Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Դ (մ. թ. ա. 35 - 1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած[1]։
Տիգրան Դ | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Տիգրան Դ-ի պատկերով մետաղադրամ | |
Իշխանություն | մ.թ.ա. 8–մ.թ.ա. 5 մ.թ.ա. 2–1 |
Ծնվել է՝ | մ. թ. ա. 35 |
Մահացել է՝ | 1 |
Հաջորդող | Արտավազդ Գ, Արիոբարզան |
Տոհմ | Արտաշեսյան |
գերիշխան | |
Հայր | Տիգրան Գ |
Հավատք | Զրադաշտականություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.