Remove ads
Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Վանի թագավորության արքաների կառավարման տարեթվերը ներկայացված են մոտավորապես, քանի որ նրանց մասին տեղեկատվություն շատ քիչ կա և որոշ թվականներ կարող են վիճարկելի լինեն:Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Արամե | մ.թ.ա.858 - մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 - մ.թ.ա.843) | |||
Լուտիպրի | մ.թ.ա. 844 - մ.թ.ա. 834 | |||
Սարդուրի Ա | մ.թ.ա. 835 - մ.թ.ա. 825 (մ.թ.ա.835 - մ.թ.ա.825) | |||
Իշպուինի | մ.թ.ա. 825 - մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 - մ.թ.ա.810) | |||
Մենուա | մ.թ.ա. 810 - մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 - մ.թ.ա.786) | |||
Արգիշտի Ա | մ.թ.ա. 786 - մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 - մ.թ.ա.764) | |||
Սարդուրի Բ | մ.թ.ա. 764 - մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 - մ.թ.ա.735) | |||
Ռուսա Ա | մ.թ.ա. 735 - մ.թ.ա. 710—ական (մ.թ.ա.735 - մ.թ.ա.710—ական) | |||
Արգիշտի Բ | մ.թ.ա. 710—ական - մ.թ.ա. 685 (մ.թ.ա.710—ական - մ.թ.ա.685) | |||
Ռուսա Բ | մ.թ.ա.685 - մ.թ.ա. 645 (մ.թ.ա.685 - մ.թ.ա.645) | |||
Սարդուրի Գ | մ.թ.ա. 643 - մ.թ.ա.625 | |||
Սարդուրի Դ | մ.թ.ա. 625 - մ.թ.ա.620 | |||
Էրիմենա | մ.թ.ա. 620 - մթ.ա.605 | |||
Ռուսա Գ | մ.թ.ա. 605 - մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 - մ.թ.ա.585)? | |||
Ռուսա Դ | մ.թ.ա.595 - մ.թ.ա.585 |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Պարույր Սկայորդի | մ.թ.ա.612 - մ.թ.ա. ? | մ.թ.ա 612 թ.-ին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա և ըստ որոշ մասնագետների արդեն մ.թ.ա. 612 - մ.թ.ա. 609 թթ.-ներին Ուրարտուի թագավորությունում իշխանությունը անցել էր Պարույրին, այսինքն դինաստիաների փոփոխություն էր իրականացվել[1]։ | ||
Հրաչյա | մ.թ.ա. ? - մ.թ.ա. ? (ըստ Մովսես Խորենացու Նաբուգոդոնոսոր I-ի ժամանակակիցն է եղել) | Պարույր Սկայորդու որդի |
Երվանդունիների կառավարման տարեթվերը ներկայացված են մոտավորապես և որոշ թվականներ կարող են վիճարկելի լինեն։
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Երվանդ Ա | մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 560 | Երվանդունիներ | ||
Տիգրան Երվանդյան | մ.թ.ա. 560 - մ.թ.ա. 535 | Երվանդունիներ | ||
Վահագն Երվանդյան | մ.թ.ա. 535 - մ.թ.ա. 515 | Երվանդունիներ | ||
Հիդարնես Ա | մ.թ.ա 6-րդ դար | Երվանդունիներ | ||
Հիդարնես Բ | մ.թ.ա.5-րդ դարի առաջին կես | Երվանդունիներ | ||
Հիդարնես Գ | մ.թ.ա. 5-րդ դարի կեսեր | Երվանդունիներ | ||
Արտաշիր | մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կես | Երվանդունիներ | ||
Երվանդ Բ | մ.թ.ա. 401 - մ.թ.ա.344 | սատրապ | Երվանդունիներ | |
Դարեհ III | մ.թ.ա. 344 - մ.թ.ա. 336 | սատրապ | ||
Երվանդ Գ | մ.թ.ա.336 - մ.թ.ա. 331 | Երվանդունիներ | ||
Միհրան | մ.թ.ա. 331 - մ.թ.ա.323 | սատրապ | Երվանդունիներ | |
Պերդիկկա | մ.թ.ա. 323 | օտարերկրացի | ||
Նեոպտելեմուս | մ.թ.ա.323 - մ.թ.ա. 321 | օտարերկրացի | ||
Էվմեն | մ.թ.ա.321 | օտարերկրացի | ||
Միհրան | մ.թ.ա.321 - մ.թ.ա. 317 | Երվանդունիներ | ||
Երվանդ Գ | մ.թ.ա.317 - մ.թ.ա. 260 | Երվանդունիներ | ||
Երվանդ Դ | մ.թ.ա. 213 - մ.թ.ա 195 | Երվանդունիներ |
Երվանդունիների կառավարման տարեթվերը ներկայացված են մոտավորապես և որոշ թվականներ կարող են վիճարկելի լինեն։
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Շամուշ (Սամոս) | մ.թ.ա.260 - մ.թ.ա. 240 | Երվանդ Գ-ի որդի, հիմնադրել է Սամոսատ քաղաքը | Երվանդունիներ | |
Արշամ Ա | մ.թ.ա. 240 - մ.թ.ա. 220 | Սամոսի որդին, կառուցել է Արշամաշատ մայրաքաղաքը | Երվանդունիներ |
Փաստերը վիճարկելի են.
Թագավոր | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություներ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Շավարշ-Քսերքես (Քսերքսես Երվանդունի) | մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201 | Արշամի որդին | Երվանդունիներ | |
Աբդիսարես | ? - ? | Քսերքսեսի որդին | ||
Զարեհ | մ.թ.ա. 189 - ? | Շահունի արքայտոհմի հիմնադիր, մ.թ.ա.200 - մ.թ.ա.189 թթ.-ին եղել է Ծոփքի կառավարիչ. Սելևկյանների տիրապետություն | ||
Մորֆիլիգ | ? - ? | Զարեհի որդին | ||
Արտանես | ? - ? | |||
? - ? | ? - ? |
Տարեթվերի համար հիմք է ծառայել անգլերեն Վիքիպեդիայի հետևյալ ցանկը.en:List of rulers of Commagene.
Թագավոր | Կառավարման տարիններ | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Պտղոմեոս Կոմմագենացի | մ.թ.ա. 163 - 130 | Երվանդ Դ-ի որդին, Արշամի թոռը, մ.թ.ա. 200 - 163 թթ-ին եղել է Կոմմագենեի սատրապ | ||
Սամոս Բ Կոմմագենացի | մ.թ.ա. 130 - 109 | Պտղոմեոսի որդին | ||
Միհրդատ Ա Կալլինիկուս | մ.թ.ա. 96 - 70 | Սամոս Բ-ի որդին | ||
Անտիոքոս Ա Կոմմագենացի | մ.թ.ա. 70 - 38 | Միհրդատ Ա-ի որդին | ||
Միհրդատ Բ Կոմմագենացի | մ.թ.ա. 38 - 20 | Անտիոքոս Ա-ի որդին | ||
Անտիոքոս Բ Կոմմագենացի | մ.թ.ա. 20 - 20 | Անտիոքոս Ա-ի որդին | ||
Միհրդատ Գ Կոմմագենացի | մ.թ.ա. 20 - 12 | Միհրդատ Բ-ի որդին | ||
Անտիոքոս Գ Կոմմագենացի | մ.թ.ա. 12 - 17 | Միհրդատ Գ-ի որդին | ||
հռոմեական պրովինցիա | 17 - 38 | |||
Անտիոքոս Դ Կոմմագենացի | 38 - 72 | Անտիոքոս Գ-ի որդին, կառավարել է քրոջ (համատեղության կարգով կնոջ)՝ Յուլիա լոտափայի հետ (Julia Iotapa) իշխանությունը Անտիոքոս Գ-ի երեխաներին վերադարձրել է Կալիգուլա կայսերը |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Արտաշես Ա | մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160 | մ.թ.ա.200 - մ.թ.ա.189 Մեծ Հայքի կառավարիչ, Սելևկյանների տիրապետություն | Արտաշեսյաններ | |
Արտավազդ Ա | մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115 | Արտաշեսյաններ | ||
Տիգրան Ա | մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95 | Արտաշեսյաններ | ||
Տիգրան Բ | մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 | Արտաշեսյաններ | Տիգրան Բ Մեծ | |
Արտավազդ Բ | մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 | Արտաշեսյաններ | Արտավազդ Բ | |
Արտաշես Բ | մ.թ.ա 34 - մ.թ.ա. 20 | Արտաշեսյաններ | Արտաշես Բ | |
Տիգրան Գ | մ.թ.ա. 20 - մ.թ.ա. 8 | Արտաշեսյաններ | Տիգրան Գ | |
Տիգրան Դ և Էրատո | մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5 | Արտաշեսյաններ | Տիգրան Դ | |
Արտավազդ Գ | մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2 | Արտաշեսյաններ | ||
Տիգրան Դ և Էրատո | մ.թ.ա. 2 - մ.թ.1 | Արտաշեսյաններ | Էրատո թագուհի |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
թափուր | 1-2 | |||
Արիոբարզան | 2 - 4 | Ատրպատականի թագավոր | ||
Արտավազդ Դ | 4-6 | Արիոբարզանի որդին | ||
Տիգրան Ե | 6 - 12 | |||
Էրատո | 6-12 | |||
Վոնոն | 12 - 15/16 | Պարթևների նախկին արքան | ||
թափուր | 15/16 - 18 | հռոմեացիները ձերբակալել էին Վոնոնին | ||
Զենոն-Արտաշես | 18 - 34 | Պոնտոսի և Փոքր Հայքի Պոլեմոն /Ասորական աղբյուրներում հիշվում է Մանովա անվանաձևով/ թագավորի որդին | ||
Արշակ Ա | 34-35 | Արտավան Գ-ի որդին | ||
Որոդես Պարթև | 35 | Արտավան Գ-ի որդին | ||
Միհրդատ | 35-37 | Իբերիայի թագավորի եղբայրը | ||
Կոտիս | 37-43 | Զենոն-Արտաշեսի (Արշամայի) քրոջ՝ Տրիփոնիայի և Թրակիայի Կոտիս թագավորի որդին | ||
Միհրդատ | 43-51 | |||
Հռադամիզդ | 51-52 | Միհրդատի զարմիկը | ||
Տրդատ Ա | 52-53 | Արշակունի | ||
Հռադամիզդ | 53-54 |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Տրդատ Ա | 54-58 | Պարթևաց Արշակունի Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը | Արշակունի | |
թափուր | 58-59 | հռոմեական օկուպացիա | ||
Տիգրան Զ | 59-62 | Քաղկիդիկեի թագավոր, Տիգրան Ե–ի եղբոր՝ Ալեքսանդրի որդին | ||
Տրդատ Ա | 62-75 | Արշակունի | ||
Սանատրուկ | 75-110 | Արշակունի | ||
Աշխադար | 110-113 | Բակուր Բ-ի որդին | Արշակունի | |
Պարթամասիր | 113-114 | Բակուր Բ-ի որդին | Արշակունի | |
թափուր | 114-116 | հռոմեական օկուպացիա | ||
Վաղարշ Ա | 116-144 | Սանատրուկի որդին | Արշակունի | |
Սոհեմոս | 144-161 | Ասորիքի Եմեսա քաղաքի թագավոր | ||
Բակուր Ա | 161-163 | Արշակունի | ||
Սոհեմոս | 164-186 | |||
Վաղարշ Բ | 186-198 | Արշակունի | ||
Խոսրով Ա | 198-217 | Արշակունի | ||
Տրդատ Բ | 217-256 | նույնացվում է Խոսրով Բ-ի հետ, 253 թ.-ին պարսիկները գրավեցին Հայաստանի մեծ մասը, նա մինչև սպանվելը շարունակեղ իշխել արևմտյան հատվածներում | Արշակունի | |
Արտավազդ Ե | 253 - 272 | կառավարել է Շապուհի որդու Որմիզդ-Արտաշիրի հետ համատեղ | ||
Որմզդակ | 272-276 | Որմիզդ-Արտաշիրի որդին | ||
Ներսես Սասանյան | 276-293[2] | Շապուհ Ա-ի որդին, Պարսկաստանի ապագա արքայից արքա, | ||
Տրդատ Գ | 287-330 | 287 թ.-ից հռոմեական հատվածի արքա, 293-ից ամբողջ Հայաստանի արքա | Արշակունի | |
Խոսրով Գ | 330-338 | Արշակունի | ||
Տիրան | 338-350 | Արշակունի | ||
Արշակ Բ | 350-368 | Արշակունի | ||
թափուր | 368 - 370 | պարսկական օկուպացիա | ||
Պապ | 370 -374 | Արշակունի | ||
Վարազդատ | 374-378 | Արշակունի | ||
Արշակ Գ | 378 - 389 | Արշակունի | ||
Խոսրով Դ | 387-389 | Արշակունի | ||
Վռամշապուհ | 389-414 | Արշակունի | ||
Խոսրով Դ | 414-415 | Արշակունի | ||
Շապուհ | 415-420 | Հազկերտ Բ-ի որդին | ||
թափուր | 420-422 | ապստամբություն | ||
Արտաշես Դ | 422-428 | Արշակունի |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Վասակ Սյունի | 441-450 | Պարսիկ Վեհմիհրշապուհ մարզպանից հետո՝ Մարզպանական Հայաստանում նշանակված առաջին հայ մարզպանն էր | Սյունիներ | |
Վարդան Մամիկոնյան Քաջ | 450-451 | Եղել է Հայոց սպարապետ 422-ից, Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման առաջնորդ։ 450-ի վերջին Արտաշատում գումարված ժողովում ուխտապահ նախարարներն ու բարձրաստիճան հոգևորականները Վարդան Մամիկոնյանին ընտրել են Հայոց տանուտեր (մարզպան) | Մամիկոնյաններ | |
Սահակ Ասպետ Բագրատունի | 481-482 | Վահանանց ապստամբությունից, պարսկական կայազորի ջախջախումից և պարսիկ մարզպան Ատրվշնապսի տապալումից (481) հետո ընտրվել է Հայոց մարզպան ու տանուտեր | Բագրատունիներ | |
Վահան Մամիկոնյան | 482-505 | Հայրենասեր նախարարները խմբվել են Վահան Մամիկոնյանի շուրջը և նրա գլխավորությամբ ապստամբել Պարսից տիրապետության դեմ (Վահանանց պատերազմ)։ Հայոց սպարապետ, մարզպան (մոտ 487-505) | Մամիկոնյաններ | |
Վարդ Մամիկոնյան | 505-510 | Հայոց սպարապետ մոտ 486-ից, Հայոց մարզպան՝ մոտ 505-509-ին | Մամիկոնյաններ | |
Մժեժ Գնունի Հոնահաղթ | 517-548 | Սասունում իշխող հայ նախարար, որը 517-ին Կավադ I Պարսից արքայի կողմից նշանակվել է Հայոց մարզպան | ||
Վարդան Մամիկոնյան Փոքր | 571-576 | Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը՝ Իր շուրջ համախմբելով հայրենասեր ուժերի, Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղենցու աջակցությամբ գումարել է նախարարների գաղտնի խորհրդակցություն (571), որտեղ ընտրվել է իշխանապետ և որոշել զինված պայքար մղել պարսկական տիրողների դեմ | Մամիկոնյաններ | |
Մուշեղ Մամիկոնյան Դուքս | 576-591 | Հայոց Տարոնի գավառի նախարար, որը Վարդան Մամիկոնյան Փոքրից հետո (576), Բյուզանդիայի կայսեր կողմից կարգվեց պարսկա-բյուզանդական պատերազմում բյուզանդիայի կողմից մարտնչող՝ հայկական զորագնդերի հրամանատար, իսկ հետագայում (պատերազմական գործողությունների ընթացքում) բյուզանդիայի իշխանությանն անցած ամբողջ հայկական երկրամասի (ներառյալ նախկինում կայսրության իշխանության ներքո գտնվող հայկական տարածքների) ժամանակավոր կառավարիչ՝ դուքս | Մամիկոնյաններ | |
Սմբատ Բագրատունի Հաղթանդամ | 591-592 | Հայ զորահրամանատար, նախարար։ Հայոց դուքս Մուշեղ Մամիկոնյանի սպանվելուց հետո, ապստամբել և քաշվել է Հայաստանի Խաղտյաց լեռները։ Հայ նախարարները սպանել են կայսրի կողմից Հայաստանի կառավարիչ նշանակված բյուզանդացի Հովհաննեսին և իրենց իշխանապետ ընտրել Սմբատին, որոշել միասնական ուժերով դուրս գալ հունաց կայսրի իշխանության տակից ու իրենց թագավորությունն ունենալ | Բագրատունիներ | |
Սմբատ Բագրատունի Բազմահաղթ | 592-627 | Հայ զորավար Սմբատ Բագրատունին աչքի ընկնելով պարսից արքա Խոսրով II Ափավրեզի մղած պատերազմներում և դառնալով վերջինիս սիրելին, մեծ պատվով նշանակվել է Հայոց մարզպան, իսկ հետո նաև Վրկանից աշխարհի մարզպան, պահպանելով իր Հայոց մարզպանի իրավունքները | Բագրատունիներ | |
Վարազտիրոց Բագրատունի | 628-634 | Վարազտիրոց Բագրատունին Սմբատ Բազմահաղթի որդին էր։ Հայոց տանուտեր և մարզպան է դարձել (628-634) Կավադ II-ի օրոք | Բագրատունիներ | |
Մժեժ Գնունի Կյուրապաղատ | 629-635 | Հայազգի Բյուզանդական զորավար։ Հերակլ կայսրը 629-ին Մժեժ Գնունուն նշանակել է Բյուզանդիայի արևելյան շրջանների (հայկական տարածքների) կառավարիչ՝ կյուրապաղատ | ||
Դավիթ Սահառունի | 635-638 | Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ 635-638-ին, Դավիթ Սահառունին հանդիսացել է Հայոց մարզպանական շրջանի վերջին իշխանավորը | ||
Թվականները ներկայացված են ըստ ցանկում նշված համապատասխան անձանց վերաբերվող ՀՍՀ հոդվածների:
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Թեոդորոս Ռշտունի | 639 - 654 | Հայաստանում Պարսկաստանի ու Բյուզանդիայի գերիշխանության անկումից հետո միավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը և դարձավ նրա փաստացի կառավարիչը, 652 թ.-ից հետո արաբների կողմից ճանաչվեց Հայոց, Վրաց և Աղվանից գերագույն իշխան։ 643 թ.-ին ձերբակալվում է Բյուզանդիայի կայսեր կողմից, իսկ հայոց իշխան է դառնում Վարազ-Տիրոց Բ Բագրատունին, որը կարճ ժամանակ հետո մահանում է և կրկին վերադարձնում են Ռշտունուն[3] | Ռշտունի | |
Համազասպ Դ Մամիկոնյան | 654 - 661 | Մամիկոնյան | ||
Գրիգոր Ա Մամիկոնյան | 661 - 685 | Մամիկոնյան | ||
Աշոտ Բ Բագրատունի | 685 - 689 | Բագրատունի | ||
Ներսեհ Կամսարական | 689 - 693 | Կամսարական | ||
