Remove ads
Վասպուրականի թագավոր, Սեբաստիայի իշխան From Wikipedia, the free encyclopedia
Սենեքերիմ Արծրունի (10-րդ դար, Վասպուրականի թագավորություն - 1026[1][2]), Արծրունիների նախարարական տոհմից, Աբուսահլ-Համազասպի որդին, Վասպուրականի թագավորության վերջին թագավորը, իշխել է 1003-1021 թվականներին։ Իր իշխանության տարիներին Բյուզանդիայի կայսրն էր Բարսեղ Բ Բուլղարասպանը։
Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի | |||
Արծրունիների զինանշանը | |||
| |||
---|---|---|---|
1003-1021 | |||
| |||
1021-1026 | |||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ծննդյան օր | 10-րդ դար | ||
Ծննդավայր | Վան, Վասպուրականի թագավորություն | ||
Վախճանի օր | 1026[1] | ||
Դինաստիա | Արծրունիներ | ||
Հայր | Աբուսահլ-Համազասպ | ||
Մայր | Գադայ[1] | ||
Ամուսին | Խուշուշ Բագրատունի | ||
Զավակներ | Դավիթ Արծրունի, Ատոմ Արծրունի, Աբուսահլ Արծրունի, Մարիամ Արծրունի, |
XI դարի սկզբին Վասպուրականը թյուրքական ցեղերի հարձակումների թիրախ դարձավ[3]։ Վասպուրականի այդ ծանր վիճակից օգտվեց կայսր Բարսեղ Բ-ն, որը 1021 թ. ստիպեց թագավորին Բյուզանդիային հանձնել իրեն պատկանող տարածքը[4], որի փոխարեն Սենեքերիմը ստացավ Սեբաստիա քաղաքը և մերձավոր շրջանները։ «Արծրունյաց տան պատմության» աշխատության շարունակող Անանուն Արծրունու, Սենեքերիմը տեղափոխվեց այնտեղ 1023 թվականին՝ 14 հազարանոց զորքի, իրենց կանանց և երեխաների հետ[5]։ Սենեքերիմի ղեկավարության ներքո հիմնվեցին Արաբկիր և Ակն քաղաքները։
Մահացել է 1026 թվականին։ Շիրիմը տեղադրվել է Վարագավանքում, որը նույնպես կառուցվել էր իր հրամանով։
Կնության է առել Գագիկ Ա Բագրատունու դստերը՝ Խուշուշին։ Հոր մահից (968) հետո թագավորել է եղբայրների՝ Գուրգեն-Խաչիկի և Աշոտ-Սահակի հետ (Գուրգեն-Խաչիկը իշխել է Անձևացիքում, Աշոտ-Սահակը՝ Տոսպում, Սենեքիմ-Հովհաննեսը՝ Ռշտունիքում), իսկ 1003 թվականից միանձնյա (Անձևացիքում իշխող եղբորորդի Դերենիկն ընդունել է նրա գերագահությունը)։ Վասպուրականի արքան դստերը՝ Մարիամին, կնության է տալիս վրաց արքա Գեորգի II-ին։
Նեղվելով հարևան արաբական ամիրայություններից, 1001 թվականին Գուրգեն-Խաչիկի հետ դիմել է արևելք արշաված Վասիլ II կայսրին, նրանից ստացել է Խլաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշն ու Արծկե, սակայն ընկել է բյուզանդական կախման մեջ։ 1016 թվականից հետո, երբ Վասպուրականի հայոց բանակը՝ արքայորդի Դավիթ Արծրունու և սպարապետ Շապուհի գլխավորությամբ, պարտություն է կրել երկիր ներխուժած թուրքական հրոսակախմբերից, Սենեքերիմ-Հովհաննեսը ռազմական օգնություն է խնդրել Վասիլ II-ից, որի ուղարկած բուլղար ռազմագերիների անկանոն ջոկատներն ավելի են ավերել երկիրը։
Բյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ-Հովհաննեսը ճարահատյալ դեսպանություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունել Վասիլ II-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել է Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթել Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքերիմ-Հովհաննեսն այնտեղ իշխել է մագիստրոսի կոչումով, հավանաբար ունենալով կուսակալի իրավունքներ։
