Վարազ-Տիրոց Բագրատունի (590-646), Հայոց մարզպան 628- 634 թվականներին։ Հայոց, ապա Վրկանից մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի որդին։ Ապրել է Պարսից արքա Խոսրով 2-րդ Փարվեզի պալատում, եղել նրա մատռվակը։
Վարազ-Տիրոց Բ Բագրատունի | ||
| ||
---|---|---|
616-646 Բյուզանդական Հայաստան | ||
Նախորդող | Սմբատ Դ | |
Հաջորդող | Սմբատ Ե | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ | |
Ծննդյան օր | 590 | |
Վախճանի օր | 645[1] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան | |
Հայր | Սմբատ Դ Բագրատունի[2] | |
Զավակներ | Սմբատ Ե Բագրատունի[2] |
Քուշանների դեմ հոր տարած հաղթանակի առթիվ ստացել է «Զավիտյան Խոսրով» («հավերժ հաղթանակ» կամ «հավիտյան Խոսրովին հավատարիմ» իմաստով) պատվանունը։ Հայոց տանուտեր և մարզպան է դարձել Կավատ Բ-ի օրոք։ Օգտվելով պարսկ․ տերության թուլացումից՝ սպարապետ Թեոդորոս Ռշտունու հետ վարել է անկախ քաղաքականություն։ Ըստ պատմիչ Սեբեոսի, նրա օրոք երկիրը շենացել է։ Շուտով Վարազ-Տիրոց Բագրատունու դեմ պայքար է սկսել Ատրպատականի պարսիկ մարզպան Խոռոհ Որմիզդի որդի Ռոստոմը, որը նպատակադրվել էր դառնալ Հայոց մարզպան։ Վարազ-Տիրոց Բագրատունին ստիպված է եղել ընտանիքի հետ Դվինից անցնել Տարոն, ապա Կոստանդնուպոլիս, որտեղ նրան պատվով հյուրընկալել է Հերակլիոս կայսրը։ Սակայն Հերակլիոսի դեմ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով Վարազ-Տիրոց Բագրատունին աքսորվել է Աֆրիկա։
646 թվականին, աքսորից վերադառնալով Կոստանդնուպոլիս, ծպտյալ եկել է Հայաստան և հաստատվել Տայքում։ Կոստաս 2-րդ կայսրը հրամայել է փախուստի համար ձերբակալել Վարազ-Տիրոց Բագրատունուն, բայց Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու միջնորդությամբ նա կայսերն ուղարկել է հավատարմության գրավոր երդում, նշանակվել Հայոց իշխան, ստացել կյուրոպաղատի կոչում և արծաթե գահ։ Հանկարծամահ է եղել մինչև կայսեր, հրովարտակի տեղ հասնելը։
Տես նաև
Գրականություն
- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle։ Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.