Սմբատ Բյուրատյան Բագրատունի | 693 - 726 | 701 թ.-ին արաբները վերջնականորեն գրավեցի Անդրկովկասը և կազմեցին Արմինիա վարչամիավորը | Բագրատունի | |
Արտավազդ Կամսարական | 726 - 732 | Կամսարական | ||
Աշոտ Բագրատունի Կուրացյալ | 732 - 749 | փաստացի 726 թ.-ից, կուրացվել է Գրիգոր Բ Մամիկոնյանի կողմից, որոշակի ժամանակահատված իշխանությունը եղել է Գրիգոր Բ Մամիկոնյանի ձեռքում (748-750), որը գլխավորել է ապստամբությունը արաբների դեմ, իսկ Աշոտը հրաժարվել էր մինչև վերջ աջակցեր[4] | Բագրատունի | |
Մուշեղ Մամիկոնյան | 749 - 753 | Մամիկոնյան | ||
Սահակ Գ Բագրատունի | 753 - 770 | 775 թ.-ի ապրիլի 24-ին (25-ին) Արձն գյուղի ճակատամարտում զոհվեցին Մուշեղ Մամիկոնյանը, Սահակ և Սմբատ Բագրատունիները և այլք, այդ դեպքերից հետո Մամիկոնյանները, Ռշտունիները, Կամսարականները և այլ տոհմեր գաղթեցին Բյուզանդիա | Բագրատունի | |
Սմբատ Է Բագրատունի | 770 - 775 | Աշոտ Բագրատունի Կուրացյալի որդին | Բագրատունի | |
Տաճատ Անձևացի | 781 -785 | Անձևացի | ||
Աշոտ Բագրատունի Մսակեր | 790 - 826 | Բագրատունի | ||
Բագրատ Բագրատունի | 826 - 851 | Բագրատունի | ||
Սմբատ Բագրատունի Աբլբաս | 852 - 855 | Բագրատունի | ||
Աշոտ Բագրատունի | 855 - 885 | 862 թ.-ից իշխանաց իշխան, իսկ 885 թ.-ից պաշտոնապես ճանաչվեց Հայոց և Վրաց թագավոր | Բագրատունի |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Աշոտ Ա | 885-890 | Բագրատունի | ||
Սմբատ Ա | 890-914 | Բագրատունի | ||
Աշոտ Բ | 914-928 | Բագրատունի | ||
Աբաս Ա | 928-953 | Բագրատունի | ||
Աշոտ Գ | 953-977 | Բագրատունի | ||
Սմբատ Բ | 977-989 | Բագրատունի | ||
Գագիկ Ա | 989-1020 | Բագրատունի | ||
Հովհաննես-Սմբատ | 1020-1041 | Բագրատունի | ||
Աշոտ Դ | 1021-1040 | կառավարել է Շիրակի և շրջակա գավառներից դուրս | Բագրատունի | |
Վահրամ Պահլավունի | 1041-1042 | ժամանակավոր, մինչ Գագիկ Բ-ի թագադրելը | ||
Գագիկ Բ | 1042-1045 | Աշոտ Դ-ի որդին, կալանավորվել է Բյուզանդիայի կայսեր կողմից և ստիպողաբար հրաժարվել գահից, փոխարենը ստացել է Պիզու և Կալոն Պեղատ քաղաքները Կապադովկիայում, սպանվել է 1079 թ.-ին | Բագրատունի | |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Մուշեղ Կարսեցի | 963-984 | Աշոտ Գ-ի եղբայրը | Բագրատունի | |
Աբաս Բագրատունի | 984-1029 | Բագրատունի | ||
Գագիկ Կարսեցի | 1029-1064 | 1064-ին թագավորությունը հանձնել է Բյուզանդիային | Բագրատունի |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Գուրգեն Կյուրիկե | 979 - 989 | Աշոտ Գ-ի որդին, կառավարել է 972 թ.-ից, արքայի կոչում ստացել է 979-ից | Կյուրիկյան | |
Դավիթ Ա | 989-1050 | Կյուրիկյան | ||
Գուրգեն Բ | 1050-1089 | Կյուրիկյան | ||
Դավիթ Բ | 1089-1113 | կառավարել է եղբոր Աբասի, հետ, 1113 թ.-ից հետո, երբ թագավորությունը անցավ Վրաստանին, 1113 թ.-ից մինչև 1145 թթ.-ները կառավարել է Մածնաբերդում | Կյուրիկյան | |
Աբաս Կյուրիկյան | 1089-1113 | 1113 թ.-ից հետո կառավարել է Տավուշում մինչև 1145 թ.-ը | Կյուրիկյան |
Տվյալները վերցված են Հայկական Սովետական Հանրագիտարանից.[5]
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Դավիթ Բ | 1113-1145 | Կյուրիկյան | ||
Կյուրիկե Գ | 1145-1170 | Կյուրիկյան | ||
Աբաս Բ | 1170-1176 | Կյուրիկյան | ||
Աղսարթան Ա | 1176- ? | Կյուրիկյան | ||
Աղսարթան Բ | - | Կյուրիկյան | ||
Թաղիադին Ա | - | Կյուրիկյան | ||
Սարգիս Ա | - | Կյուրիկյան |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Սմբատ Ա Սահակյան | 987 -998 | Սյունի | ||
Վասակ Ա | 998-1040 | Սյունի | ||
Սմբատ Բ Աշոտյան | 1040-1051[6] | Վասակի քեռայր Աշոտի որդին | Աշոտյան | |
Գրիգոր Ա Աշոտյան | 1051-1072 | Սմբատ Բ-ի եղբայրը | Աշոտյան | |
Սենեքերիմ Սևադյան | 1072 -1094/1096 | Շահանդուխտ թագուհու եղբայրն է, Դարբանտի Սևադա թագավորի որդին[7] | ||
Գրիգոր Բ Սենեքերիմյան | 1094/1096-1166 | Սենեքերիմի որդին | ||
Հասան Խաչենցի | 1166 -1170 | Գրիգոր Բ-ի Կատայի ամուսինը, Խաչենի իշխանը |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Գագիկ Արծրունի | 908 - 943 | Արծրունի | ||
Դերենիկ-Աշոտ | 943 - 959 | Գագիկի որդին | Արծրունի | |
Աբուսահլ-Համազասպ | 959 - 972 | Գագիկի որդին, Աբուսահլ-Համազասպի մահից հետո որդիները բաժանեցին թագավորությունը 3 մասի, սակայն հերթով տիրացան Վան քաղաքի գահին | Արծրունի | |
Աշոտ-Սահակ | 972 - 983/991 | Աբուսահլ-Համազասպի որդին | Արծրունի | |
Գուրգեն-Խաչիկ | 983/991 - 1003 | Աբուսահլ-Համազասպի որդին | Արծրունի | |
