Remove ads
1502-1724 From Wikipedia, the free encyclopedia
Երևանի կուսակալություն (պարս.՝ بیگلربیگی ایروان՝ Beglarbegi-e Īravān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1724 թվականներին։ Թուրքմենական ակկոյունլուների տերության հաղթանակ տանելով[1]՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501 թվականին այն միացրել է Պարսկաստանին[2]։ Հաջորդ տարի ձևավորվել է Երևանի կուսակալությունը[1]՝ թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա[2][3][4]։
| |||
Կարգավիճակ | կուսակալություն | ||
Մտնում է | Իրան | ||
Ներառում է | Այրարատ և Սյունիքի մի մասը | ||
Վարչկենտրոն | Երևան | ||
Խոշորագույն քաղաք | Երևան | ||
Հիմնական լեզու | Պարսկերեն, | ||
Բնակչություն | 500 000 | ||
Ազգային կազմ | հայեր, թուրքեր, պարսիկներ, քրդեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Շիա իսլամ Սուննի իսլամ | ||
Տարածք | 45 000 | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 5,165 մ | ||
Հիմնադրված է | 1502-1724 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Այրարատ | ||
Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 45 000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը[2][5]։ Այժմ հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից և Կարսի մարզից, որոնք ամբողջությամբ պատկանում են Թուրքիային[5], և Նախիջևանից, որը ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում[5]։
1723-1728 թվականների թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Երևանը միացվել էր Օսմանյան կայսրությանը։ 1736 թվականին Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747 թվականին կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Երևանի և Նախիջևանի խանությունները։
15-րդ դարում՝ Կարակոյունլուների և Ակկոյունլուների տերությունների տիրապետության ժամանակաշրջանում, անկում են ապել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունը (1453) և Վրացական թագավորությունը (1490)[4][5]։ Հայաստանի բոլոր թագավորական ու խոշոր իշխանական գերդաստանները հեռացել էին պատմության ասպարեզից[4][5]։ Զարգացած միջնադարի վերջին ազնվական ծագում ունեցող նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները, որոնք առաջացել էին վրաց Բագրատունիների հովանավորության տակ Զաքարյան իշխանապետության տարածքում, հետզհետե անկում էին ապրում[1][4]։ Այսպիսի պայմաններում 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[1][4][6] հայ ժողովրդի ազատագրական պայքարը ղեկավարում է Հայ Առաքելական եկեղեցին. 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխվում է Վաղարշապատ։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին[4]։
Այդ ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում առաջանում ու հզորանում են երկու աշխարհակալ կայսրություններ՝ Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[1][2][3]։ Սեֆյան պետության հիմնադիր Շահ Իսմայիլ I-ը (1502- 1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ 16-րդ դարի սկզբներին հիմնադրում է մի հսկայական երկիր, որի մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը և Վրաստանն ու Հայաստանը[2][3]։ 15-րդ դարի վերջերին սուլթանական Թուրքիան իր արևելյան սահմանն է դարձնում Եփրատ գետը[3]՝ Մեծ Հայքի արևմտյան սահմանագիծը[5]։ Հայաստանը դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ[5]։
Մինչև Սեֆյան Իրանին միանալը Երևանի կուսակալությունը ավելի քան 100 տարի առաջ հիմնադրել և ղեկավարում էին թուրքմենական կարակոյունլու[4], ապա՝ ակկույունլու ցեղերը[1][2]։ Բառացի նրանց անունները թարգմանվում էին որպես սև և սպիտակ ոչխար արածեցնողներ։ Թուրքմենական մի քանի ցեղեր 14-րդ դարի վերջերին արդեն միավորված էին ոմն Ամիր-Սաադի իշխանության ներքո, և դրանք իրենց ցեղապետի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ[2][3][4]։ Նրանք կազմեցին մի կուսակալություն, որը Ամիր-Սաադի անունով օտարները կոչեցին Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ[4], իսկ հայերը՝ Սաաթի փոս կամ Սահաթափոս (Սաադի փոս)[2][3]։ Այդ կուսակալության Չուգուր-Սաադ անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ։ Պարսկական մատենագրության մեջ «Չուխուր-Սաադը» թարգմանվել է «Երջանիկ փոս» կամ «Երջանիկ հովիտ» իմաստով։ 16-18-րդ դարերում Չուղուր-Սաադը շարունակվում է որոշ չափով գործածական մնալ թուրքական ու պարսկական աղբյուրներում՝ ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը[3]։ Պարսկական տիրապետության շրջանում վարչատարածքային այդ միավորը սովորաբար կոչվում էր կենտրոնի՝ անունով Երևանի բեկլարբեկություն[2]։
Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1582-1583 թվականներին օսմանցիները գրավում են Երևանը։ Զորահրամանատար Ֆարհադ փաշա Հրազդան գետի ափին՝ շուրջ հազարամյա հայկական ամրոցի հիմքերի վրա կառուցել է տալիս Երևանի բերդը[3]։ Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր ՝ շուրջ 800 տուն[2]։ Այն հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչությանը[2][5]։ Բերդի պատերի բարձրությունը 10.5-12 մետր էր[3]։
1604 թվականին վերջնականապես Երևանը անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Շահ Աբբասը կուսակալ է նշանակում Ամիրգունա խանին (1604-1628), ում օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրորդ գիծը։ 1603-1604 թվականների բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել[2]։ Վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը ամբողջ կուսակալությունում չէր հասնում 100 հազարի։ 1639 թվականին տեղի է ունենում Հայաստանի չորրորդ բաժանումը[4]. Երևանի կուսակալությունից անջատվում է Կարսի շրջանը[2]։ Սկսում է հարաբերական հանգստի ժամանակաշրջան՝ մինչև 1723 թվականը, երբ թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան, հայերի դիմադրությունից հետո գրավում են Երևանը և վերացնում Երևանի կուսակալությունը[3][4][5]։
Այսպիսով, 17-րդ դարում Երևանի կուսակալությունը գոյատևում էր որպես մուսուլմանական երկրամաս։ Կուսակալի իշխանությունը ամրապնդում էին քուրդ աղաները և թուրք բեյերը։ 17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ Նրա այցից մի քանի տարի անց ուժեղ երկրաշարժ է լինում և Երևանի բերդը քանդվում է[2]։ Հայ բնակչությանը կեղեքելով՝ կուսակալները ամբողջությամբ վերականգնում են նախկինը։ 1724 թվականի թուրքական արշավանքի ժամանակ հայերը հերոսաբար պաշտպանվում են[5]։ Սակայն երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում քաղաքի դարպասները[2]։ Թուրքերը կոտորում են առանց այդ էլ փոքրաքանակ հայությանը[5], իսկ վերջին կուսակալը հանգիստ տեղափոխվում է Իրան։ Նախքան 1604 թվականը պահպանվել են մի քանի կուսակալների անուններ (Սուլթան Ռումլու՝ 1516-1527, Շահղուլի Սուլթան Ուսթաջլու, Թոխմախ խան Ուսթաջլու՝ 1568-75 և 1575-83, Աբու Թորաբ Սուլթան և Խալիլ խան Աֆշար՝ 1575-1583): 1604-1724 թվականներին Երևանում իշխել են հետևյալ 15 կուսակալները[3][4]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.