Remove ads

Տայք-Կղարջք կամ Տայք-Կղարջքի իշխանություն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանություն), հայ Բագրատունիների կողմից հիմնադրված պետություն Մեծ Հայքի պատմական Տայք նահանգի(վրացիներն անվանում են Տաո) և Կղարջք գավառի(վրացիներն անվանում են Կլարջեթի) տարածքներում (այժմ՝ Թուրքիայի Էրզրում, Արդվին, Արդահան մարզերի տարածքում), որը ծառայել է ժամանակակից Վրաստանի տարածքի վրա Բագրատունիների իշխանության տարածման համար։ Տայքը սահմանակից էր Բյուզանդական կայսրությանն ու Վրաստանին, և մշտապես իր վրա էր սևեռում վերջիններիս ուշադրությունը։

Thumb
Աշոտ Ա Կյուրոպաղատ

Իշխանությունը հիմնադրել է Աշոտ Ա Կյուրոպաղատը, ով միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ արաբական տիրապետությունից Տայքը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոս։ Իշխանության մայրաքաղաք է դարձել Աշոտի կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։

Աշոտ Բագրատունին հզոր և խոշոր պետություն է ստեղծել, որի հետ հաշվի էին նստում իր ժամանակի վրացական և օտարերկրյա պետական գործիչները[1]։ Հայոց Սմբատ Առաջին թագավորի օրոք Տայքը գտնվել է նրա ենթակայության ներքո։

Remove ads

Տայքի կյուրոպաղատությունը Դավիթ Կյուրոպաղատի օրոք

10-րդ դարի երկրորդ կեսի Տայքի պատմության իրողությունները կապված են Դավիթ Կյուրոպաղատի անվան հետ։ Նրա օրոք Տայքը դարձավ հզոր իշխանություն, որի կշիռը մեծ էր Հայաստանում և Վրաստանում։ Դավիթ Կյուրոպաղատը Ատրներսեհ Երրորդ Կյուրոպաղատի որդին էր, որի մահից հետո 961 թվականին իշխանությունն ու տիտղոսը անցավ Դավիթին[2]։

Thumb
Օշկվանք

Դավիթ Կյուրոպաղատը իր ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ ընդարձակեց իշխանության սահմանները։ Բյուզանդական կայսր Վասիլ Երկրորդի գահակալման տարիներին նրա դեմ ապստամբություն է բարձրացվում մագիստրոս Վարդաս Սկլերոսի գլխավորությամբ, որը տևեց 4 տարի՝ 976-979 թվականներին[3]։ Վասիլ Երկրորդ կայսրը Սկլերոսի դեմ դուրս էր բերել Վարդ Փոկասին, սակայն վերջինս չկարողանալով միայնակ դիմադրել՝ դիմում է Դավիթ Կյուրոպաղատին։ Նա օգնական զորք է տալիս կայսրությանը և ապստամբությունը ճնշվում է, ինչի դիմաց ստանում է նաև որոշակի տարածքներ։

Դավիթ Կյուրոպաղատի հեղինակությունը, բավականին, բարձր էր հայոց թագավորների շրջանում։ Հայտնի է, որ երբ Սմբատ Երկրորդ արքան իր հորեղբայր Մուշեղից խլում է Շատիկ բերդը, վերջինս դիմում է Դավիթի օգնությանը։ Վերջինս էլ զորքով գալիս է Շիրակ և Շատիկը վերադարձնում նախկին տիրոջը[4]։

Դավիթը, քանի որ  անժառանգ էր, որդեգրել և տիրույթների ժառանգորդ էր նշանակել Աբխազաց թագավոր Բագարատ Երրորդին, սակայն նա 988 թվականին դուրս եկավ Կյուրոպաղատի դեմ, ինչի արդյունքում զրկվեց ժառանգությունից։ Այնուհետև Դավիթը իր իշխանության սահմանները ընդարձակում է դեպի հարավ։ Նրա զորքերը գրավում են Մանազկերտը, որի բնակչության մեջ գերակշռություն ունեին մուսուլմանները։ Վերջիններիս արտաքսում է, և նրանց փոխարեն բնակեցնում է հայերի ու վրացիների[5]։ Այս իրողությունը ունեցավ ռազմավարական կարևոր նշանակություն։ Շուտով Ատրպատականի ամիր Մամլանը հարևան մի քանի ամիրայությունների հետ հարձակվում է Դավիթի ուժերի դեմ, սակայն հանդիպելով հուժկու դիմադրության ստիպված է լինում նահանջել[6]։

Այս դեպքերից որոշ ժամանակ անց՝ 1000 թվականին Դավիթ Կյուրոպաղատը մահացավ։ Ճիշտ է, նա արդեն հասել էր խոր ծերության, բայց իր բնական մահով չմահացավ[7]։ Նրան նախ թունավորել, հետո խեղդամահ է արել վրաց արքեպիսկպոս Իլարիոնը, ով խոստումներ էր ստացել Բյուզանդիայի կայսրից։ Իր մահից առաջ Դավիթ Կյուրոպաղատը տիրույթները կտակել էր կայսրությանը։ Այսպիսով Տայքի կյուրոպաղատությունը դադարում է գոյություն ունենալ, իսկ Վասիլ Երկրորդը դառնում է Դավիթի տիրույթների ժառանգորդը։

Տայքում կազմավորվում է բյուզանդական վարչական միավոր «Իբերիա» բանակաթեմը, որի կենտրոնն էր Օլթին։ 1045 թվականին Շիրակի թագավորության անկումից հետո Տայքը միացվում է «Արմենիա» բանակաթեմին և ձևավորվում է «Արմենիայի և Իբերիայի բանակաթեմը»։ Հետագայում, երբ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտի արդյունքում բյուզանդական զորքը պարտություն է կրում, իսկ Կոստանդին Մոնոմախ կայսրը գերի է ընկնում, բանակաթեմը անցնում է սելջուկյան պետությանը:

Remove ads

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads