Խուշուշ Բագրատունի
Վասպուրականի թագուհի From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Խուշուշ Բագրատունի կամ Խուշուշ խաթուն, (ծննդյան թվականն անհայտ - 1025), Անիի թագավոր Գագիկ Ա-ի դուստրը, Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու (1003-1021) կինը, Սեբաստիայի իշխաններ՝ Դավիթ Արծրունու, Ատոմ Արծրունու, Աբուսահլ Արծրունու և վրաց թագուհի Մարիամ Արծրունու մայրը։
Remove ads
Խուշուշ թագուհին Վասպուրականում Սենեքերիմ-Հովհաննեսի հետ ծավալել է շինարարական մեծ աշխատանք (հատկապես Վարագավանքում և Աղթամարում), հովանավորել գիտությունն ու արվեստը։ Սենեքերիմ-Հովհաննեսի կտակի համաձայն՝ ամուսնու հետ թաղվել է Վարագի Սուրբ Նշան վանքում։ 981 թվականին Վարագա Սուրբ Նշան Վանքի Սուրբ Սոփիա եկեղեցու արևմտյան պատի վրա թողել է մի արձանագրություն։
Remove ads
Աղբյուրներ
- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942, էջ 1221
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads