанда Люса | Ֆերդինանդ Լյուս |
1976 | Բեթհովեն. Կյանքի օրերը | Beethoven - Tage aus einem Leben | Լյուդվիգ վան Բեթհովեն |
1977 | Մայրիկ, ես ողջ եմ | Мама, я жив (Mama, ich lebe) | մայոր Մաուրիս |
1977 | Զինված է և շատ վտանգավոր | Вооружён и очень опасен | Գաբրիել Կոնրոյ |
1977 | Ինկասատորի պայուսակը | Сумка инкассатора | Ալեքսեյ Տուլյակով |
1978 | Կենտավրոսներ | Кентавры (Kentaurok) | Սալվադոր Ալյենդե |
1978 | Հատուկ նշաններ չկան | Особых примет нет | Արկադի Գարտինգ |
1978 | Տարածք | Территория | Իլյա Չինկով |
1978 | Դու որտե՞ղ էիր, Ոդիսևս | Где ты был, Одиссей? | խորհրդային հետախույզ «Ոդիսևս» |
1978 | Չցանված աշորայի ծաղկումը | Nesėtų rugių žydėjimas | Անտանաս Պետրուշոնիս |
1979 | Ինքնասպանների ակումբ կամ Տիտղոսավոր անձնավորության արկածները (Արքայազն Ֆլորիզելի արկածները) | Клуб самоубийц, или Приключения титулованной особы (Приключения принца Флоризеля) | Նիկ Նիկոլս |
1980 | Անդրյուս | Andrius | Ռաուպլենաս |
1980 | Կանաչ տիկնիկը | Зелёная куколка | դոկ. Հարթլի |
1980 | Փաստ | Faktas | գնդապետ Տիտել |
1981 | Մեղրամիսն Ամերիկայում | Medaus mėnuo Amerikoje | Ալան |
1982 | Մանկական աշխարհ | Детский мир | Միխայիլ Ռասպորկին |
1982 | Նիկոլո Պագանինի | Никколо Паганини | Լուիջի Ջերմի |
1982 | Ներեցեք, խնդրեմ | Atsiprašau | հյուր |
1985 | Օձ որսացողը | Змеелов | Բորիս Դմիտրիևիչ |
1985 | Գալիք դարին | Грядущему веку | Ռինո Ֆելիչե |
1986 | Դելֆինի ճիչը | Крик дельфина | Բար-Մատայ |
1987 | Փարախ | Загон | Գարրի Մայլսթոուն |
1987 | Գիշերվա վերջին | На исходе ночи | Էյման |
1988 | 13-րդ առաքյալը | - | հայր |
1989 | Մուտք լաբիրինթոս | Вход в лабиринт | Մազարդի |
1989 | Վերա. Ճանաչման դժվարին ուղին | Vera - Der schwere Weg der Erkenntnis | պաստոր Լենց |
1990 | Կենդանի թիրախ | Живая мишень | Պավել Վասիլևիչ |
1991 | Դեպրեսիա | Депрессия (Depresija) | «Ծերուկ» |
1991 | Սպանությունից յոթ օր անց | Семь дней после убийства | քննիչ |
1991 | Արնախումները | Пьющие кровь | Սեմյոն Տելյաև |
1991 | Յատրինսկի վհուկը | Ятринская ведьма | վոյեվոդ Կորսակ |
1992 | Առանց իրեղեն ապացույցի | Без улик | տեսուչ |
1994 | Շլյախտորդի Զավալնյա, կամ Բելառուսը ֆանտաստիկ պատմվածքներում | Шляхтич Завальня, или Беларусь в фантастических рассказах | պան Տվարդովսկի |
1996 | Աննա | Anna | - |
1998 | Անիծված հարմարավետ տունը | Проклятый уютный дом | Գուբերտ Օլբրոմսկի |
1999 | Բակ | Kiemas | ծերունի |
2001 | Նիրո Վուլֆն ու Արչի Գուդվինը | Ниро Вульф и Арчи Гудвин | Նիրո Վուլֆ |
2002 | Միայն մեկ անգամ | Только раз… | Ալեքսանդր Յանովիչ |
2004 | Կաունասյան բլյուզ | Kauno bliuzas | Ալգիս |
2004 | Նիրո Վուլֆի և Արչիլ Գուդվինի նոր արկածները | Новые приключения Ниро Вульфа и Арчи Гудвина | Նիրո Վուլֆ |
2004 | Հին բուլղարների սագան. Վլադիմիր Կարմիր Արևիկի սանդուղքը | Сага древних булгар. Лествица Владимира Красное Солнышко | վոյեվոդ Սվենելդ |
2004 | Հին բուլղարների սագան. Սուրբ Օլգայի ասքը | Сага древних булгар. Сказание Ольги Святой | վոյեվոդ Սվենելդ |
2005 | Պերսոնա նոն գրատա | Персона нон грата | Խարոն |
2006 | Անաստասիա | Anastasia | հայր |
2007 | Լենինգրադ | Ленинград (Attack on Leningrad) | Տայվո |
2011 | Այրվող սիրտը | Tadas Blinda. Pradzia | Միխայիլ Մուրավյով-Վիլենսկի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.