Սենեքերիմ-Հովհաննեսի իշխանությունը Սեբաստիայում ժառանգել են որդիները՝ Դավիթը, Ատոմը, Աբուսահլը (Աբուսակ)։ Նրա դուստր Մարիամը, որը Ափղազաց և Վրաց թագավոր Բագրատ III-ի կինն էր, Մարմաշենի վանքի արձանագրությունում հիշատակված է «Ափղազաց և հայոց թագուհի»։ Սենեքերիմ-Հովհաննեսը Վասպուրականում Խուշուշ թագուհու հետ ծավալել է շինարարական մեծ աշխատանք (հատկապես Վարազում և Աղթամարում), հովանավորել գիտությունն ու արվեստը։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Վարազի Սուրբ Նշան վանքում (Սուրբ Գևորգ եկեղեցում գտնվող Սենեքերիմ-Հովհաննեսի տապանաքարը ուշ շրջանի կեղծիք է)։
1003 թվականին մահանում է Գուրգեն թագավորը, որից հետո Վասպուրականում միայնակ թագավորում է Սենեքերիմ Արծրունին։ Անձևացյաց գավառում, շարունակում է թագավորել Գուրգենի ավագ որդի Դերենիկը, որը կախվածության մեջ էր գտնվում իր հորեղբայր Սենեքերիմից[6]։
Սենեքերիմ Արծրունու ժամանակ Վասպուրականի թագավորությունը շարունակում է հիմնականում պահպանել իր սահմանների ամբողջականությունը։ Ճիշտ է, այս առումով որոշ փոփոխություններ եղել են, բայց դրանք որակական բնույթ չունեին և չէին կարող ազդել Վասպուրականի թագավորության ընդհանուր ճակատագրի վրա[6]։
Տարոնի նվաճումից հետո Բյուզանդիան բռնագրավել է կամենում Հայաստանի հարավային մյուս շրջան - ները և ամենից առաջ Սասունի ինքնանկախ լեռնաստանը։ Սակայն Սասունը Բյուզանդիայի հետ բարեկամական կապեր չուներ։Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկի 973 թվականին դեպի արևելք կատարած ռազմարշավի ժամանակ Աշոտ Ողորմած թագավորի կոչով` վերջինիս է ներկայացնում նաև Սասնա իշխանը ։ Մի ձեռագիր հիշատակարանում հաղորդվում է հետևյալը. «...Իսկ թագավորն Վասպուրականի էր Սենեքերիմ՝ բարեպաշտն Արծրունեաց, որ է Սասունք», 973 թ. սասունցիները հարձակումներ են գործում նույնիսկ բյուզանդական զորքի վրա[6]։
Սենեքերիմ Արծրունու թագավորելու տարիներից առաջ Պարսկահայքից Վասպուրականի թագավորությանն անցած շրջաններն անջատվել էին և, նույնիսկ թշնամական հարաբերությունների մեջ էին Վասպուրականի հետ[6]։
Սենեքերիմ Արծրունին խնամիական կապեր ուներ իսլամադավան ամիրաների, ինչպես նաև աբխազների թագավոր Բագրատ Բագրատունու հետ։ Սենեքերիմն իր մի աղջկան կնության էր տվել Մայաֆարկինի ամիրա Մրվանյան Աբու Ալի ալ Հասանին (991—996), որի մահից հետո նրա եղբայր Նասր ադ Դաուլա Աբու Նասը Ահմադը (1010—1061) ամուսնացավ իր եղբոր այրու՝ Սենեքերիմ Արծրունու դստեր հետ։ Այս ամիրան ևս, հաշվի առնելով Վասպուրականի զորությունը խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների մեջ էր գտնվում Սենեքերիմ Արծրունու հետ։ Սակայն փոխադարձ անվստահությունը իսպառ չի բացակայել Վասպուրականի թագավորի ու Մայաֆարկինի ամիրայի միջև։ Ուստի Նասը ադ Դաուլա Աբու Նասը Ահմադը իր ամիրայության սահմանագլխին կառուցել է տալիս ամրություններ, որպեսզի իր աներոջը՝ Սենեքերիմ Արծրունուն սպառնալիքի տակ պահի։ Բայց ապարդյուն։ Նա որևէ չափով չի կարողանում ազդել Սենեքերիմի վրա[6]։