Սենեքերիմ Արծրունի | 1003 - 1021 | Աբուսահլ-Համազասպի որդին, 1021 թ.-ին թագավորթւոյունը զիջեց Բյուզանդիային, փոխարենը ստանալով Կապադովկիայի Սեբաստիա քաղաքը, մահացել է 1026 թ.-ին | Արծրունի |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Դավիթ Կյուրոպաղատ | 966 -1000 | Բագրատունի |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Ռուբեն Ա | 1080-1095 | Ըստ ավանդության Հայոց Բագրատունի վերջին թագավոր Գագիկի մերձավորներից էր։ Անիի անկումից հետո հաստատվում է Կորոմոզոլ գյուղում։ | Ռուբինյան | |
Կոստանդին Ա | 1095-1100 | Ընդարձաելով իր տիրույթները՝ տիրում է Վահկային ու շրջակա որոշ բերդերի։ Աճյունն ամփոփվում է Կաստաղոնի վանքում։ | Ռուբինյան | |
Թորոս Ա Սեբաստոս | 1100-1129 | Կրել է «Մեծ իշխան Հայոց» տիտղոսը, ինչպես նաև հունական «Սեբաստոս» և «Պռոտոսեբաստոս» տիտղոսը։ Երկիրը կառավարել է իր եղբայր Լևոնի հետ միաժամանակ, սակայն իրարից անջատ իշխանություններում։ Ունեցել է մի որդի Կոստանդին անունով, որին թունավորել են։ Կառուցում է Մաշկևորի և Դրազարկի վանքերը։ Աճյունն ամփոփված էր Դրազարկում։ | Ռուբենյան | |
Լևոն Ա | 1129-1137 | Կրել է «Իշխան Հայոց», ինչպես նաև հունական «Սեբաստոս» տիտղոսը։ Սկզբում կառավարել է Ամանոսյան լեռներից մինչև Մարաշ ընկած տիրույթները, ապա, եղբոր մահից հետո՝ ամբողջ երկիրը։ 1137 թ-ին Հովհաննես Կոմնենոս կայսրը գրավում է Կիլիկիան ու գերում Լևոնին, նրա կնոջն ու որդիներ Թորոսին ու Ռուբենին։ Մյուս որդիներ Ստեփանեն և Մլեհը ապաստան են գտնում Եդեսիայի կոմս Ժոսլեն II-ի արքունիքում | Ռուբինյան | |
Թորոս Բ | 1144/45-1168 | Հովհաննես Կոմնենոս կայսեր մահից հետո փախչում է Կոստանդնուպոլսից ու վերադառնալով Կիլիկիա, ազատագրում Հայոց իշխանությունը։ Կոչվել է «Մսիսի, Անավարզայի և Վահկայի սեբաստոս»:Դառնալով կրոնավոր՝ կյանքի վերջին տարիներն անցկացնում է վանքում։ Մահից հետո իշխանությունն անցնում է մանկահասակ որդի Ռուբենին (Ռուբեն Բ՝ 1169-70 թթ.), որը մահանում է 1170-ին Հռոմկլայում | Ռուբինյան | |
Մլեհ | 1170-1175 | Մլեհը իշխանության է գալիս իր եղբորորդի Ռուբենի մահից հետո։ Հալեպի ամիրա Նուր էդ-Դինի հետ դաշնակցելով, ազատագրում է Դաշտային Կիլիկիայի Անավարզա, Մսիս և Տարսոն քաղաքները։ 1175-ին սպանվում է։ Ուներ դուստր Գրիգոր Դ կաթողիկոսի քրոջ հետ ամուսնությունից և ապօրինածին որդի Գեորգ անունով։ | Ռուբինյան | |
Ռուբեն Գ | 1175-1187 | Ռուբենը Մլեհ և Թորոս Բ իշխանների եղբայր Ստեփանեի որդին էր։ Գահ բարձրանալուց հետո պատժում է Մլեհին սպանողներին։ Տորոնի տեր Հումֆրիդի թոռ իզաբելլայի հետ ամուսնությունից ունենում է 2 դուստր՝ Ալիս և Ֆիլիպա։ Անհեռատեսության հետևանքով գերի է ընկնում Անտիոքի պրինցի մոտ, ապա խոշոր փրկագնի դիմաց ազատվելով, քաշվում է վանք, որտեղ էլ մահանում է։ | Ռուբինյան | |
Լևոն Բ | 1187-1198 | Ռուբեն Գ իշխանի եղբայրն էր։ Գահին բազմել է որպես վերջինիս դուստրերի խնամակալ։ Կառավարման հենց սկզբնական շրջանից սկսած ընդարձակում է երկրի տարածքը՝ գրավելով նաև ռազմավարական Պաղրաս ամրոցը Անտիոքի հետ սահմանին։ Անտիոքի պրինց Բոհեմունդ III-ի կնոջ զարմուհու հետ ամուսնությունից ուներ դուստր Ռիթա անունով։ | Ռուբինյան |
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Լևոն Բ | 1198-1219 | 1198 թ. հունվարի 6-ին Սրբազան Հռոմեական կայսեր ուղարկած թագով Տարսոնի Մայր տաճարում թագադրվում ու օծվում է որպես Հայոց թագավոր։ Նրան թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը, ինչպես նաև կրոնական որոշ ձևական զիջումների արդյունքում նրան ճանաչել էր նաև Հռոմի Պապը։ Նրա օրոք Կիլիկիո Հայոց թագավորությունը դառնում է Մերձավոր Արևելքի տվյալ ժամանակի ամենահզոր քրիստոնյա պետությունը։ Երկրորդ անգամ ամուսնանում է Կիպրոսի արքայադուստր Սիպիլի հետ, որից ունենում է Զաբել դստերը։ Մահանում է 1219 թ. մայիսի 2-ին։ Սիրտը ամփոփվում է Ակներում, իսկ մարմինը՝ Սսում։ | Ռուբինյան | |
Զաբել թագուհի և Փիլիպոս թագավոր | 1222-1225(Զաբել և Փիլիպոս),1219-1222/1225-26(Զաբել) | 1216 թ. Լևոն թագավորը գահաժառանգ է հռչակում իր դուստր Զաբելին, որի խնամակալն էր Սիր Ատանը, ապա՝ Կոստանդին Գունդստապլը։ 1222 թվականին Արքունի տյանի որոշմամբ ամուսնանում է Անտիոքի գահաժառանգ Փիլիպոսի հետ, որը ձերբակալվում և մահանում է բանտարկության մեջ 1225 թ-ին։ | Ռուբինյան | |
Զաբել թագուհի և Հեթում Ա թագավոր | 1226-1252(Զաբել), 1269(Հեթում) | Երկրորդ անգամ ամուսնանում է Կոստանդին պայլի որդի Հեթումի հետ 1226 թ-ին։ Ունենում են 3 որդի՝ Ռուբեն, Թորոս և Լևոն, և 5 դուստր։ Իրավական տեսակետից Հեթում թագավորը Զաբել թագուհու հետ կառավարել է որպես թագակիր-գործակից, այսինքն՝ նա թագավոր էր միայն այն պատճառով, որ Զաբել թագուհու ամուսինն էր։ Զաբել թագուհին մահանում է 1252 թվականին։ Հեթում թագավորի և Կոստանդին թագավորահոր ջանքերով կնքվում է հայ-մոնղոլական պայմանագիր, որով կանխվում է մոնղոլ զորքերի կողմից երկրի ասպատակումը։ 1266 թվականին Մառի ճակատարամտում հայոց զորքերը պարտություն են կրում մամլյուքյան զորքերից։ Մարտում սպանվում է արքայորդի թորոսը, իսկ արքայորդի Լևոնը գերի է ընկնում ու ազատվում մոտ 1.5 տարի անց։ Կյանքի վերջին տարիներին Հեթում թագավորը գահը հանձնում է իր որդի Լևոնին ու, քաշվելով վանք, ընդունում է Մակար անունը։ Մահանում է 1270 թ. ու թաղվում Դրազարկի վանքում։ | Ռուբինյան | |
