Հայոց իշխան From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Բագրատունի (- ապրիլի 25, 775[1][2], Արձնի, Բագրևանդ, Այրարատ, Արմինիա կուսակալություն[1][2]), Հայոց սպարապետ (753-775), Հայոց իշխան (770-775)[4]։ Աշոտ Կուրացյալի որդին, Աշոտ Մսակերի հայրը, Բագրատունիների իշխանական տոհմից[4][5]։
Սմբատ Բագրատունի | ||
| ||
---|---|---|
753-775 | ||
| ||
770-775 | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Վախճանի օր | ապրիլի 25, 775[1][2] | |
Վախճանի վայր | Արձնի, Բագրևանդ, Այրարատ, Արմինիա կուսակալություն[1][2] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Աշոտ Կուրացյալ[3] | |
Զավակներ | Աշոտ Մսակեր[1], Շապուհ Բագրատունի[1] և Բագարատ Բագրատունի |
Հայոց իշխան Սահակ Բագրատունու օրոք՝ 753 թվականին, դարձել էր սպարապետ, իսկ նրա մահից հետո՝ նաև Հայոց իշխան (պատրիկ)։ 768 թվականին մասնակցել է Սիոն Ա Բավոնեցի կաթողիկոսի գումարած Պարտավի եկեղեցական ժողովին[6]։ 774 թվականին Հասան ոստիկանը իր հետ վերցրել է Սմբատին և այլ նախարարների, ապա սկսել հալածել ապստամբ Արտավազդ Մամիկոնյանին՝ հասնելով մինչև Վիրքի Սամցխե գավառ։ Ապա միացել է 774 թվականին Արաբական խալիֆայության դեմ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած ապստամբական շարժմանը, մղել մի շարք հաղթական կռիվներ։ Զոհվել է Արձնիի ճակատամարտում՝ արաբների դեմ մղած անհավասար մարտում[4][5]։
Սմբատը ամուսնացել էր Տարոնի իշխան Սամուել Մամիկոնյանի (մհ․ 775) քրոջ հետ։ Ունեցել են 2 որդի, իսկ երրորդը ենթադրվում է[7]․
Ենթադրվում է, որ վերջինս եղել է Սմբատի որդին․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.