From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Բագրատունի (վրաց.՝ დავით III კუროპალატი, 930-ականներ - 1001 կամ մարտի 31, 1000, Տայք-Կղարջքի իշխանություն), Տայքի կյուրոպաղատ (994–1000)։ Տայքի Բագրատունիների իշխանական տոհմից[1]։
Դավիթ Բագրատունի Դաւիթ Կիւրապաղատ | |||
Դավիթ Կյուրոպաղատի նկարը հայ-քաղկեդոնական Օշկվանք վանական համալիրում | |||
| |||
---|---|---|---|
994 – 1000 մարտի 31 | |||
Նախորդող | Ատրներսեհ II Կյուրոպաղատ | ||
Հաջորդող | Գուրգեն Բագրատունի | ||
| |||
Նախորդող | Բագրատ II (Վրաց արքա) | ||
Հաջորդող | Գուրգեն Բագրատունի | ||
Մասնագիտություն՝ | միապետ | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | 930 | ||
Ծննդավայր | Տայք | ||
Վախճանի օր | 1000 մարտի 31 | ||
Վախճանի վայր | Տայք-Կղարջքի իշխանություն | ||
Դինաստիա | Բագրատունիներ | ||
Հայր | Ատրներսեհ II Կյուրոպաղատ | ||
Ամուսին | Մարիամ Արծրունի | ||
Դավիթ Կյուրոպաղատը Ատրներսեհ II Կյուրոպաղատի որդին է, Բագրատունիների տոհմից։ Նա կրում էր Քարթվելի արքա տիտղոսը, որը նրան էր փոխանցվել իր հորեղբոր՝ Բագրատ Բ-ից։ Օգնել է Կարսի թագավոր Մուշեղ Ա-ին ընդդեմ Հայոց արքա Սմբատ Բ-ի, Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելու հարցում, բայց շուտով Դավիթ Կյուրոպաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով։ Բյուզանդիայի կայսեր` Վասիլ Բ-ի խնդրանքով Դավիթը օգնել է բյուզանդական հայազգի զորավար Վարդաս Փոկասին և Հալիս գետի մոտ՝ Պանկալիա վայրում, պարտության է մատնել Վարդաս Սկլերոս-ին։ Դավիթը գրավել է Մանազկերտը, արաբներին և թուրքերին դուրս քշելով քաղաքից` այնտեղ հաստատել է հայերին և հույներին։ 997-998 թվականներին պաշարել է Խլաթը ու պարտվել։ 998 թվականին հաղթել է Ատրպատականի ամիրա Մամլանին։ Մահացել է 1000 թվականին . քանի որ ժառանգ չուներ, Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ն դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ Դավիթ Կյուրոպաղատն է թագ ուղարկել Փառիսոսի Սենեքերիմ թագավորին[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.