Լևոն Գ | 1269-1289 | Փաստացի իշխանության է անցնում 1268 թ.-ին, սակայն չի օծվում թագավոր այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի էր իր հայր Հեթումը։ Այդ շրջանում հիշատակվում է «Պարոն Հայոց» տիտղոսով։ Թագավոր է օծվում 1271 թ. հունվարի 6-ին Տարսոնի Մայր տաճարում։ Ամուսնացած էր իշխանուհի Կեռանի հետ։ Թագավորը ունեցել է 15-ից 17 երեխա, որոնցից 2-ը՝ ապօրինածին։ | Ռուբինյան | |
Հեթում Բ և եղբայրներ | 1289-1306 | Հեթում Բ-ն Լևոն Գ թագավորի՝ ողջ մնացած որդիներից ավագն էր։ Գահը անցել է նրան ավագության իրավունքով, սակայն չի թագադրվել։ Ամուսնացած չի եղել։ Նրա օրոք՝ 1282 թ-ին մամլյուքները գրավում են կաթողիկոսանիստ Հռոմկլան։ 1293 թ-ին հրաժարվում է գահից՝ հօգուտ իր եղբայր Թորոսի, իսկ ինքը կրոնավոր է դառնում՝ ընդունելով Հովհաննես անունը։ Սակայն 1294 թ-ին նորից վերադառնում է գահին։ Ապա նորից հրաժարվում գահից 1296 թ-ին։ Թորոսը երկիրը կառավարել է տեղապահի կարգավիճակով և կրել է «Պարոն Հայոց» տիտղոսը։ 1296-98 թթ. գահը զավթում է նրանց մյուս եղբայր Սմբատը, որը կարգված է թագապահ, քանի դեռ Հեթումը և Թոոսը բացակայում էին երկրից։ Նա 1296 թ-ին իրեն թագավոր է հռչակում ու օծվում Սսում։ Երբ Հեթումն ու Թորոսը վերադառնում են Հայոց թագավորություն, Կեսարիայի մոտ Սմբատը ձերբակալում է նրանց՝ Հեթումին փակելով Մոլևոնում, իսկ Թորոսին՝ Բարձրաբերդում, ապա սպանել է տալիս վերջինիս ու կուրացնում Հեթումին։ 1298 թ-ին նրանց մյուս եղբայր Կոստանդինը ապսամբում է Սմբատի դեմ ու գահընկեց անելով նրան, բանտից ազատում է իր ավագ եղբայր Հեթումին ու վերադարձնում նրան գահը, իսկ ինքը կառավարում է երկիրը, կրելով «Պարոն Հայոց» տիտղոսը։ Սակայն հետո Կոստանդինը բռնազավթում է գահը, չնայած երբեք չի թագադրվում ու օծվում։ 1299 թ-ին Հեթումը ապաքինվում է ու վերցնում իշխանությունն իր ձեռքը, ապա աքսորում է Սմբատին ու Կոստանդինին դեպի Կոստանդնուպոլիս։ Դրանից հետո Հեթումը գահաժառանգ է հայտարարում իր սպանված եղբայր Թորոսի մանկահասակ որդի Լևոնին, որը թագադրվում է 1306 թ-ին, խնամակալ ունենալով Հեթում Բ-ին։ Լևոնը և Հեթումը սպանվում են 1307 թ-ին մոնղոլ զորավար Բիլարղուի ձեռքով։ | Ռուբինյան | |
Օշին | 1308-1320 | Օշինը Հեթում Բ-ի եղբայրն էր։ Երկրից վտարում է իր եղբորն ու եղբորորդուն, ինչպես նաև բազում իշխաններին սպանած Բիլարղուին, ապա մոնղոլաց խանի մոտ բողոք ներկայացնելով իր եղբայր Ալինախի միջոցով, հասնում է Բիլարղուի մահապատժին։ Նրա կառավարման տարիները համեմատաբար խաղաղ անցան։ Առաջին ամուսնությամբ ամուսնացած էր Հեթում Կոռկիոսացու դուստր Զաբելի հետ (մահ. 1310 թ.), որից ծնվել էր ապագա թագավոր Լևոն Ե-ն, իսկ երկրորդով՝ Սիցիլիայի թագավոր Ռոբերտի զարմուհի Յովհաննայի հետ 1316 թ-ին։ Մահանում է 1320 թ.-ին և թաղվում Դրազարկի վանքում։ | Ռուբինյան | |
Լևոն Ե | 1320-1342 | Գահը ժառանգում է 10 տարեկանում։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 1321 թ-ին։ Դեռևս հոր կենդանության օրոք հռչակվել էր գահակից-թագավոր։ Նրա խնամակալներն էին Կոռիկոսի տեր Օշինը, նրա եղբայր Կոստանդինը և Նղրի տեր Հեթումը ու նրա եղբայր Պաղտին մարաջախտը, ընդ որում՝ առաջին երկուսը նրա մորեղբայրներն էին։ Ամուսնացած էր Օշին Պայլի դուստր Զաբելի հետ (1321 թ.)։ Պետության փաստացի կառավարիչ է դառնում Օշին պայլը, որը, ի թիվս իր շատ հակառաորդների, հաշվեհարդար է տեսնում նաև Լևոնի հորաքույր, Ամորի Լուսինյանի կին Զաբելի և նրա որդիներից որոշների հետ։ Չափահաս դառնալով Լևոնը սպանել է տալիս իր մորեղբայրներ Օշինին և Կոստանդինին, նաև իր կնոջը։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1331 թ-ին Կիպրոսի Հենրի II թագավորի այրի և Սիցիլիայի Ֆրեդերիկ թագավորի դուստր Կոնստանսի հետ։ Մահանում է 1341-ի վերջին կամ 1342-ի սկզբին։ | Ռուբինյան | |
Կոստանդին Բ (Գի Լուսինյան) | 1342-1344 | Լևոն Ե թագավորի հորաքեռորդին էր՝ Կիպրոսի գահի բռնակալ Ամորի Լուսինյանի և Լևոն Գ թագավորի դուստր Զաբելի որդին։ Քանի որ Լևոն թագավորը անզավակ էր, ապա նա կտակով գահը հանձնում է Բյուզանդիայում գտնվող Գիին։ Նա ժամանում է Հայոց թագավորություն ու թագադրվում 1342 թ-ի հոկտեմբերին։ Սպանվում է 1344 թ-ին։ | Ռուբինյան | |
