From Wikipedia, the free encyclopedia
Բագրատունիները ժառանգական նախարարություն են ստացել հայ Արշակունի թագավորներից 4-րդ դարում։ Նրանց էր վստահված արքունի գործակալություններից թագադիր ասպետությունը։ Բագրատունիների տիրույթներն են եղել Բարձր Հայք նահանգի Սպեր գավառը, որը հայտնի էր ոսկու մեծ պաշարներով, և Տայք նահանգը։
Որպես առաջին ներկայացուցիչ՝ հայտնի է Սմբատ Ա-ն, ով թագադիր ասպետ էր Տրդատ Գ Մեծի իշխանության տարիներին (287-330)։ Հայոց Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին հայտնի էր ասպետ Սմբատ Գ-ն, ով թագադրել է վերջին Արշակունի թագավոր Արտաշես (Արտաշիր) Արշակունուն (423-428)։
Սմբատ Ա ասպետ († 314) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բագրատ Ա ասպետ (330-353) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Բ ասպետ (367-374) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պապ թագավոր (368-374) | Սահակ Ա ասպետ (378-388) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արշակ Գ թագավոր (378-389) | Վաղարշակ | դուստր | Սմբատ Գ ասպետ († 423) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Գ-ի սերունդները շարունակում են բարձր դիրք ունենալ նաև Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանում։ Նրա ժառանգներից Տիրոցը մասնակցել է պատմության մեջ հայտնի է որպես մարզպան Վասակ Սյունու գաղափարակից, իսկ Սահակ Բ-ն, ավելի ուշ՝ Սմբատ Դ-ն, եղել են Հայաստանի մարզպաններ։ Բագրատունիների տոհմի նահապետները ավանդապար կրել են ասպետ պաշտոնը։
Հայաստանի երկրորդ բաժանումից հետո Բագրատունիների տիրույթները հայտնվել են բյուզանդացիների գերիշխանության տակ։ Նրանց դեմ ապստամբած իշխաններից հայտնի էր Սմբատ Բագրատունին։
Սմբատ Գ ասպետ († 423) | |||||||||||||||||||||||||||||||
Տիրոց նախարար († 450) | |||||||||||||||||||||||||||||||
Սահակ Բ մարզպան (481-482) | |||||||||||||||||||||||||||||||
Սանպդիատ ասպետ († 505) | |||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Ա | |||||||||||||||||||||||||||||||
Մանվել ասպետ | Աշոտ Ա ասպետ († 560) | ||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Դ մարզպան (604-616) | Պապ նախարար († 596) | ||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Սահակ | Վարազ-Տիրոց Բ Հայոց իշխան (628-634) | ||||||||||||||||||||||||||||||
Սմբատ նախարար († 643) | Սմբատ Ե ասպետ († 646) | ||||||||||||||||||||||||||||||
Արաբական տիրապետության ժամանակ՝ պետականության բացակայության պայմաններում, Բագրատունիները եղել են Հայաստանի ամենաազդեցիկ տոհմերից մեկը։ Նրանց գլխավոր մրցակիցներն էին Մամիկոնյան սպարապետական նախարարները։ Վերջիններս ունեին բյուզանդական կողմնորոշում։ Այս երկու տոհմերից և նրանց ազդեցության ոլորտում գտնվող մարդկանցից էին ընտրվում Հայոց իշխանները, ովքեր երկրորդն էին Արմինիա կուսակալության տարածքում՝ արաբ ոստիկանից հետո։
Մրցակցությունը ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր վերականգնում են անկախ պետականությունը։ Հայոց իշխանի պաշտոնը վերաճում է իշխանաց իշխանի, ապա՝ հայոց թագավորի, որի առաքելությունը ստանձնում է Սմբատ Ը-ի ճյուղը՝ Աշոտ Բագրատունու գլխավորությամբ։ Սմբատի եղբոր՝ Բագրատի որդիները հաստատվում են Տարոնում և հիմնում անկախ իշխանություն։ Իսկ նրանց քույրը՝ Հռիփսիմեն, դառնում է Վասպուրականի առաջին գահերեց իշխանի` Համազասպ Բ-ի կինը։
Նախքան անկախացումը Բագրատունիների` Տայքի հիմնական ճյուղը առանձնացել էր որպես ինքնուրույն կյուրոպաղատություն։ Նրա ղեկավար Աշոտը հիմնադրում է վրաց Բագրատիոնիների արքայատոհմը, որը Վրաստանում իշխում է մեկ հազարամյակ՝ 9-19-րդ դարեր։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ հայոց իշխան (684-689) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ հայոց իշխան (693-726) | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ հայոց իշխան ( 732-748) | Սահակ Գ հայոց իշխան (753-770) | Գուարամ Գ վրաց իշխան (693-748) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Է հայոց իշխան (770-775) | Վարազ-Տիրոց Դ (775-790) | Վասակ | դուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Դ հայոց իշխան (790-826) | Գագիկ Արծրունի Վասպուրականի իշխան († 800) | Ատրներսեհ Ա Տայքի իշխան (780-807) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սահակ | Բագրատ Բ իշխանաց իշխան (826-851) | Սմբատ Ը իշխանաց իշխան (852-855) | Հռիփսիմե | Համազասպ Բ Վասպուրականի գահերեց իշխան (800-836) | Աշոտ Ա վրաց թագավոր (813-830) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարոնցիներ Տարոնի Բագրատունիներ (9-10-րդ դարեր) Թոռնիկյաններ (10-12-րդ դարեր) | Հայոց արքաներ Կարսի Բագրատունիներ (963-1065) Կյուրիկյաններ (978-1113) | Արծրունիներ Վասպուրականի գահերեց իշխաններ (836-908) թագավորներ (908-1021) | Բագրատիոնիներ Տայքի Բագրատունիներ (813-1001) Վրաց արքաներ (1008-1801) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարոնը իր տիրույթներին էր միացրել Աշոտ Մսակեր Բագրատունին։ Որպես Տարոնի իշխան՝ նա համարվում է Աշոտ Ա (804-826)։ Իր մահից հետո իշխանաց իշխան Բագրատ Բ-ն ժառանգում է Տարոնը, իսկ Սմբատ Ը-ն՝ Այրարատը։ Բագրատը իր տոհմում երկրորդն էր. Բագրատ Ա ասպետը տոհմի նահապետներից էր դեռ 4-րդ դարում։ Սակայն Տարոնի իշխանության սահմաններում միևնույն ժամանակ նա գահակալել է որպես Բագրատ Ա (826-851), քանի որ Տարոնում Բագրատ անունով իշխան չի եղել։ Նրա սերունդները որպես ինքնիշխան տիրակալներ իշխում են մինչև 966 թվականը։ Հետագայում տիրույթները անցնում են Բյուզանդական կայսրությանը։
Դեռ վերջին իշխանի՝ Աշոտ Գ-ի օրոք, Տարոնի նախկին տերերը՝ Մամիկոնյանները, շարունակում էին պահել իրենց ազդեցիկ դիրքը։ Նրանք բարեկամական կապեր են հաստատում Բագրատունիների հետ, որի արդյունքում Աշոտ Գ-ին զուգահեռ Տարոնում իշխում են Բագրատ Բ-ն և Գրիգոր Բ-ն՝ կիսով չափ Մամիկոնյան։ Ավելի ուշ Տարոնի Բագրատունիների ճյուղը ձուլվում է Մամիկոնյաններին, և առաջանում են Թոռնիկյանների (Սասուն) ու Տարոնցիների (Մուշ) իշխանական տոհմերը։
Բագրատ Ա (826-851) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Բ (855-878) | Դավիթ Արքայիկ (878-895) | Թոռնիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գուրգեն (895-895) | Աշոտ | Գրիգոր Ա (895-936) | Աբուղանեմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բագրատ Բ (936-987) | Աշոտ Գ (936-966) | Թոռնիկյաններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գրիգոր Բ (936-987) | Բագրատ Գ (998-1020) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարոնցիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գուրգեն Կյուրիկե (978-989) Լոռու թագավոր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ Անհողին (989-1048) Լոռու թագավոր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Բ (1048-1089) Լոռու թագավոր | Գագիկ Ա († 1058) Կախեթի թագավոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ Բ (1089-1113) Լոռու թագավոր | Աբաս Ա (1089-1113) Լոռու թագավոր | Աղսարթան Ա († 1084) Կախեթի թագավոր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Գ Տավուշի իշխան | Կյուրիկե Դ († 1102) Կախեթի թագավոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աբաս Բ Տավուշի իշխան | Աղսարթան Բ († 1105) Կախեթի թագավոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղսարթան Ա Մածնաբերդի իշխան | Վասակ Ա Նոր Բերդի իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Դ Մածնաբերդի իշխան | Դավիթ Գ Նոր Բերդի իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փահլավան Ա Մածնաբերդի իշխան | Թաղիադդին Մածնաբերդի իշխան | Աղսարթան Բ Մածնաբերդի իշխան | Վասակ Բ Նոր Բերդի իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.