տիտղոս From Wikipedia, the free encyclopedia
Թագադիր ասպետություն, թագակապ ասպետություն, Հայոց արքունի գործակալություն Արշակունիների օրով (1-5-րդ դարեր)։ Ավանդաբար եղել է արքայատան խնամիական կապերով ազգական՝ Բագրատունիների իշխանական տան մենաշնորհը։ Բագրատունիների նահապետը կամ գահակալ իշխանը կրել է «թագադիր»֊ կամ «թագակապ ասպետ» տիտղոսը և գահակալական հանդիսավոր արարողության ժամանակ օրինադրել է արքայի թագը, կապել ապարոշը, զենքերը։ Նա է հետևել Գահնամակով սահմանված արքունի կարգուկանոնին, գահակալ իշխանների «բարձ ու պատվին»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 114)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.