Կոստանդին Գ | 1344-1362 | Պաղտին մարաջախտի որդին էր ու ընտրվել էր որպես թագավոր Արքունի ատյանի կողմից։ Նա Կոստանդին Գունդստապլի ծոռն էր (կամ թոռան թոռը), իսկ մայրը Սմբատ Սպարապետի թոռն էր։ Նրա օրոք երկիրը ունենում է մեծ տարածքային կորուստներ ու պարփակվում լեռնային մասում։ Ամուսնացած էր Օշին Պայլի և Յովհաննա թագուհու դուստր մարիունի հետ։ Ունեցել են 2 որդի՝ Օշին և Լևոն անուններով, որոնք մահացել են մանուկ հասակում։ Կոստանդինը մահանում է 1362 թ-ի դեկտեմբերի 21-ին։ | Ռուբինյան | |
Կոստանդին Դ | 1365-1373 | Մինչև Կոստանդինի գահակալումը երկիրը 2 տարի կառավարվում է նախորդ թագավորի այրի Մարիոն թագուհու կողմից։ Նա Կոստանդին Գ ի եղբայր և Նղիրի տեր Հեթում ջամբռլայի որդին էր։ Ըստ հովհան դարդելի՝ սպանվում է հայ իշխաների ձեռքով, քանի որ որոշել էր հաշտություն կնքել մամլյուքների հետ ու երկիրը հանձնել նրանց։ | Ռուբինյան | |
Լևոն Զ | 1374-1375 | Լևոն Գ թագավորի դուստր Զաբելի և Ամորի Լուսինյանի որդի Հովհաննես-Ջեհան իշխանի որդին էր։ Մինչ նա կժամաներ Հայոց թագավորություն, Արքունի ատյանի որոշմամբ 1373 թ-ին երկրի կառավարիչ է նշանակվում Կոստանդին Գ-ի այրի Մարիոն թագուհուն։ Լևոնը թագադրվում է 1374 թ.-ի սեպտեմբերի 14-ին։ 1375 թ-ի ապրիլին Հալեպի մելիք Աշըգ-Թեմուրը գրավում է Սիսը ու գերում թագավորական ընտանիքը։ 1382-ին Արագոնի և Կաստիլիայի թագավորների տված փրկագնով ազատվում է գերությունից ու մեկնում Եվրոպա։ Մահանում է 1393 թ-ին Փարիզում։ | Ռուբինյան |
Ցուցակում ներկայացված չեն համակառավարիչները։ 1220 թ.-ից սկսվեցին մոնղոլական և Ջալալլեդդինի արշավանքները, իսկ 1236 թ.-ից սկսվեց նվաճողական արշավանքները, 1259 թ.-ից Հայաստանը հիմնականում մոնղոլական տիրապետության տակ էր։
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
---|---|---|---|---|
Զաքարե Բ Զաքարյան | 1191 - 1212 | Սարգիս Զաքարյան Երկայնաբազուկի և Սահակադուխտ Արծրունու ավագ որդին, Հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատար՝ ամիրսպասալար, Հայոց իշխանապետ | Զաքարյան | |
Իվանե Ա Զաքարյան | 1212 - 1227[8] | Զաքարե Բ-ի կրտսեր եղբայրը, Զաքարե Բ-ի մահից հետո Հայոց իշխանապետ, ստանալով ամիրսպասալարի, իսկ 1213-ին նաև՝ աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները | Զաքարյան | |
Ավագ Զաքարյան | 1227 - 1250 | Իվանեի տղան, աթաբեկ (թագավորահայր), հոր մահից հետո՝ Հայոց իշխանապետ | Զաքարյան | |
Զաքարե Գ Զաքարյան | 1250 - 1259 | Զաքարե Բ-ի թոռը՝ Շահնշահ Ա Զաքարյանի որդին, Հայոց իշխանապետ և հայ-վրացական զորքերի ամիրսպասալար 1251-ից, 1259 թ.-ին մահապատժի է ենթարկվել | Զաքարյան | |
Սմբատ Օրբելյան | 1263-1271 | Սյունիքի Օրբելյանների տոհմից, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հորեղբայրը։ Գոնցա թագուհու մահից հետո, Սմբատի միջնորդությամբ վրաց Դավիթ թագավորը իրեն երկրորդ կին է ուզում Խավանդ Եսուգան Նախիջևանցուն և Սմբատին դարձնում իր մանկահասակ որդի Դեմետրեի խնամակալը՝ աթաբեկ (թագավորահայր), նրա տնօրինությանը թողնելով Հայոց իշխանապետի գործակալությունը | Օրբելյան | |
Սադուն Բ Արծրունի | 1271-1282 | Մահկանաբերդի Արծրունիների տոհմից, Սադուն Ա Արծրունու թոռը։ Օգտագործելով մոնղոլ իլխանության հետ կապերը և Ավագ Զաքարյանի դուստր՝ Խոշաք Զաքարյան իշհանուհու հովանավորությունը (եղել է Խոշաքի կալվածքների կառավարիչը)՝ Սադուն Արծրունին բարձր դիրքի է հասել վրաց Դեմետր թագավորի արքունիքում, ամուսնացել է Դեմետրի քույր Թամարի հետ և ստացել Դմանիս քաղաքը՝ շրջակայքով, գրավելով աթաբեկի ու ամիրսպասալարի պաշտոնները և Սմբատ Օրբելյանից հետո ճանաչվել Հայոց իշխանապետ | Արծրունի | |
Տարսայիճ Օրբելյան | 1284-1290 | 1282-1283 թ.թ. իլխանության գահի համար բռնկված պայքարի ժամանակ ՏարսայիՃ Օրբելյանը զինակցել է Արղունին և նրա հաղթանակից հետո՝ ճանաչվել Հայոց իշխանապետ, և Ի հատուցումն իր ծառայությունների՝ վրաց Դեմետրե թագավորի կողմից նշանակվել աթաբեկ ու ամիրսպասալար | Օրբելյան | |
Խութլու Բուղա Արծրունի | 1290-1293 | Սադուն Բ Արծրունու ավագ որդին։ 1289 թ. Արղուն իլխանի դեմ ամիր Բուղայի ապստամբության ճնշումից և վրաց թագավոր Դեմետրեի սպանվելուց հետո, Խութլու Բուղայի գործուն միջամտությամբ գահը հանձնվել է Նարին-Դավթի որդի Վաղթանգին։ Վերջինս որպես հատուցում, Խութլու Բուղային է հանձնել վրաց արքունիքի աթաբեկությունը և ամիրսպասալարի պաշտոնը, Արղուն իլխանի համաձայնությամբ 1290 թ. ստանձնել է Հայոց իշխանապետի գործակալությունը | Արծրունի | |
Շահնշահ Բ Զաքարյան | 1293-1320 | Զաքարե Գ Զաքարյանի որդին։ Շահնշահ Բ-ն 1293 թ. (Խութլու Բուղայի մահապատժից հետո) դարձավ հայ-վրաց զորքերի ամիրսպասալար, իսկ իր եղբայր Իվանեն մսախուրթուխուցես։ Ղազան իլխանի կողմից ճանաչվել է Հայոց իշխանապետ | Զաքարյան | |
