Օշկվանք
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Օշկվանք, հայ-քաղկեդոնական վանական համալիր պատմական Տայքի նահանգում։ Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թվականներին և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին։ Ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը և մատենագրության վայրը։ Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչև XV դարի վերջը։ 1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում[1]։
Օշկվանք | |
Վանքային համալիր | |
---|---|
Օշկվանքը | |
Տեղադրություն | Բագրատունյաց Հայաստան Տայք, Ազորդաց փոր գավառ, Օշկ գյուղ |
Աշխարհ | Տայք |
Պատմական երկիր | Տայքի կյուրոպաղատություն |
Կրոնադավանանք | հայ-քաղկեդոնական |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Դավիթ Կյուրոպաղատ |
Նվիրված | Սբ. Հովհաննես Մկրտիչին |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | խոնարհված |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 973 |
Ավերում | 15-րդ դար |
40°36′49″ հս․ լ. 41°32′31″ ավ. ե.HGЯO |
Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թվականներին։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։
Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։
Օշկ գյուղը ամենայն հավանականությամբ համապատասխանում է Փարպեցու հիշատակած Աշունք գյուղին և ոչ մի կապ չունի մեգրելերեն «շքա» արմատի հետ, որը փորձում են հիմնավորել վրացի գիտնականները։ 19-րդ դարում ըստ Ատրպետի, մոռացության մատնված եկեղեցին իր պահպանության տակ էր վերցրել հայազգի մի կին։ 1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.