Բագրևանդ
From Wikipedia, the free encyclopedia
Բագրևանդ, գրբ.՝ Բագրեւանդ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական Պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք՝ նրա մեջ մտել է նաև Ծաղկոտն գավառը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրևանդ (այլ կիրառումներ/Բագրևան)
Աշխարհագրական նկարագրություն
Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմում էր իր բերրիությամբ հայտնի Ալաշկերտի դաշտը։
Պատմություն և անվան ստուգաբանություն
Ըստ վարկածներից մեկի, Բագրևանդը եղել է Բագրատունիների տոհմական գավառը, և Բագրևանդ ու Բագրատունի անունները կապ ունեն իրար հետ։ Գավառի պատմական նշանավոր վայրերն են՝ Վաղարշակերտ բերդը, Բագավան քաղաքը, Ձիրավի դաշտը։ Մինչև Թ դարը Բագրևանդը պատկանել է Մամիկոնյաններին, իսկ Թ–ԺԱ դարերում՝ մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության կազմի մեջ[1]։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.