Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտ (հուլիսի 24 (օգոստոսի 5), 1885, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1966[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատիշ խորհրդային ռեժիսոր և դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1953)։
Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 24 (օգոստոսի 5), 1885 |
Ծննդավայր՝ | Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | մայիսի 15, 1966[1] (80 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն Լատվիա ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | դերասան, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ՝ |
Ծնվել է հուլիսի 24 (օգոստոսի 5)-ին։ 1919 թվականից աշխատել է Դրամայի լատվիական թատրոնում (Ռիգա), 1944 թվականից եղել է նրա գեղարվեստական ղեկավարը, 1949 թվականից՝ գլխավոր ռեժիսորը։
Բեմադրել է Լացիսի «Ձկնորսի որդին» (1949), Ուսլիտի «Կանաչ երկիրը» (1950)։ Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտի լավագույն դերերից են՝ Ուլդիս, Ինդուլիս (Ռայնիսի «Փչիր հովիկ», «Ինդուլիսը և Արիան»), Ատվասար (Գրիգուլիսի «Կավ և ճենապակի»), Կնուրով (Ա. Օստրովսկու «Անօժիտը»)։ ԽՍՀՄ պետ. մրցանակների (1948, 1950, 1951) դափնեկիր է։ Մահացել է մայիսի 15-ին, Ռիգայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.