Զաքարե Դ Զաքարյան | 1320-1333 | Ավագ Զաքարյանի թոռը (Խոջա Սահիբ-Ջուվեյնու և Խոշաք Զաքարյան իշխանուհու ավագ որդին)։ Ուլջեյթու իլխանի համաձայնությամբ վերադարձել է Հայաստան (Արղուն իլխանի կողմից իր հոր սպանությունից հետո, խուսափելով հալածանքներից փախել էր Աբխազիա)։ Շահնշահ Բ-ի մահից հետո, ստանձնել է հայ-վրացական զորքերի ամիրսպասալարի պաշտոնը և վարել Հայոց իշխանապետի գործակալությունը | Զաքարյան | |
Բուրթել Երկարակյաց Օրբելյան | 1333-1349 | Էլիկում Օրբելյանի որդին։ 1338-ին Չոբանյան Հասան-Քուչակը իր ձեռքը վերցրեց Հուլավյան իլխանության մեծագույն մասը (և գրեթե ամբողջ Հայաստանը)։ Մոնղոլ-թաթարական գահակալական կռիվների ասպարեզում հայտնված Հայոց իշխանապետությունում Բուրթել Երկարակյացին հաջողվեց իր գահերեցության ներքո վերամիավորել Զաքարյան Հայաստանի մյուս հայ իշխանությունները և ավատատերերի տրոհված զինվորական ուժերը։ Հայ ավատատերերին հնազանդության բերելու նպատակով Հասան-Քուչակը վարել է նրանց սիրաշահելու քաղաքականություն և հայ իշխանների ավագությունը իր ձեռքը վերցրած Բուրթել Մեծ Օրբելյանին՝ 1340-ին նշանակել Իլխանության մայրաքաղաքներ Սուլթանիայի և Թավրիզի քաղաքագլուխ-ամիրա, ճանաչելով նրա Հայոց իշխանապետի իրավունքները | Օրբելյան | |
Շահնշահ Գ Զաքարյան | 1349-1358 | Շահնշահ Բ-ի թոռը (վաղամեռիկ Զաքարիայի որդին)։ Չափահաս դառնալով, իր հորեղբայր Վահրամից ստացել է Զաքարյանների իշխանական տան ավագությունը և դարձել վրաց արքունիքի աթաբեկն ու ամիրսպասալարը | Զաքարյան | |
Զազան Զաքարյան | 1358-1386 | Շահնշահ Գ Զաքարյանի որդին։ Հոր մահից հետո ստանձնել է հայ-վրաց զորքերի ամիրսպասալարի պաշտոնը | Զաքարյան |
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Կուսակցական պատկանելություն | Պատկեր |
---|---|---|---|---|
Արամ Մանուկյան | 05.1918 - 07.1918 | նորաստեղծ հանրապետության ղեկավար ( 1918 մարտից Երևանի նահանգի դիկտատոր), ապա առաջին ՆԳ նախարար, մահացել է 1919 թ.-ին բծավոր տիֆից | ՀՅԴ | |
Հովհաննես Քաջազնունի | 07. 1918 - 05.1919 | վարչապետ 06.1918 թ.-ից, բայց Թիֆլիսում էր գտնվում | ՀՅԴ | |
Ալեքսանդր Խատիսյան | 05.1919 - 05.1920 | վարչապետ | ՀՅԴ | |
Համազասպ Օհանջանյան | 05.1920 - 11.1920 | վարչապետ | ՀՅԴ | |
Սիմոն Վրացյան | 11.1920 - 12.1920 | վարչապետ | ՀՅԴ |
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Կուսակցական պատկանելություն | Պատկեր |
---|---|---|---|---|
Գարեգին Նժդեհ | 25.12.1920 - 01.07.1921 | սպարապետ, ապա վարչապետ, իսկ վերջում Ռազմական նախարար և սպարապետ | ՀՅԴ | |
Սիմոն Վրացյան | 01.06.1921 - 09.07.1921[9] | ՀՅԴ |
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Կուսակցական պատկանելությունը նախագահության ժամանակ | Պատկեր |
---|---|---|---|---|
Լևոն Տեր-Պետրոսյան | 1991 - 1998 (վերընտրվել է 1996 թվականին) | ՀՀ 1-ին նախագահ | Հայոց համազգային շարժում | |
Ռոբերտ Քոչարյան | 1998 - 2008 (վերընտրվել է 2003 թվականին) | ՀՀ 2-րդ նախագահ | անկուսակցական | |
Սերժ Սարգսյան | 2008 - 2018.23.04 (վերընտրվել է 2013 թվականին) | ՀՀ 3-րդ նախագահ | Հայաստանի հանրապետական կուսակցություն | |
Արմեն Սարգսյան | 2018.04.09 - 2022.02.01 | ՀՀ 4-րդ նախագահ | անկուսակցական | |
Ալեն Սիմոնյան | 2022.02.01 - 2022.03.13 | ՀՀ նախագահի պաշտոնակատար | Քաղաքացիական պայմանագիր | |
Վահագն Խաչատուրյան | 2022.13.03 – ներկա | ՀՀ 5-րդ նախագահ | անկուսակցական |
2015 թվականի սահմանադրության փոփոխությունից հետո երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է։
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Կուսակցական պատկանելությունը նախագահության ժամանակ | Պատկեր |
---|---|---|---|---|
Նիկոլ Փաշինյան | մայիսի 8, 2018 - հոկտեմբերի 16, 2018 հունվարի 14, 2019 - ներկա | ՀՀ 16-րդ վարչապետ (Առաջին վարչապետը ՀՀ խորհրդարանական համակարգում) | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն |
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Կուսակցական պատկանելություն | Պատկեր |
---|---|---|---|---|
Արթուր Մկրտչյան | 01. 1992 - 04.1992[10] | ԳԽ նախագահ, զոհվել է | ՀՅԴ | |
Գեորգի Պետրոսյան | 04. 1992 - 06.1993 | ԳԽ նախագահի պաշտոնակատար | ՀՅԴ | |
Կարեն Բաբուրյան | 1993 - 1994 | ԳԽ նախագահի պաշտոնակատար | ||
Ռոբերտ Քոչարյան | 1994 - 1997 | ԳԽ - կողմից է նշանակվել, 1996 թ.-ին ընտրվել է համաժողովրդական ընտրություններով | անկուսակցական | |
Լեոնարդ Պետրոսյան | 03. 1997 - 09.1997 | նախագահի պաշտոնակատար | անկուսակցական | |
Արկադի Ղուկասյան | 1997 - 2008 | 2002 թ.-ին վերընտրվել է | անկուսակցական | |
Բակո Սահակյան | 2008 - 2020 | 2012 թ.-ին վերընտրվել է | անկուսակցական | |
Արայիկ Հարությունյան | 2020-2023 | «Լեռնային Ղարաբաղի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը» | Ազատ Հայրենիք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.