Remove ads
Հայոց մարզպան From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Բագրատունի (ծննդյան թվականն անհայտ-617), հայ զինվորական գործիչ, Մանվել Բագրատունու որդին, իշխան (6-րդ դարի վերջ)։ Նա Բյուզանդական Հայաստանի իշխաններից Մուշեղ Մամիկոնյանի զորաբանակում մասնակցել է պարսից արքա Խոսրով II Փարվեզի գահի հավակնորդ Վահրամ Չուբինի դեմ ճակատամարտին։
Սմբատ Դ Բագրատունի | ||
| ||
---|---|---|
604-616 Մարզպանական Հայաստան | ||
Նախորդող | Մանվել | |
Հաջորդող | Վարազտիրոց Բ | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ | |
Ծննդյան օր | 6-րդ դար | |
Վախճանի օր | 616[1] կամ 617[1] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Մանվել Բագրատունի | |
Զավակներ | Վարազտիրոց Բ Բագրատունի |
Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի երկրորդ բաժանումից (591) հետո Մավրիկիոս (Մորիկ) կայսրը Սմբատ Բագրատունու հեծելագունդը (1000 մարտիկ) փորձել է ուղարկել Թրակիա։ Սակայն Սմբատ Բագրատունին ապստամբել և քաշվել է լեռները՝ գերադասելով «մեռանիլ ի վերայ աշխարհին իւր»։ Շուտով ապստամբությանը միացել են նաև մի քանի այլ նախարարներ։ Կայսերական ուժերը ճնշել են ապստամբությունը, ղեկավարներին ձերբակալել և ուղարկել Կոստանդնուպոլիս։
Կայսերական ատյանը Սմբատ Բագրատունուն դատապարտել է մահվան՝ մերկ նետելով կրկես՝ գիշատիչ գազանների հոշոտմանը։ Հաղթամարմին և վիթխարի ուժի տեր Սմբատ Բագրատունին կրկեսամարտում անզեն հաղթել է նախ կատաղի արջին, ապա առյուծին և ցլին, արժանացել հանդիսականների (այդ թվում՝ կայսրուհու) հիացմունքին և ներմանը։ Կայսրը ստիպված է եղել կատարել հանդիսականների պահանջը, բայց երկյուղելով անընկճելի իշխանից, նրան աքսորել է Աֆրիկա՝ զինվորական տրիբունի համեստ պաշտոնով։
Ըստ Մխիթար Անեցու, Սիմեոն Ապարանեցու և շատ այլ պատմիչների՝ Սմբատ Բագրատունուն աքսորից փախել է Պարսկաստան, որին հակադրվում են Սեբեոս պատմիչը և Արամ Տեր-Ղևոնդյանը։ Վերջիններս Պարսկաստանում գործունեություն ծավալած Սմբատ Բագրատունուն համարում են առանձին իշխան՝ Քչիկ Բագրատունի իշխանի որդի , ով անվանված է որպես Սմբատ Բազմահաղթ։ Նա 600 թվականին նշանակվել է Վրկան աշխարհի մարզպան։ Այդ պաշտոնում Սմբատ Բագրատունին մեծապես նպաստել է Միջին Ասիա գաղթեցված հայերի մայրենի լեզվի դպրության ուսուցման կազմակերպմանը։
607 թվականին ուղարկվել է Հայաստան՝ լուծելու այնտեղ ծագած եկեղեցական վեճերը։ Սմբատ Բագրատունին Դվինում ձեռնամուխ է եղել Աբրահամ Ա Աղբաթանեցու կաթողիկոս ընտրվելուն և Սուրբ Գրիգոր մայր տաճարի վերակառուցմանը։! 608 թվականին Սմբատ Բագրատունին ղեկավարել է քուշանների դեմ պատերազմը, մենամարտում սպանել քուշանների թագավորին։
610 թվականից Սմբատ Բագրատունին ապրել և գործել է Տիզբոնում։ Մասնակցել է պարսկական տերության հպատակ քրիստոնյաների մեջ դավանական միասնություն հաստատելու նպատակով 615 թվականին հրավիրված եկեղեցական ժողովին և ըստ պատմիչ Սեբեոսի, վճռական դեր խաղացել, որ պաշտոնական ճանաչվի Հայոց հավատը։
Սմբատ Բագրատունու ձեռք բերած դիրքն ու հեղինակությունը մեծապես նպաստել է Բագրատունիների հետագա հզորացմանը։
Ունեցել է երկու որդի՝ Վարազ-Սահակ և Վարազ-Տիրոց, որոնցից վերջինը դարձել է Հայոց իշխան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.