Արամ Տեր-Ղևոնդյան
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Արամ Նահապետի Տեր-Ղևոնդյան (հուլիսի 24, 1928, Կահիրե, Եգիպտոս - փետրվարի 10, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պատմաբան, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1983 թ.)։
Արամ Տեր-Ղևոնդյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1928 Կահիրե, Եգիպտոս |
Մահացել է | փետրվարի 10, 1988 (59 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Եգիպտոսի թագավորություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան և աղբյուրագետ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Արաբագիտություն և հայագիտություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1954) և Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1973) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գիտական ղեկավար | Հովսեփ Օրբելի |
Ազդվել է | Հրաչյա Աճառյան |
Երեխա(ներ) | Վահան Տեր-Ղևոնդյան |
1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1981 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի արևելյան աղբյուրագիտության բաժնի վարիչը։
Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ-արաբական միջնադարյան քաղաքական և մշակութային առնչություններին («Հայաստանը և արաբական խալիֆայությունը», 1977 թ., ռուսերեն)։ Թարգմանել և «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարում ներածականով ու ծանոթագրություններով հրատարակել է «Իբն ալ Ասիր» երկը (1981 թ.)։ Աշխարհաբարի է վերածել, ներածությամբ ու ծանոթագրություններով հրատարակել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» (1983 թ.), Ղևոնդի «Պատմություն»-ը (1982 թ.)։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Տեր-Ղևոնդյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 674)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.