Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Նվերներ հեռախոսով» (լատիշ․՝ «Dāvanas pa telefonu»), խորհրդային դետեկտիվ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալոիզ Բրենչը Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[2]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | թրիլեր[1] |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն և լատիշերեն |
Ռեժիսոր | Ալոիզ Բրենչ |
Դերակատարներ | Stasys Petronaitis?, Եվգենիա Պլեշկիտե և Գունար Ցիլինսկի |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 85 րոպե[1] |
Մեքենավար Առնոլդ Պետերսոնին, որն աշխատում է Ռիգա-Կլայպեդա երթուղով, պարբերաբար զանգահարում է անհայտ անձը, շնորհակալություն հայտնում գերազանց աշխատանքի համար և հայտնում, որ նրա խնայբանկի հաշվին գումար են փոխանցել։ Պետերսոնը հասկանում է, որ գործը մաքուր չէ, բայց ոստիկանությանը դիմել վախենում է։ Մի անգամ ճանապարհին կասկածելի դժբախտ պատահար է տեղի ունենում. մեկ այլ մեքենավար ընկնում է գնացքի տակ։ Մահացածի մոտ ամենամսյա կանոնավոր փոխանցումներով խնայգրքույկ են հայտնաբերում։
Պետերսոնը հասկանում է, թե ինչի համար է իրեն «շնորհակալություն հայտնում». ինքն առանց կասկածելու նպաստել է անօրինական բեռի տեղափոխմանը։ Կայարանում սկսվում է ստուգում, սկսում են հետևել մարդկանց։ Որոշելով դատարկ ձեռքով ոստիկանություն չգնալ՝ Պետերսոնն իր նախաձեռնությամբ սկսում է լուսանկարել աշխատանքի ժամանակ բոլոր նրանց, ովքեր կարող էին մասնակից լինել ավելորդ վագոնների հետ կապված մեքենայություններին, որոնք անջատվել էին ճանապարհին։ Այդ նախաձեռնությունը քիչ է մնում կյանք արժենար նրա համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.