Կուսակալ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կուսակալ վարչական խոշորագույն տարածքների կռավարիչ։ Անմիջապես ենթարկվում է պետության ղեկավարին։
Միջնադարյան Հայաստանում, պարսկական, ապա՝ արաբական շրջանում, կուսակալներ էին ընտրվում հայազգի իշխանաց իշխանը կամ Հայոց իշխանը։ Արաբ ղեկավարը, որը ևս կուսակալ էր, կոչվում էր ամիրա կամ էմիր։ Կուսակալներ են եղել նաև բյուզանդական շրջանում, ովքեր կոչվել են կատեպաններ։
14-17-րդ դարերում Միջին Արևելքում կրկին հայտնվում է կուսակալի պաշտոնը, որը Օսմանյան կայսրությունում կոչվում էր բեյլերբեյ[1], իսկ շահական Պարսկաստանում՝ բեկլարբեկ[2]։
Բառացի թարգմանաբար նշանակում է բեյերի բեյ, կամ բեկերի բեկ։ Կուսակալներ կարող էին լինել աչքի ընկնող զորահրամանատար փաշաները կամ խաները։ Կուսակալներին, ինչպես և փաշաներին ու խաներին, նշանակում էր թուրքական սուլթանը կամ պարսից շահը, և այդ պաշտոնները ժառանգաբար չէին փոխանցվում։ Նրանք պատերազմի ժամանակ մարտի դաշտ էին հանում ոչ միայն իրենց, այլև հարևան փաշայությունների կա խանությունների զորքերը և իրավունք ունեին դրանց լրիվ կառավարմանը։ Կուսակալների ղեկավարած նահանգները կոչվում էին նաև կուսակալություններ։
Օսմանյան կայսրությունում կային երկու կուսակալություններ՝ Ռումելիան Եվրոպայում և Անատոլիան Ասիայում։ Շահական Պարսկաստանում կային 4 կուսակալություններ, որոնց մեջ էր բաժանված ամբողջ Հյուսիսային Իրանը՝ Երևանի կուսակալություն՝ Երևան կենտրոնով, Ղարաբաղի կուսակալություն՝ Գանձակ կենտրոնով, Շամախիի կուսակալություն՝ Շամախի կենտրոնով և Ատրպատականի կուսակալություն՝ Թավրիզ կենտրոնով[3]։ Հետագայում կուսակալությունները բաժանվում են տարածքով ավելի փոքր փաշայությունների ու խանությունների, իսկ կուսակալ պաշտոնը տրվում է պատերազմում աչքի ընկնող զորահրամանատարներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.