Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Ագռավի փողոցի հանրապետություն» (լատիշ․՝ «Vārnu ielas republika»), խորհրդային մանկական արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն Ռիգայի կինոստուդիայում 1970 թվականին գրող Յանիս Գրիզինշի ստեղծագործությունների մոտիվներով[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1970 |
Լեզու | լատիշերեն |
Ռեժիսոր | Ադա Ներետնիեցե |
Երաժշտություն | Մարգերիս Զարինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռիգայի ծայրամասում՝ Գրիզինկալնսում, աշխատանքային շրջաններից մեկում, 190 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո։ Ագռավի փողոցի տղաները, որոնց հայրերն աշխատում են մոտակա գործարաններում և ֆաբրիկաներում, դիմակայում են «Տուլիանի կայսրության» մի խումբ տղաների՝ հարևան Լաուկու փողոցի կրպակատերերի երեխաներին։
Պատահականորեն «հանրապետականների» ձեռքում հայտնվել է այն ուղեպայուսակը, որը նրանց մոտ է թողել հետապնդումից փախչող անծանոթ մի մարդ։ Դրա մեջ տղաները գտնում են կարմիր դրոշ, թռուցիկներ և ծանր երկաթե արկղը, որը փակ է բանալիով։ Այդ ամենը պատկանել է ընդհատակային անձանց, որոնց Լուրիխն ու Յանկան անվտանգության գործակալների տեղ են ընդունել։ Գաղտնի գտածոյի մասին հայտնի է դառնում Տուլիանին։ Մի բուռ կոնֆետի դիմաց նա կարողանում է տիրանալ արկղին, որը մեծ ջանքեր է գործադրում այն վերադարձնելու համար։
Արկղում թաքցված է տպագրական տառեր, որն ընդհատակայինների հետ կապված կրկեսի դերասանների միջոցով փոխանցվում է սեփականատերերին։ Ոստիկանությանը հաջողվում է գտնել հետը և ձերբակալել մի քանի մարդու, սակայն հիմնական խմբին հաջողվում է փախչել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.