XI դարի սկզբներից Վասպուրականի թագավորության նկատմամբ` բավական ուժեղանում է արտաքին վտանգը, որը գալիս էր ոչ միայն արաբական ամիրայությունների կողմից, այլև Բյուզանդիայի[6]։
Թուրքական ցեղերի արշավանքները, որ ուղեկցվում էին աննախադեպ ավերներով, սպանություններով, թալանով ու գերեվարությամբ, բնականաբար ճնշող ազդեցություն չէին կարող չթողնել վասպուրականցիների վրա։ Բայց, վերջիններս սեփական ուժերով ի զորու եղան հակահարված տալու այդ ցեղերին, որոնք բավական ժամանակ չկրկնեցին իրենց արշավանքները` դեպի Վասպուրական[6]։
Սակայն այլ բան էին հուշում կայսրության հետ զարգացող հարաբերությունները։ Բանն այն էր, որ տակավին 1001 թվին, երբ բյուզանդական զորքերը Բարսեղ II կայսեր առաջնորդությամբ դուրս եկան Տայքի կյուրապաղատության՝ իրենց նվաճած տերիտորիայից, վրաց և աբխազաց թագավորները, ըստ Յահյա Անտիոքացու, 1015 թվին ապստամբեցին։
Սենեքերիմ Արծրունու թագավորության շրջանում Վասպուրականի թագավորությունը բավականին ընդարձակ տերիտորիա ուներ։ Մի հայսմավուրքում պատմելով Վասպուրականի թագավորությունից Բյուզանդիային անցած շրջանների մասին, նշվում է.
«Եւ Սենեքերիմ ետ կայսերն զկալուածս իւր, բերդս (ՀԲ) (72) գիւղս ԳՌ (3000) եւ Ն (400) լայնանիստ եւ արդիւնաւոր եւ քաղաքս Ժ զխլաթ, ղՓոխց, զՀիզան, եւ զԿեցան, զՈստան, եւ Վան, զԲերկրի եւ զԱրճէշ, զԱրծկէ, եւ զՄանծկերտ, եւ զբոլոր թումանս Խլաթայ, ի լերանցն Սասնոյ, մինչև ի Սեւան և ի նրւան 99, ի Սալամաստ եւ ի Քղմար, որ Ջուլամերկ։ Այս հիշատակությունից երևում է, որ Վասպուրականի թա-
գավորության մեջ են մտել նաև Խլաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշը և Արծկեն, որոնք, ինչպես հայտնի է, մինչև X դարի վերջերը մուսուլման տիրողների` իշխանության տակ էին գտնվում, թեև հիշյալ շրջանների բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Պետք է կարծել, որ 1000 թվա- կանին, երբ Բարսեղ II–ի մոտ են մեկնում Սենեքերիմ և Գուրգեն Արծրունիները, ապա կայսրը նրանց շնորհում է որպես կալվածներ մուսուլմաններից իր կողմից նվաճված Խլաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշը, և Արծկեն, որպեսզի իրենց կախման մեջ գցի Արծրունիներին և հեշտացնի Վասպուրականի նվաճման գործը։ Բացի այդ, հիշյալ շրջաններից մեծ մասին ժամանակին տիրում էր Տայքի Դավիթ Կյուրոպաղատը։ Ապահունիքը և նրան հպված շրջանները Վասպուրականին զիջելը կարող էր հակադրություն ստեղծել Վասպուրականի տերերի և Տայքի կյուրապաղատության հողերի նկատմամբ հավակնություններ ունեցող վրաց իշխանների միջև, չենք խոսում արդեն մուսուլման ամիրաների ու Արծրունիների միջև եղած թշնամանքի մասին։ Արևելքի մանր պետությունների անհամերաշխությունը կհեշտացներ կայսեր նվաճողական պլանների իրագործումը։ Կարճ ժամանակ անց Սենքերիմ Արծրունու իշխանությունը թուլանում մի կողմից սելջուկների մյուս կողմից բյուզանդացիների հարձակումների պատճառով։ 1002թ, սելջուկյան զորքերի կողմից տեղի է ունենում հարձակում Վասպուրականի թագավորության վրա, որի ժամանակ ավերվում է Վասպուրականը[7]։
Պարբերաբար շարունակվող արշավանքների արդյունքում էլ 1021թ.անկում ապրեց Վասպուրականի թագավորությունը[6][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.